#18 (883) 11.05.2011 – 18.05.2011
-Աֆո՛, քո խենթություն, քո ծռություն ծնված օրից քեզ հետ կմեծնա, հասակ կառնի։ Մենք կծերանանք, դու ավելի կխենթանաս։ Աֆո, ինչ լավ է՝ դու խմիչքի հետ սեր չունես։ Ես էլ սեր չունիմ, համա մի բաժակ կխմիմ, որ քո խենթությունը հասկնամ։
Հաճախ էր այս խոսքերը կրկնում երջանկահիշատակ, մեր կորուսյալ աշխարհի տարեգրությունը մեզ ավանդած այրը՝ Մուշեղ Գալշոյանը։ Ու հրաշալի մտավորականն ու գրողը մեկ էլ ձեռքը թափով զարկում էր սեղանին.
Բենիկը ծառայում էր սահմանային զորամասերից մեկում:
Մի անգամ, երբ պատրաստվում էի զորամաս գործուղման մեկնել, զանգեցի տիկին Անահիտին և հարցրի թե ինչ հաղորդեմ Բենիկին:
– Մի փոքրիկ կապոց չե՞ք հասցնի Բենիկիս,- խնդրեց տիկին Անահիտը:
Ես Բենիկի ծնողներին՝ Միշա և Անահիտ Հարությունյաններին, չէի ճանաչում, սակայն լսել էի, որ առողջական խնդիրներ ունեն ու ամեն անգամ բարձրադիր գոտում տեղակայված զորամաս գնալ-գալը, հատկապես հայրիկի համար, դժվար էր, ուստի համաձայնեցի: Պայմանավորվեցինք հանդիպել «Հայ զինվորի» խմբագրությունում:
Ի՞նչ է պսակը։
– Պսակը այր ու կնոջ ամուսնության խորհուրդն է։
Ինչո՞ւ է ամուսնությունը խորհուրդ։
– Որովհետեւ այր եւ կնոջ միավորությունը օրհնվում եւ կնքվում է Աստուծո անունով. «Աստուծո միացրածը մարդը թող չբաժանի» [Մատթ. ԺԹ 5-6]։
Պողոս առաքյալը այր եւ կնոջ ամուսնական միավորությունը նմանեցնում է Քրիստոսի՝ Իր Եկեղեցու հետ միությանը։
Հայրենական Մեծ պատերազմն սկսվելու հաջորդ օրը՝ հունիսի 23-ին, Լեռնային Ղարաբաղում եւ Հյուսիսային Արցախում անցկացվեց ընդհանուր զորահավաք: Մինչեւ 1941թ. սեպտեմբերը զորահավաքային պլանները ԼՂԻՄ-ում արդեն գերակատարված էին` պահեստի հրամանատարական կազմինը` 105%-ով, միջին հրամանատարական կազմինը` 111%-ով, շարքային կազմինը` 120%-ով:
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայերը առաջին հերթին համալրեցին 402-րդ հրաձգային դիվիզիայի շարքերը, որը կազմավորվեց Ստեփանակերտում` ԽՍՀՄ Պաշտպանության պետական կոմիտեի 1941թ. օգոստոսի 9-ի N 459 որոշմամբ:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի միջեւ համագործակցությունն ու բարեկամությունը խոր արմատներ ունեն: Վարժարանի սաները բազմիցս այցելել են համալսարան, մասնակցել տարաբնույթ մշակութային, հայրենասիրական ուղղվածությամբ միջոցառումների, հանդիպել մեր մշակույթի անվանի ներկայացուցիչներին, ոգեշնչվել նրանց ելույթներով: Մայիսի 4-ին այդ համագործակցության հերթական դրսեւորումն էր, այս անգամ հյուրընկալողի դերում վարժարանն էր:
Մայիսի 8-ին Ազգային պատկերասրահում բացվեց «Զինադադար» լուսանկարչական ցուցահանդեսը` նվիրված Շուշիի ազատագրմանը եւ ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին: Նախագծի հեղինակներն են Աննա Խաչատրյանը եւ լուսանկարիչ Վիգեն Մնոյանը: Նախագիծն իրականացվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ: Ցուցասրահում ներկայացված են Արցախյան ազատամարտի մասնակիցների լուսանկարները: Պարզ, անմիջական միջավայրում ստեղծված պատկերներից մեզ են նայում մարդիկ, որոնց ջանքերի շնորհիվ կերտվեց ընդհանուր հաղթանակը:
Մայիսի 6-ին Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում անցկացվեց միջոցառում` նվիրված գրող, հրապարակախոս Տիգրան Պետրոսյանցի ծննդյան 60-րդ տարեդարձին: Տիգրան Պետրոսյանցը իրադարձություններով լի կյանք է ապրել, իր որդիների հետ միասին մասնակցել է Արցախյան պատերազմին, երկար տարիներ ծառայել է ՊՆ համակարգում: Այժմ էլ ստանձնել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գրադարանի ղեկավարի պատասխանատու գործը: