#28 (893) 20.07.2011 – 27.07.2011
Երբ ռուս զինվորներն ու ադրբեջանցի օմօնականները գյուղ էին մտնում անձնագրային ստուգումների, միեւնույն ժամանակ հավաքում էին որսորդական հրացաններն ու զենքի հատուկենտ տեսակները, այդ օրերին գյուղի տներից մեկի առջեւի քարին ժամերով անշարժ նստում ու նրանց էր ակնդետ հետեւում նահապետական հագ ու կապով՝ երկար, ծալ-ծալ շորերով նանը։ Երբ ստուգումներն ավարտվում, ու օմօնականները հեռանում էին գյուղից՝ ջահելները վազում էին դեպի նանը, որը դեռ անշարժ հենված ձեռնափայտին, «արեւկող» էր անում։
-Ես իմ օջախից դուրս եկողը չեմ, էստեղ ծնվել եմ, էստեղ էլ կմեռնեմ,- ասել էր Երեւանում բնակվող որդիներին, աղջիկներին, որոնք քանիցս համոզում էին նրան տեղափոխվել իրենց մոտ։
-Տատի անունը չէինք էլ իմանում՝ Այա էինք ասում։ Արդեն տիրապետում էր զենքին ու տղաներին հավասար կռիվ էր մղում գյուղ ներխուժել փորձող թշնամու դեմ։
Գարնանային պարզ ու անամպ օրը լցվում է վայրենի աղաղակներով, զրահատեխնիկայի, օդուժի հռնդյունով։ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը՝ Մեծ Շենը, Հին Շենը, Ծաղկաձորը, Կանաչ թալան, Եղծահողը պաշարվում են։ Սկսվում է «Կոլցո» օպերացիան։ Զինվորների հետ գյուղ մտած ադրբեջանցի օմօնականները անձնագրային ստուգումների պատրվակով, ողջ ազաբնակչությանը բեռնատարներով տեղափոխում են Լաչին։
Սուրբ Լուսավորչի կյանքի վերջին ժամանակահատվածն անցնում է ժողովրդից հեռու եւ անտես: Նրա` բոլորին քաջ հայտնի առանձնակեցությունն անցնում էր Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այր անունով հայտնի քարայրում, որտեղ ապրել էր Հռիփսիմյանց կույսերից Մանեն: Ս. Գրիգորը երբեմն-երբեմն թողնում էր քարայրը եւ այցելում ժողովրդին: Թերեւս նրա վերջին այցելությունը Վաղարշապատ կապված էր որդու` Արիստակեսի` 325 թ. Առաջին տիեզերական ժողովից վերադառնալու հետ:
Զինվորական ծառայության անվտանգության ապահովման համատեքստում զինծառայողի անվտանգության կանոնը սահմանում է. «Զինծառայողի անվտանգությունը զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականություններ կատարելիս նրա պաշտպանվածությունն է վտանգավոր եւ վնասակար գործոնների ազդեցությունից»։
Վտանգավոր եւ վնասակար գործոնների գերադրական աստիճանն իր մեջ ներառում է տարերային աղետները:
Հրդեհները եւս դասվում են տարերային աղետների շարքին: Հրդեհը այրման անվերահսկելի պրոցես է, որն ուղեկցվում է նյութական արժեքների ոչնչացմամբ եւ վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի ու առողջության համար: