Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#39 (854) 6.10.2010 – 13.10. 2010

ԱՅՍ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ

Ժամանակակից տանկը ցամաքային զորքերի գլխավոր հարվածային ուժն է։
Արցախյան ազատամարտի օրերին տանկը օգտագործվեց հայկական զինված ուժերի զարգացմանը, ռազմական գործողությունների ծավալմանը զուգահեռ: Սկզբում լավագույն դեպքում մեկ-երկու միավոր էր ամեն շրջանում լինում, հետո սկսվեց տանկերի կիրառումը դասական եղանակով: Այդ օրերի մեր տանկիստների սխրանքներն է հավերժացնում Շուշիի մոտ տեղադրված տանկի հուշարձանը: Հայկական կանոնավոր բանակի ստեղծմանն ու կայացմանը զուգահեռ սկսվեց տանկային ստորաբաժանումների, ուսումնական կենտրոնների ստեղծումը:

ԹՇՆԱՄՈՒՆ ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սահմանային հենակետի դիրքերից մեկի նկատմամբ ոտնձգություն կատարած թշնամուն վնասազերծելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 6-ին պարգեւատրեց երեք զինծառայողի: Գումարտակի հրամանատար մայոր Գ.Գրիգորյանն արժանացավ «Գարեգին Նժդեհ», դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Տ.Գեղամյանը՝ «Անդրանիկ Օզանյան», իսկ պայմանագրային զինծառայող շարքային Ս.Քեշիշյանը՝ «Դրաստամատ Կանայան» մեդալի:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին ստորագրել է հրամանագրեր Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ Վլադիմիր Գասպարյանին՝ պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելու մասին. Դավիթ Էդգարի Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին: 1991թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1997թ.` Մոսկվայի ռազմադիվանագիտական ակադեմիան: 1992-1994թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում, ՀՀ զինված ուժերում է 1994 թվականից: 2007 թվականից […]

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ը ՏԱՆԿԻՍՏԻ ՕՐՆ Է

Տանկի հրամանատար սերժանտ Հրաչիկ Սարգսյանը, մեխանիկ-վարորդ կրտսեր սերժանտ Արտակ Մելիքսեթյանը եւ նշանառու-օպերատոր շարքային Տարոն Առաքելյանը հաղթել են տանկիստների համաբանակային մասնագիտական մրցույթում եւ ճանաչվել ՀՀ զինված ուժերի լավագույն տանկային անձնակազմ։ Տղաները խրախուսվել են տասնօրյա արձակուրդով։