#08 (873) 02.03.2011 – 09.03.2011
Շահումյանի վերջին դեպքերին մասնակիցների ու ականատեսների վկայություններն ու պատմածները միանշանակ մատնանշում են, որ շրջանի տարածքում տասնյակ հրասայլերով ու զրահատեխնիկայով համալրված ռուսական դիվիզիայի անսպասելի հայտնվելը մեծ իրարանցում եւ խուճապ է առաջացրել բնակչության եւ ազատամարտիկների շարքերում, իսկ պատերազմական իրավիճակում խուճապը ամենասարսափելի ու վտանգավոր երեւույթներից է:
«Շահումյանի ինքնապաշտպանական ուժերը,-վերհիշում է Ռոմիկը,- կռվել են, ինչքան հնարավոր էր: Մեր դիրքերի վրա ադրբեջանական ՕՄՕՆ-ի համագործակցությամբ հարձակվում էր խորհրդային բանակի մեքենայացված դիվիզիաներից մեկը:
Արծրուն Ալեքսանյանի «Կյանք, որ նման է լեգենդի» ստվարածավալ, նկարազարդ գիրքը նվիրված է 89-րդ Թամանյան կարմրադրոշ դիվիզիայի ավագ լեյտենանտ, ավագ բուժքույր Ելիզավետա Կարապետյանի պատերազմական սխրանքների ու խաղաղ օրերի գիտամանկավարժական ու հասարակական գործունեությանը։ Մենագրության միջոցով հեղինակը ներկայացնում է Ելիզավետա Կարապետյանի արմատները։
Հեղինակը գրքում հանգամանորեն ներկայացնում է Թամանյան 89-րդ դիվիզիայի ռազմական գործողությունները կովկասյան նախալեռներից մինչեւ Բեռլին։
Վլադիմիր Բալայանը՝ 1-ին աստիճանի «Մարտական Խաչ» շքանշանի ասպետ, «Ազատագրական բանակի «Արցախ ճակատի» հրամանատարը, ծնվել է 1958 թվականի փետրվարի 14-ին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում:
Հայրը` Ալեքսեյ Բալայանը, երկար տարիներ շրջանային թերթի խմբագիրն էր, եւ Վլադիմիրը թերթում աշխատում էր որպես տպագրիչ: Հետագայում նա ավարտեց գյուղատնտեսական ինստիտուտը եւ աշխատեց որպես անտառապահ Մարտակերտի անտառտնտեսությունում: Ամուսնացել եւ կազմել էր հոյակապ ընտանիք ու խաղաղ ապրում էր իր կնոջ եւ երեք երեխաների հետ: Սակայն կյանքի սովորական ընթացքը խախտվեց 1988 թվականին:
Պայմանագրային զինծառայողներ Լեւոն Գեւորգյանի, Հովհաննես Ասլանյանի, Արթուր Բորոյանի, Վարդան Միլիտոնյանի հետ հասնում ենք Նորաբակ գյուղ (Գեղարքունիք, Վարդենիս)։ Մեքենայով մեզ պետք է Վարդենիս հասցնի Միրիկ Ղուկասյանը։ Իր նոր տան բակում մեզ դիմավորում է տանտերը։ Սիրով հրավիրում է տուն։ Շտապում ենք, փորձում մերժել, սակայն Միրիկը ոչ մի պատճառաբանություն չի ընդունում. «Հայի օջախ է, նոր օջախ, միայն մի քանի րոպեով»,- ու սրտաբաց տանտերը բացում է իր տան դուռը։ Օջախի բաց դռնից ներս չմտնելը գետաշենցիների համար վիրավորանք է։ «Գետաշենի հայաթափումից հետո ենք հաստատվել այստեղ, ես էլ եմ ծառայում, պատերազմից հետո անցել եմ պայմանագրային ծառայության»,- ասում է Միրիկն ու ներկայացնում իր տան անդամներին։
Հայ եկեղեցու կանոնի համաձայն` պահքի բոլոր շաբաթների նախընթաց կիրակի օրը, միակ բացառությամբ Ս. Ծննդյան պահքի, կոչվում է բարեկենդան: Մեծ պահքին նախորդող կիրակին կոչվում է Բուն բարեկենդան: «Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն, բարի կյանք, աշխարհիկ իմաստով` ուրախություն, տոնախմբություն, իսկ կրոնական իմաստով` երանական վիճակ: Սա հիշատակն է Ադամի` դրախտում երանելի ու երջանիկ այն կյանքի, որը նա վայելում էր Աստծու անմիջական ներկայությամբ: Ինչպես սուրբ Գրիգոր Տաթեւացին է գրում. «Մարդը պատվի մեջ էր, քանզի ստեղծվեց որպես բոլոր տեսանելի արարածների թագավոր ու իշխան, եւ նրա համար ստեղծվեցին երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիները, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Ամեն ինչ նրան հնազանդ ստեղծեցիր եւ դրեցիր նրա ոտքերի տակ» (Սաղմ., Ը, 3)»:
Մտածում եմ՝ հիրավի տեղին է ասված. «Մարգարեն իր գավառում պատիվ չունի»։ Բայց, չգիտես ինչու, պրոֆեսոր Մուրադյանի խոսքերն ինձ շատ ավելի դիպուկ, մանավանդ պարզ ու հասկանալի են թվում. «Ծառի բնի հաստությունը կտրելուց հետո է միայն երեւում… Մարդը մեր կողքին էր, մեզ հետ, բայց մենք արժեքը չիմացանք։ Անփոխարինելի մարդ էր»։ Եվ այս խոսքերին հաջորդում է երկարատեւ ու ծանր մի լռություն, սակայն որքա՜ն աղաղակող։ Եվ իմ՝ «երախտապարտ ժողովուրդ չենք» բարձրաձայն մտորումը, ավելի քան անտեղի ու ավելի քան անհեթեթ է հնչում։
Հանուն արդարության, սակայն, ասենք, որ Հակոբ Անասյանի՝ ընդամենը գիտության թեկնածուի անունը զարմանալիորեն, այնուամենայնիվ տեղ է գտել Հայկական սովետական հանրագիտարանում։
1992թ. փետրվարի 19-ին Ղարագալի գյուղի մոտ նորից հայտնվեցին ուղղաթիռներ, այս անգամ՝ ադրբեջանական օդուժի: Դրանք վարում էին նախկին ԽՍՀՄ-ի՝ տարբեր ազգությունների օդաչուները, որոնք պայմանագրով ծառայության էին անցել Ադրբեջանի ԶՈւ-ում: Նրանք օդային գրոհներով զգալի վնաս էին հասցնում ե՛ւ ազատամարտիկներին, ե՛ւ խաղաղ բնակչությանը: Ադրբեջանական բանակի ագրեսիան ուղեկցվում էր ուղղաթիռների օրեցօր հզորացող հարվածներով: 1992թ. ապրիլի 8-ին ադրբեջանական ՌՕՈւ-երն «ստանում են» իրենց առաջին ինքնաթիռը` «Սու-25»-ը: Օդաչու, լեյտենանտ Վաղիֆ Բախտիար-օղլի Կուրբանովը գրոհիչը գողացել էր Սիտալ-Չայ քաղաքում տեղակայված ռուսական օդանավակայանից: