Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#30 (895) 3.08.2011 – 10.08.2011

1941թ. դեկտեմբերին գնդապետ Նիկոլայ Հովհաննիսյանը նշանակվեց Մոսկվայի մարզից Միջին Ասիա տարհանված հրետանային ուսումնարանի պետ։ Դա պարտադրված նշանակում էր. Հայրենական մեծ պատերազմի արդեն երկրորդ ամսին գնդապետը, որ նոր էր ավարտել գլխավոր շտաբի ակադեմիան, ուղարկվում է Լենինգրադի ռազմաճակատ՝ որպես Կարմիր բանակի հրետանային վարչության ներկայացուցիչ համակարգելու զորամիավորումների հրետանավորների փոխգործողությունները, սակայն կարճ ժամանակ անց վիրավորվում է արկի բեկորից, կորցնում ձախ աչքի տեսողությունը, եւ նրան հարկադրված ուղարկում են թիկունք՝ գլխավորելու հիշյալ ուսումնարանը։

ԻՆՔՆԱՎՆԱՍՈՒՄ  ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սկիզբը՝ նախորդ համարում Ինքնավնասման դիմում են թույլ մարդիկ Հոգեբույժ մայոր Տիգրան Թունյանը, ով շուրջ տասնհինգ զորակոչերի ընթացքում կենտրոնական հավաքակայանում փորձագետ է եղել, ասում է, որ ինքնավնասման յուրաքանչյուր դեպք, անկախ իր նախապատմության եւ իրավական գնահատականով ուրիշ դեպքերի հետ ունեցած ընդհանրությունից, հոգեբուժական տեսանկյունից ինքնատիպ է, եւ չի կարելի միատեսակ գնահատական տալ բոլոր նման դեպքերին: Այս դեպքերի մեջ […]

Սմբատ Բագրատունին (ծննդյան եւ մահվան թվերն անհայտ են) 6-րդ դարի երկրորդ կեսի հայ նշանավոր զորավարներից էր, քաղաքական գործիչ, որն անձնվիրաբար պայքարեց Հայաստանի անկախության համար՝ դիմադարձ կանգնելով բյուզանդական կայսր Մորիկի ուծացման քաղաքականությանը, որը նպատակ ուներ ռազմական, վարչական եւ եկեղեցական մի շարք միջոցառումներով վերջնականապես ծնկի բերել հայերին, այսպես ասած՝ «բյուզանդականացնել»։ Պատերազմներում տարած բազում հաղթանակների եւ անձնական քաջության համար Սմբատ Բագրատունին դարձել է լեգենդար հերոս, փառաբանվել միջնադարյան պատմիչների երկերում։ Ստորեւ՝ մեկ էջ նրա կյանքից, որը քաղված է 7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսի «Պատմությունից»։

KA 52 ALLIGATOR

Կա-52 (ՆԱՏՕ-ի դասակարգումով Hokum B, ինչպես նաեւ հայտնի Ալիգատոր անունով) Ռուսական բազմաֆունկցիոնալ հարվածային ուղղաթիռ է: 1984թ. երբ դեռ ընթանում էին Բ-80-ի եւ Մի-28-ի համեմատական փորձարկումները, Ն.Ի. Կամովի անվան տեխնիկական կենտրոնը հանդես եկավ առաջարկությամբ` ստեղծել նոր ուղղաթիռ` օպտիկաէլեկտրոնային եւ ռադիոլոկացիոն սարքավորումներով, որը պետք է հետախուզում կատարի, միաժամանակ հանդես գա որպես հարվածային ուղղաթիռ: Այնինչ 1980-90-ական թթ. երկրում հայտնի լուրջ ֆինանսական խնդիրները զգալիորեն կանգնեցրին այս ծրագրի իրագործումը:

-Աշխարհ եկած հինգ երեխաներից ամեն մեկն իր բաժին երջանկությունն էր լույս աշխարհ բերել, լցրել հայրական օջախը։ Ռուբեն ու Հասմիկ Չալյան ամուսինների հարկի տակ թեւածում էր երջանկությունը։ Մայրն ուսուցչուհի էր, հայրը՝ զինվորական։ Հետո Գանձակից տեղափոխվեցին Հայ Պարիս։ Հայրը դարձավ զինվորական ֆոտոլրագրող, իսկ Հասմիկ մայրը ռուսաց լեզու եւ գրականություն է դասավանդում գյուղի դպրոցում։

Ամանորին հաշված ժամեր էին մնացել։ Դրսում ձնագնդի էինք խաղում։ Ուրախությունս անսահման էր։ Զգացի, որ ձեռքերս սառչում են. վազեցի տուն՝ տաքանամ ու էլի հետ գամ։ Ձյունը թափ տալով հանգիստ մտա տուն, որ տատս չբարկանա վրաս։ Ներս մտա ու զգացի, որ տատս չի բարկանա, թեկուզ աշխարհի ձյունն էլ հետս տուն տարած լինեի…

ՄԵՐՕՐՅԱ ՀՐԱՇՔՆԵՐ

…Ուսուցիչս կա՛մ չգիտեր, կա՛մ էլ դիտմամբ չէր ասում, որ Հայ Առաքելական եկեղեցին երբեւէ որեւէ կապ չի ունեցել ինկվիզիցիայի հետ։ Եվ ոչ միայն ես, այլեւ իմ դասընկերները մի կարգին չէինք էլ հասկանում, թե որն է այդ երկու եկեղեցիների տարբերությունը։ Հիմա համոզված եմ, որ այդ մասին չգիտեին նաեւ խորհրդային ուսուցիչները։
Գալով ինձ՝ ասեմ, որ, կարդալով ինկվիզիցիայի մասին, օրավուր ցասումով, արհամարհանքով ու վրեժով էի լցվում Քրիստոսի, քրիստոնեության, Խաչի ու Խաչյալի նկատմամբ՝ վերածվելով յուրատեսակ Սողոսի։ Բայց այն, ինչ ինձ հետ կատարվեց 10-րդ դասարանում, փոխեց կյանքիս ընթացքը։