Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#14 (879) 13.04.2011 – 20.04.2011

ՍԻՐՈ ԱՂԲՅՈՒՐ

Աղբյուրը գյուղի վերին մասում է, ճանապարհի եզրին: Օտարահունչ անունը մոռացվեց այն օրից, երբ տղայի մայրն աղբյուրն անվանեց Սիրո աղբյուր: Դեռ դպրոցական տարիներին որդին իր սիրած աղջկա հետ ծառեր էր տնկել աղբյուրի ակունքից սկիզբ առնող առվակի աջ ու ձախ ափերին: Ծառերի դասավորությամբ գրել էին իրենց անունները: Ծառերն արդեն մեծացել, զով էին անում, որդին մեկնել էր ծառայության, իսկ սիրած աղջիկը սպասում էր: Մայրը հիվանդացել էր եւ աղոթում էր Աստծուն, որ որդին անփորձանք հետ գա ծառայությունից, կարոտն առնի, թագուպսակը անի… Առավոտյան դուրս էր գալիս ու ձեռնափայտի օգնությամբ քայլում դեպի աղբյուրը…

ԾԱՂԿԱԶԱՐԴ ԵՎ ԱՎԱԳ ՇԱԲԱԹ

Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու եւ կույրերին տեսողություն պարգեւելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին: Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա եւ աղաղակելով.

ԱՎԻԱՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը հիմնովին վերակառուցել է Ստեփանակերտի օդանավակայանը` համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին: Սկզբում կօգտագործվեն մինչեւ 50-60 տեղանոց փոքր ինքնաթիռներ, եւ չվերթներ կիրականացվեն Ստեփանակերտ-Երեւան ուղղությամբ, որոնք ընդհատվել էին դեռ տասնյակ տարիներ առաջ:
Հարց է առաջանում՝ ի՞նչ կարիք կա այսօր Արցախի եւ մայր Հայրենիքի միջեւ օդային կապ հաստատելու, եթե հստակ եւ անխափան գործում է Երեւան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղին:

«ԿՈՐԾԱՆՎՈՂ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԴՈՒ ԵՂԱՐ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱԳԱՍՏ...»

Ալեքսանդր Մյասնիկյանը, որ ոչ միայն ռազմական գործերի ժողկոմն էր, այլեւ կառավարության նախագահը, այն օրերի Հայաստանում, երբ բնակչության մեկ երրորդը գաղթական էր կամ որբ, շատ, ողբերգականորեն շատ անելիքներ ուներ:
Տեսնում էր, որ թուրքերը, չկարողանալով վերջնականապես գրավել Հայաստանը, բոլոր ուժերը նետում էին Արեւմտյան ճակատ՝ կանգնեցնելու հունական հարձակումը, եւ Ռուսաստանի ազդեցությունն օգտագործելով՝ թուրքական կողմից պահանջում էր օր առաջ վերադարձնել Կարսում մնացած գերիներին ու անպայման՝ ռազմագերիներին, որոնց մեջ էին նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետության ռազմական նախարար, հրետանու գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյանը, գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանը…

ՊԱՌԱԿՏՈՒՄ

Ստեփանակերտի օդանավակայանի բացման հեռանկարն Ադրբեջանին հանգիստ չի տալիս: Այնտեղ շարունակում են ակտիվորեն քննարկել դրա հետեւանքներն Ադրբեջանի համար: Ռազմական փորձագետ Իլդիրիմ Մամեդովի կարծիքով, «նոր ավիահամալիրը կարող է օգտագործվել ռազմաճակատային ավիացիային ցամաքից աջակցելու համար»: Մամեդովը նշում է, որ Ստեփանակերտի քաղաքացիական օդանավակայանը «երկակի նշանակության» օբյեկտ է, որտեղ կարող են տեղակայվել նաեւ ռազմական ինքնաթիռներ: Ըստ փորձագետի` հենց դա պետք է լինի Ադրբեջանի անհանգստության իրական պատճառը («novosti.az», 04.04.2011):