Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#33 (898) 24.08.2011 – 31.08.2011

ՔՍԱՆԸ ԴԵՌ ՉԷՐ ԲՈԼՈՐԵԼ...

Բժիշկ պիտի դառնար, բայց չհասցրեց. 91-ին, լինելով բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, անդամագրվեց «Նիկոլ Դուման» ջոկատին ու եկավ Արցախ։ Եկավ հայրենի հողը պահելու, եկավ կռվելու ու հերոսանալու։
-Ջոկատի հոգին էր նա ու լավագույն հետախույզը,- մարտական ընկերներն են ասում ու բազում օրինակներով հաստատում։
Քանի՜-քանի՜ անգամ է քայլել-անցել մահվան ճամփեքով՝ իր քաջությամբ օրինակ ծառայելով շատերին։

1940թ. հոկտեմբերի 16-ին Երեւանի պետական համալսարանի եւ բժշկական ինստիտուտի մի խումբ ուսանողներ զորակոչվեցին բանակ։ Նրանց մեջ էր համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ուսանող Կառլոսը, որը զինկոմիսարիատ էր ներկայացել… քամանչով։ Արդեն ճանապարհին, գնացքի վագոնում նրան խնդրում են մի բան նվագել։ Պարզվում է՝ չգիտի։ «Հապա ինչո՞ւ ես գործիքը հետդ վերցրել»,- հարցնում են զարմացած։ «Որ նվագել սովորեմ, ժամանակ շատ կունենամ»,- հանգիստ պատասխանում է նա։

Դավիթաշեն գյուղի տներից մեկի բակում մի մեծ վրան է խփված։ Դրկից-հարեւանները, գյուղացիները, հարազատներն ու ընտանիքի մտերիմ մարդիկ ծաղիկներով, ծաղկեպսակներով ներս են մտնում Խաչատրյան գերդաստանի այդ օջախը, ցավակցում են հարազատներին, ապա դուրս գալիս խումբ-խումբ հավաքվում են, եւ հիմնական զրույցը ննջեցյալի մասին է: «Ափսոս էր, դեռ ինչքան երազանք ուներ, ոնց էր երազում այն օրվան, երբ հարս պիտի բերի, իր թոռներին գրկի, սիրի»,- ասում է հարազատներից մեկը։

ԷԼՅԱՆ

Առաջին իսկ օրերից հայրը, երեք եղբայրներն ու ամուսինը այնտեղ էին։ Հազվադեպ էր տեսնում նրանց. օրեր, ամիսներ սահմանամերձ գյուղերի պաշտպանական դիրքերում էին։ Նստում էր լուռ, պատուհանի տակ, ու կողքին հացի կապոցը դրած, հայացքը՝ դիմացի լեռներին՝ անշարժանում էր։ Գնացողներ քիչ կային, որ հացը նրանց հետ ուղարկեր։ Իսկ հետ եկողներն իրենց հետ բերում էին զոհված ընկերներից մեկնումեկին… Արդեն առավոտները սկսում էր գլխացավով։

ՄԵՐՕՐՅԱ ՀՐԱՇՔՆԵՐ

Այս պատմությունն ինձ պատմել է Արսեն անունով մի տղա, որ ապրում էր կարծեմ նախկին Սևանի շրջանի Ցամաքաբերդ գյուղում։
– Ծնողներս արդեն երեք աղջիկ ունեին եւ նոր երեխայի էին սպասում,- այսպես սկսեց իր պատմությունը նա։ -1962 թվականն էր։ Մայրս հղի էր, եւ հասկանալի պատճառով ծնողներս շատ էին ուզում, որ տղա ծնվի։ Եվ մատաղ են խոստանում Սեւանա վանքին։ Մատաղի օրը մեր ողջ գերդաստանր գալիս Է եկեղեցի։ Հայտնի է, որ խորհրդային տարիներին վանքը, մասնավորապես՝ Սուրբ Առաքելոց եկեղեցին, թանգարան էր։ Նրանք բարձրանում են եկեղեցի, իրենց ուխտն անելուց հետո իջնում են ներքեւ՝ լճի ափ՝ ճաշակելու մատաղը։ Հայրս որոշում է միսը ընդունված կարգով եփելու փոխարեն խորոված անել։

ՇԱՈԼԻՆ ՎԱՆՔԻ ԼԵԳԵՆԴԸ

Երբ 1982թ. էկրաններին ցուցադրվեց «Շաոլինի վանքը» ֆիլմը, այն միանգամից մեծ արձագանք առաջացրեց ոչ միայն արեւելյան մարտարվեստի երկրպագուների, այլեւ հազարավոր մարդկանց մեջ: Բոլորին գերեց այդ վանքի վանականների վարպետությունը, ճկունությունը, ուժը, արժանապատիվ ապրելակերպը, եւ շատերը ցանկացան տիրապետել այդ մարտարվեստին: Ֆիլմին հետեւեցին նրա հաջորդ սերիաները` «Շաոլինի որդիները» եւ «Շաոլինի մարտարվեստները»:

ԻՐԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ

Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում է աշխարհի «ամենափակ», միևնույն ժամանակ` Մերձավոր և Միջին Արևելքի ամենահզոր երկրներից մեկը: Փորձագետների համար միշտ էլ դժվար է եղել գնահատել Իրանի ռազմական ներուժը. տեղեկությունները կցկտուր են, ոչ հստակ: Բայցեւայնպես, որոշակի ընդհանրացումը թույլ է տալիս պնդել, որ Իրանի հզորությունը բազմաշերտ է: Երկիրն ունի մեծ տարածք, օգտակար հանածոներով հարուստ ընդերք, արագ աճող բնակչություն, հարուստ և փայլուն պատմական անցյալ` իր զարգացած ազգային մշակութային հիմքով: