#51 (866) 29.12.2010 – 5.01.2011
Ավանդաբար տարեվերջին բոլոր կառույցներում ամփոփվում են կատարված աշխատանքները, ի մի են բերվում ձեռքբերումներն ու թերացումները, վերլուծվում դրանց պատճառներն ու նախանշվում զարգացման հետագա ուղիները: Դեկտեմբերի 24-ին մամուլի ասուլիս էր կազմակերպվել ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունում, որի ընթացքում վարչության պետ գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը ներկայացրեց 2010թ. սահմանապահների գործունեության արդյունքները, պատասխանեց ոլորտին առնչվող տարաբնույթ հարցերի:
2010 թվականի աշնանային զորակոչի անցկացման, զորքերի համալրման միջոցառումների շրջանակում շարունակվում են ՀՀ պետական բուհերի ուսանողների այցերը ազգային բանակի զորամասեր։ Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին Մ. Հերացու անվան բժշկական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական, տնտեսագիտական, ագրարային, սլավոնական համալսարանների, Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների, ճարտարապետաշինարարության, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտների ուսանողներ եւ աշխատակիցներ հյուրընկալվեցին ուսումնական զորամասերում, ծանոթացան զինվորների կենցաղային ու զորանոցային պայմաններին, ուսումնական զորամասերում տարվող ծառայության առանձնահատկություններին։
Դեկտեմբերի 28-ին զորամասի հրամանատարի՝ Սերժ Կարապետյանի աշխատասենյակում սուրճ էինք խմում, ու պիտի մեկնեինք դիրքեր, և կարծում էի, թե երեկոյան հանգիստ կհասցնենք նշել ծննդյանս օրը, բայց տեղեկություն ստացվեց, թե Յանշաղն ու Չափլին հանձնել են: Թվաց՝ անհաջող կատակ է, շուտով լուրը հաստատվեց… Կապվեցի ռազմաբժշկական վարչություն, զեկուցեցի, որ մեկնում եմ ճեղքված ճակատ և չհասցրի էլ հանդիպել վարչության գլխավոր վիրաբույժ Վահան Կիրակոսյանի հետ, ով ուժեղացված խմբի երկու անեսթեզիոլոգի հետ եկավ Վարդենիսի հոսպիտալում ինձ փոխարինելու:
Դեկտեմբերի 22-ին ՀՀ Ոստիկանության մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարությունների եւ ոստիկանության կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2010թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված համատեղ խորհրդակցություն, որի ընթացքում գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես եկան հարցի շուրջ իրենց մոտեցումների, արվածի ու հետագա անելիքների մասին զեկույցներով:
Սահման պահող զինվորին խաղաղություն եմ մաղթում, հոգու կորով։ Ասում եմ՝ ոտքդ ամուր դիր հողին, տղա՛ս, սա քո՛ երկիրն է։ Արցախում կռված տղաների ու զոհվածների ընտանիքներին ասում եմ՝ փառք ու պատիվ, նաեւ՝ սեր, լիություն։ Համերաշխություն ու միասնություն եմ մաղթում համայն աշխարհի հայերին։ Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ։
«Փափրավենդ գյուղում էինք: Ես նկատեցի թշնամու հարձակման ուղղությունը: Տանկերով առաջ էին մղվում: Միակ հակատանկային զենքը ինձ մոտ էր: Բարձրացա, որ խփեմ: Մեկ էլ գլուխս զնգաց. թշնամու փամփուշտը աջ կողմից մտավ ուղիղ գլխիս մեջ»: Դրանից հետո ոչինչ չի հիշում: Միայն հասցրել էր ընկերներին տեղեկացնել, որ թեւին բժշկական փաթեթ ունի:
«Փաթեթը արագ-արագ բացեցինք, գլուխը կապեցինք: Այդ պահին նկատեցի, որ գլխի ոսկրածուծից մի քանի կաթիլ ընկավ ոտքիս. մտածեցի՝ ուղեղն է, վերջ՝ Գեղամը զոհվեց, այլեւս ոչինչ հնարավոր չէ անել:
Լեւոն Ներսիսյանը, ժողովրդի ամենասիրելի դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին, հոր պես բարձրահասակ, գեղեցիկ, ազնվական կեցվածքով ու վարվեցողությամբ՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողներիս հին աշխարհի գրականություն էր դասավանդում։ Գրեթե երեսուն տարի է անցել, բայց ես շատ բան եմ հիշում նրա դասախոսություններից, գրականության, արվեստի, կյանքի, պատմական իրադարձությունների մասին արված վերլուծություններից ու ընդհանրացումներից։