#23 (888) 15.06.2011 – 22.06.2011
N զորամասում արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Յուրի Պողոսյանի ծննդյան ու զոհվելու տարեդարձների առթիվ միջոցառումների անցկացումը: Հունիսի 12-ին` հերոսի զոհվելու օրը, կրկին մարդաշատ էր զորամասի շարահրապարակը: Ժամանել էին հերոսի հարազատները, մարտական ընկերները, մայրաքաղաքի համար 6 դպրոցի սաները, զորամասի նախկին հրամանատարները, հյուրեր:
Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում իր պատվավոր տեղն ունի Պետական խորհրդանիշների օրը, այսինքն՝ մեր դրոշի տոնը, մեր զինանշանի տոնը, մեր օրհներգի տոնը։ Ես չգիտեմ՝ քանի հայ հունիսի 15-ին արթնացավ տոնական տրամադրությամբ, Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի հասկացավ տոնի խորհուրդը եւ մտորեց անկախ պետականություն ու ինքնիշխան երկիր ունենալու բախտավորության մասին։
Ծնվել էր 1961-ին, Վոլգոգրադի մարզի Կոտովո քաղաքում։ Վերադարձել, Արցախի ազատամարտի տարիներին իր բնօրրանում եղել էր զինագործ, Խանձաձորի կամավորական ջոկատի, պաշտպանության բանակի վաշտի, զորամասի հրամանատար։ Մասնակցել էր Շուշիի, Մարտակերտի Կիչան, Սրխավենդ, Սեյսուլան, Մարաղա, Մարտունու Ճարտար, Հադրութի Խրմանջուղ, Ասկերանի Նախիջևանիկ, Խրամորթ, Խոջալու, Սառնաղբյուր գյուղերի ազատագրության մարտերին։
Փոխգնդապետ Ալեքսանդր Ցականյանի հրամանատարությամբ գործող զորամասը 2010 թվականին բոլոր ուղղություններով ցույց տվեց բարձր արդյունքներ, ճանաչվեց լավագույնը զորամիավորման կազմում եւ ազգային բանակում ու պարգեւատրվեց «Լավագույն մոտոհրաձգային զորամաս» պատվո դրոշով։ Ընթացիկ ուսումնական տարվա ձմեռային-գարնանային փուլի ավարտական քննությունների ընթացքին հետեւելով` համոզվեցինք, որ այստեղ ամուր հիմքերի վրա է դրված ուսումնական գործընթացը, եւ անձնակազմը ձգտում է կրկնել նախորդ տարվա ձեռքբերումները։
«Սոսե մայրիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Մարիամ Ստեփանյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի պատվիրակությունը եւս մասնակցեց Քաշաթաղի (Լաչինի) ազատագրման 19-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնակատարություններին։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին Քաշաթաղի ազատագրմանը մասնակից «Հատուկ գնդի» վետերան ազատամարտիկներ, պահեստազորի սպաներ Յուրա Ապերյանը, Արթուր Հարությունյանն ու Լեւոն Սահակյանը, զոհված ազատամարտիկներ Գուրգեն Շահնազարյանի, Սպարտակ Սահակյանի, Զոհրապ Հովհաննիսյանի հարազատներն ու ժառանգները, «Գ. Նժդեհ» ջոկատի դիպուկահար, ազատամարտիկ Նունե Ալիխանյանը, «Վանաձոր» ջոկատի բուժքույր, ազատամարտիկ Աղավնի Փանոյանը, «Դեյվիդ» ՀԿ-ի նախագահ, ազատամարտիկ Ռուզաննա Ամիրխանյանը, ԵԿՄ Լոռու մարզի խորհրդի «Լոռին բերդ» պաշտոնաթերթի խմբագիր Աշոտ Միրզոյանը եւ այլք։
Մութը ծավալվում է ասես ծխի քուլա,
Գալար-գալար իջնում մեծ քաղաքի բեմին
Ու աստղերն են թարթում այդ պերճ բեմի վրա,
Հսկա լուսարձակներ` քո համերգի շեմին
Ստեփանի մարտական ուղին սկսվեց 1988թ. օգոստոսից, երբ առաջին անգամ ուղղաթիռով զենք տարավ Լեռնային Ղարաբաղ եւ չհասած Ստեփանակերտ` վայրէջք կատարեց անտառի բացատում, որտեղ ազատամարտիկները սպասում էին նրան, եւ դա այն դեպքում, երբ խորհրդային զորքերի ներկայացուցիչները մանրազնին ստուգում էին ուղղաթիռներով տեղափոխված բեռները: Այդ օրվանից Ստեփանի համար սկսվեց կյանքի նոր շրջան։ Նա այդպես մտավ Հայոց համազգային շարժման մեջ, պայքարեց, հազարավոր թռիչքներ կատարեց, հազարավոր մարդկանց կյանք փրկեց` ամեն մի թռիչքի ու ապահով վայրէջքի համար միմիայն ապավինելով Աստծուն: