Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#07 (872) 23.02.2011 – 02.03.2011

Անտառապատ սարերով շրջապատված ձորահովտում է գտնվում Բարեկամավան գյուղը։ Աշխարհագրական դիրքի, բնական պայմանների շնորհիվ այստեղ ամեն տեսակ թուփ ու ծառ կա՝ կաղնի, բոխի, թխկի, տանձենի, թզենի… Իսկ կարմրին տվող հոնի եւ նռան ծառերն է՛լ ավելի շքեղ ու անկրկնելի են դարձնում գյուղի բնապատկերը։
-Բա՞ մեր բռինչը, զկեռը, տխիլը, կծոխուրը…,- հաստատ կավելացնի բարեկամավանցին։

Հայ մայրեր

«1989 թվականն էր։ Բերդաձորից շտապ պետք է Երեւան վերադառնայի՝ հանդիպելու Վազգեն Սարգսյանին,- վերհիշում է «Սասունցիներ» ջոկատի հրամանատար Ալֆրեդ Ներսիսյանը՝ Աֆոն։ -Ձմեռ էր, ձյուն, ճանապարհներն անանցանելի, սառցակալած։ Դժվարությամբ մինչեւ հասա Վայք՝ արդեն կեսգիշեր էր։ Ճանապարհը շարունակելն անհնար էր՝ դատարկ էին փողոցները, երթեւեկություն չկար։ Որոշեցի գիշերել Վայքում։ Թակեցի առաջին իսկ հանդիպած տան դուռը, որտեղ լույսը դեռ վառվում էր։
Իմ թակոցից հետո ներսից լսվեց կանացի մի ձայն.
-Տղա ջան, դուռը ծեծում են, տես ո՞վ է։
-Հյուր կընդունե՞ք,- ձայնեցի ես։

Նորավանք

Աստված կյանք է, լիություն եւ սեր: Նա անպատճառ ու անսկիզբ է, բայց բոլոր կենդանիներին արարողն է եւ կյանք տվողը: Աստված Ինքն Իր գոյության աղբյուրն է: Նրա ամբողջ գործունեությունը եւ հարաբերությունը աշխարհի հետ իրականանում է Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու հայտնութեամբ կամ Ս. Երրորդությամբ: Աստված կատարյալ էություն է եւ մեզ համար անհասանելի. մենք Աստծո մասին գաղափար ենք կազմում Նրա գործերի միջոցով: Աստծո էությունից առաջ եկածը դարձյալ Աստվածային էություն է, ինչպիսիք են Որդին եւ Սուրբ Հոգին: Աստված միշտ նույնն է եւ անփոփոխ: Աստված ոչ ոքի կողմից ստեղծված չէ եւ գոյություն ունի բոլոր հավիտենականներից առաջ ու հավիտյան անվախճան կլինի:

Հակոբ Անասյան

Չկա ոչինչ առավել սարսափելի, քան Մատենադարանի կամարների տակ կյանքի մեծ մասն անցկացրած վաստակաշատ գիտնականի՝ հոգեկան հանկարծահաս խռովքի պահին բարձրաձայն արված խոստովանությունը. «Շուրջդ ես նայում եւ չես գտնում մեկին, որ մի բան հարցնես… Եվ ստիպված գլուխդ կախում ես…»։ Կա՞ արդյոք առավել դառը ինքնախոստովանություն հայ գիտնականի համար… Իսկ ահա մենք խոսում էինք մեր երկրի եւ ժողովրդի ուժի ու թուլության, գիտության երեկվա ու մանավանդ վաղվա օրվա մասին, մեր մշակույթի, գիտության երախտավորների, երախտագիտության ու երախտամոռության մասին… Մենք խոսում էինք Հակոբ Անասյանի մասին։

Մարտունու շրջան: 1993թ.: Ադրբեջանական ինքնաթիռի բեկորներ:

1992թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն առանձնանում է ՀՕՊ վարչությունից եւ դառնում առանձին կառույց: Ստեղծվում են առանձին զորամասեր եւ ստորաբաժանումներ:
Պատերազմի ժամանակ հայկական փոքր ռազմական ավիացիայի միջոցով, սպառազինության կիրառմամբ, լեռնային տեղանքում կատարվել են մի քանի տասնյակ մարտական թռիչքներ: Հիմնականում գործել են «Մի-24» մարտական ուղղաթիռների օղակներ եւ զույգեր: Որպես կանոն, նրանց հետ թռել են նաեւ «Մի-8» ռազմատրանսպորտային ուղղաթիռները: Վերջիններս եւս հարվածներ են հասցրել հակառակորդի կրակակետերին եւ մարտական դիրքերին:

ՄԻՆՉԵՎ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ...

Ամերիկյան «Foreign Policy» հանդեսը գրում է, որ արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխությունների ալիքը կարող է հասնել Ադրբեջան, որտեղ իրավիճակը շատ դեպքերում նույնիսկ ավելի վատ է, քան նշված երկրներում: Խոսքը բռնատիրության դաժան դրսեւորումների, կոռուպցիայի ահռելի չափերի, սոցիալական խնդիրների սրության մասին է: Ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնը Ադրբեջանը նույնպես ներառել է այն երկրների ցանկում, որտեղ հեղափոխություն է սպասվում:
Այս կանխատեսումներն ունեն գիտական հիմք: «Foreign Policy» հանդեսի մասնագետները մանրակրկիտ եւ բազմակողմանի հետազոտության արդյունքում աշխարհի 177 երկրներն ամեն տարի դասակարգում են ըստ կայունության եւ կազմաքանդվելու հավանականության: