#42 (857) 27.10.2010 – 3.11.2010
Հերթական ռմբակոծությունից հետո եվրոպայի հողով դեպի արեւմուտք գնացող հետեւակ զինվորները հողից դուրս ցցված զինվորական երկու սապոգ են տեսնում… Մոտենում են, դուրս քաշում… Ես էի։ Զինվորներից մեկն ինձ շալակն է առնում ու վազ տալիս դեպի բուժմաս։ «Փրկեցեք,- ասում է,- սա մեր «Մարտական թերթիկի» խմբագիրն է»։ Ճանապարհին զգում է, որ ոտից գլուխ թրջվել է։ Ոտքերը սապոգների մեջ ճպճպում են։ Վերեւ է նայում՝ անամպ երկինք է, անձրեւ չկա։ Նոր միայն գլխի է ընկնում, որ արյունս է իր մարմնով մեկ հոսել-լցվել սապոգների մեջ։ Նորից վազ է տալիս բուժմաս։ «Բժի՛շկ, փրկեցեք նրան, խնդրում եմ, ախր, 20 տարեկան դեռ չկա»։ Այո՛, իմ պատերազմը կարճ տեւեց, բայց տառապանքս շարունակվում է մինչեւ էսօր։ Իսկ ես արդեն 87 տարեկան եմ։ Ես ու իմ ցավը վաղուց արդեն անբաժան ընկերներ ենք դարձել. որտեղ ես՝ էնտեղ էլ իմ տառապանքը։
Հայ-թուրքական սահմանին սադրանքներ միշտ էլ հնարավոր են: Վերջինը եղավ 2010թ. հոկտեմբերի 10-ին. թուրքական «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավարները հայտարարեցին, թե իբր անցել են Հայաստանի սահմանը և լուսանկարվել Հայաստանի տարածքում: Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ գնդապետ Անդրեյ Գուզեևը հերքեց այդ տեղեկությունը` հայտարարելով, որ սահմանի հատման ոչ մի դեպք չի արձանագրվել:
Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան զորամասում քննություններն սկսվեցին հոկտեմբերի քսանմեկին։
-Ունենք նորություններ,- ասաց հրամանատար գնդապետ Գեւորգ Ենոքյանը։ -Ստանձնած առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար էապես բարելավել ենք ուսումնական բազան։ Կրակադաշտերում հարստացրել ենք թիրախային իրադրությունը, լսարաններում տեղադրվել է եւս ինը վարժասարք, իսկ, որ ամենակարեւորն է, ուսումնական գործընթացի հիմքում դրվել է անհատական աշխատանքը։
«Բարեփոխումը» առավելապես ամենօրյա ու երկարաժամկետ բնույթ կրող գործողությունների ամբողջություն է` ուղղված գերխնդրի եւ դրան առնչվող հիմնական նպատակների իրականացմանը` աստիճանական, կազմակերպված ու փոխկապակցված գործողությունների միջոցով: Իր երկարաժամկետ բնույթի պատճառով բարեփոխումներին մշտապես սպառնում է առօրեականությունը, ընդհանուր նպատակի ձգտման եւ գերխնդրի գիտակցման թուլացումը: Մինչդեռ բարեփոխումների համար անհրաժեշտ են առկա խնդիրների լուծման նոր մեթոդների համակարգ եւ այդ մեթոդների իրագործմանն աջակցող միջոցների հատկացում ու կիրառում: Իրական կյանքում սա ենթադրում է հնի լավագույն մասի համադրում լավագույն նորի հետ: