#14 (879) 13.04.2011 – 20.04.2011
Ապագա զինվորական բժիշկները Եռաբլուրում ավարտեցին ծառատունկը։ Արցախյան պատերազմի հաղթանակն ու փառքը հավերժացնող պանթեոնում հայրենիքի պաշտպանները ծառեր տնկեցին՝ մարմնավորելով մեր վերընձյուղված հույսերի, ապագայի հանդեպ մեր ամուր հավատի ու մեր գալիք հաղթանակների խորհուրդը։ Մեկական ծառ՝ հայրենի հողից ավիշ ու սնունդ առնող, հայրենի հողում ննջող հերոսների շիրիմներին՝ կենդանի հուշարձան։ Մեկական ծառ՝ իբրեւ արժանապատիվ խաղաղության առհավատչյա։
Փոխգնդապետ Զ. Դավթյանը հրետանային զորամասի շտաբի պետն է։ Նա ծնվել է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում։ Ավարտելով միջնակարգ դպրոցը, Զ. Դավթյանն ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո անցել է զինվորական ծառայության եւ ազգային բանակի զորամասերից մեկում նշանակվել դասակի հրամանատար։ Զ. Դավթյանը սովորել է Ռուսաստանի Դաշնության զինվորական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում։
…Քաջազուն, հերոսական և դժվար ժամանակների զինվորներ, մենք գիտենք, որ ձեզ համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը…
Հավատում ենք քեզ, քաջ զինվոր, մենք կհաղթենք մեր համբերությամբ, բարությամբ, մեր ինքնանվիրումով, անհողդողդ կամքով ու դեպի լույսն ունեցած ձգտումով… Իսկ եթե լցվի համբերության բաժակը, չարին կրկին կպարզենք մեր որձաքարե ոգին, վկան՝ Արցախի Հանրապետությունը։
Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում են ապրում Արարատ եւ Արծվիկ Գեւորգյանները իրենց 5 զավակների հետ։ Նրանց նախնիները գաղթել են Արեւմտյան Հայաստանի Հին Բայազետի տարածաշրջանի Կզլ-Դիզա գյուղից։ Անմասն չեն մնացել կոտորածներից, գերդաստանից շատերը նահատակվել են ծննդավայրում, մնալով անշիրիմ։ Նրանց մի ճյուղը եկել-հաստատվել է Աժդահակի ստորոտում գտնվող այս բնակավայրում։ Տարիների հետ գյուղը շենացել է, տարածվել Գավառագետի վտակներից մեկի աջ ու ձախ ափերին։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ։ Հյուրասեր են, կատակասեր։ Սիրով են պատմում իրենց լեռան գագաթի խառնարանի հրաշագեղ լճակից, որտեղ պահպանված են իշխանի տեսակներ, պատմում են Աժդահակի լանջերի խաչքարերից, մատուռից։
Ամառային մի օր Արցախյան ազատամարտի մահապարտներից մեկի՝ Մկրտիչ Ստեփանյանի տանն էի, եւ նա պատմում էր, ինչ միտքն էր գալիս. «Տասը օր էր անցել, ինչ սկսվել էին կռիվները, ես դիրքեր բարձրացա, որ ստուգեմ՝ տղերքը սնունդ, զինամթերք ունե՞ն։ Բարձրացա ու ինչ տեսնեմ. իմ մարտական ընկերներից մեկը ջղայնացած գոռում է մի ջահել զինվորի վրա: «Ի՛նչ ես անում, ա՛յ տղա, ինչի համար ես ձենդ գլուխդ գցել»,- հարցրի անհանգստացած։ Ինքն էլ թե՝ «ա՜յ Մուկո՛ւչ, թշնամին եկել, քթներիս ա հասել, ինձ ասում ա՝ խփե՞մ»։ Շատ մարդկային բան է. անփորձ, ջահել տղան առաջին անգամ մոտիկից մարդու վրա պետք է կրակեր, թեկուզեւ՝ թշնամու. շատ դժվար է… այդ հոգեբանական արգելքը բոլորս էլ դժվար ենք հաղթահարել, էլ ուր մնաց…
«Ես շատ եմ կարեւորում այս հանդիպումը, որովհետեւ համարում եմ, որ ժուռնալիստները մեր հասարակության առաջամարտիկներն են: Եթե հետախուզության աշխատակիցներին ասում են գաղտնի պատերազմի զինվորներ, իսկ դուք բացահայտ՝ տեղեկատվական դաշտում ծավալվող պատերազմի զինվորներն եք եւ այսօր առաջին շարքում եք կանգնած, ինչպես մարտական դիրքը պահող զինվորը»,- այսպես արտահայտվեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը: 2004-2005 թվականներից հետո եւ հատկապես վերջին մի քանի տարիներին, տեղեկատվական պատերազմները Հայաստանի համար լուրջ մարտահրավեր են:
Թաջ-Մահալ (Թագի տաճար) դամբարանը կառուցել է Սամարղանդի տիրակալ Թեմուրի հետնորդ շահ Ջիհանը իր հայուհի կնոջ՝ Մումթազ Մահալի մահից հետո, որպես իր անսահման սիրո իրեղեն ապացույց։ Արտաքինից սպիտակ, փայլեցրած մարմարով երեսապատ շինությունը (բարձրությունը 74 մ է) շլացնում է իր փառահեղ գեղեցկությամբ։ Դամբարանի ներսում են թաղված շահ Ջիհանը եւ իր հայուհի կինը։ Թաջ-Մահալն անվանում են Հնդկաստանի «մարգարիտ»։