#01 (866) 12.01.2011 – 19.01.2011
2010թ. ուսումնական տարին փոխգնդապետ Հ. Ավագյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասում համարվում է հաջողված։ Որպես ձեռքբերում առաջին հերթին նշվում են ծառայողական կարգապահության բարձրացումը եւ պարապմունքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը։ Անդրադառնալով մարտական պատրաստության ծրագրի իրականացմանը՝ հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գ. Առաքելյանը նշեց, որ 2010թ. ապրիլին զորամասը քննություն հանձնեց գլխավոր ռազմական տեսչությանը եւ արժանացավ «լավ» գնահատականի։
Հունվարի 11-ին ազգային բանակում սկսվեց նոր ուսումնական տարին, իսկ մինչ այդ հունվարի 8-ին պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ ԳՇ-ի վարչությունների, ծառայությունների եւ բաժնի ղեկավար կազմերի, մասնագետ սպաների, զորամասերի հրամանատարների հետ անցկացված խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով նոր ուսումնական տարվա խնդիրներին, նշեց, որ ազգային բանակի շինարարությունը շարունակվելու է «Զինված ուժերի պատրաստությանը եւ պաշտպանական բարեփոխումներին՝ որակական առաջընթաց» կարգախոսով, իսկ 2011թ. հայտարարվում է մարտական վարպետության բարձրացման տարի։
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 31-ին ավանդական այցով եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում։
Նախագահ Սերժ Սարգսյանը նախ այցելել է սահմանամերձ Խաչիկ գյուղ, այնուհետեւ պաշտպանական դիրքեր։ Սերժ Սարգսյանը հանձնել է նվերներ ծառայության ընթացքում իրենց պարտաճանաչությամբ, խիզախությամբ եւ անձնվիրությամբ աչքի ընկած զինվորներին։