Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#17 (882) 4.05.2011 – 11.05.2011

ՄԻՆՉ ՕՐՍ՝ ԱՆՓՈՓՈԽ

«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում` Հովտաշատ գյուղի շրջանում, կարելի է տեսնել աներեւակայելի չափսերի տարօրինակ սարքավորում, որը նման է անսովոր սպիտակ սնկի:
Այդ «սունկը»` «Скала-МПР» ռադիոտեղորոշիչ կայանն է, որն ապահովում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի օդանավերի անվտանգությունը: Եթե ավիացիայում ընդունված է օդանավի սիրտը համարել շարժիչը, ապա, սովորաբար, ռադիոտեղորոշման համակարգի աչքեր են անվանում ալեհավաքը, ինչի շնորհիվ անցյալ դարի 80-ական թվականներին հայ գիտնականների ստեղծած «Скала-МП» ռադիոտեղորոշիչ համակարգը մինչ օրս էլ համապատասխանում է գերժամանակակից պահանջներին:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏՔ

Վերջերս Ադրբեջանում շարունակ սադրանք են մտմտում: Մեկ սուտ լուրեր են տարածում Հայաստանի ղեկավարների մասին ու «հերքում», մեկ արծվաշենցիներին ներկայացնում որպես ադրբեջանցի փախստականներ, մեկ անհասկանալի հանգամանքներում «մահացած» երեխային ներկայացնում որպես հայ դիպուկահարի զոհ: Դե, իսկ հրադադարի ռեժիմի խախտումներին ու ադրբեջանցի դիպուկահարների նախահարձակ գործողություններին թիվ ու հաշիվ չկա:

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍԸ

Դեռ քանի հազարամյակ, հայ ժողովրդի քանի սերունդ, որպես լուսավոր ապագայի առհավատչյա, որպես մշտանորոգ հույսի փարոս, որպես խիզախության, հերոսության ակունք՝ ոգեկոչելու է իր հաղթանակների մայիսը։ Մեր պարտությունները բազում էին ու կորստաշատ, մեր հաղթանակները սակավ էին ու փառահեղ։ Մեր հաղթանակները միշտ ժամանակին էին, ճիշտ այն պահին, երբ պարտությունն անդառնալիորեն վերջակետ էր դնելու մեր ընթացքին, դառնալու էր ամենավերջինն ու ամենաողբերգականը մեր ժողովրդի պատմության մեջ։ Դաժան պարտությունների ու փառահեղ հաղթանակների պատմություն՝ ցավով ու վրեժով, խիզախությամբ ու հպարտությամբ միահյուս…