#35 (900) 08.09.2011 – 14.09.2011
Պաշտպանական եւ դիրքային մարտական գործողությունների ժամանակ շատ մեծ է խելամտորեն, ճիշտ հաշվարկով պատրաստված պատնեշների, ամրությունների նշանակությունը։ Վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել` պետական սահմանի առավել խոցելի հատվածներն ամրապնդելու, մարտական հերթապահությունն ավելի ապահով ու անվտանգ կազմակերպելու, ճանապարհների, բնակավայրերի անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ։
Սեպտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Թալին եւ Ներքին Սասնաշեն համայնքների հյուրերն էին ԱՄՆ 3-րդ օդուժի (Ռամշտեյնի oդային բազա) փոխհրամանատար գեներալ-լեյտենանտ Մարկ Զամզոուն, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի ներկայացուցիչ գնդապետ Հելմինգերը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները: Առիթը 1958թ. ԽՍՀՄ օդային տարածքում խփված ամերիկյան ռազմական ինքնաթիռի անձնակազմի հիշատակին նվիրված միջոցառումն էր: Այն արդեն ավանդական է դարձել եւ նշվում է ամեն տարի` սեպտեմբերի 2-ին:
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի անունը կրող Աջափնյակի թիվ 111 դպրոցի բակում բացվեց հերոսի կիսանդրին։ Հանդիսավոր արարողակարգին ներկա էին հերոսի հարազատները, հյուրեր, մարտական ու մանկության ընկերներ, հատուկ գնդի առաջին հրամանատար Ս. Առաքելյանը, վարչական տարածքի ղեկավար Ռ. Հովսեփյանը, ՊՆ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆ.Պողոսյանը, Մաշտոցի զինկոմիսարիատից, հասարակական կազմակերպություններից։
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողների համար գիտելիքի, գրի, դպրության տոնական օրն իր մեջ կրկնակի խորհուրդ ուներ։ Լսարանը, որտեղ ոտք դրեցին առաջին կուրսեցիները, անվանակոչվեց ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ», «Մարտական ծառայություն», ՀՀ «Արիության» մեդալներով պարգեւատրված Հապետ Արշակյանի անունով։ Անվանակոչման արարողությանը մասնակցում էին Հապետի մանկության ու մարտական ընկերները, հերոսի հայրը, կինը, աղջիկը, ուսանողներ, դասախոսներ, զինվորականներ, ԵԿՄ անդամներ։
-Ես ցանկանում եմ խոսել փաստերով եւ իրավիճակը ներկայացնել համեմատության մեջ։ Մեր դիտարկմամբ՝ 2010-ին բանակաշինության առանցքային խնդիրը, նշանաբանը պաշտպանության նախարարի «Հրամանատարը՝ զինվորի ավագ ընկեր» ուղեցույց-պահանջն էր։ Առհասարակ, նախարարը իր ուղերձներով սահմանում է տվյալ ժամանակահատվածում բանակաշինության առաջնահերթությունները եւ ընդգծում իր դիրքորոշումը։ «Հրամանատարը՝ զինվորի ավագ ընկեր» ուղերձով բանակի ղեկավարը շեշտեց, որ սպա-զինվոր հարաբերությունները դեռեւս խոցելի են, չեն հասել ցանկալի որակի եւ զորքերում ներքին փոխհարաբերությունները բարելավելու, զինվորին արժեւորելու, նրա իրավունքները հարգելու խնդիր դրեց։
Զանազան բարեգործական կազմակերպությունների անվան տակ Հայաստան ներխուժած աղանդավորական շարժումները հեռահար ծրագրեր են իրականացնում մեզանում։ Մարդորսությամբ նրանք թուլացնում են Հայ Եկեղեցին եւ մեզանում ստեղծում զանազան կրոնական միություններ-համայնքներ՝ յուրատեսակ անկլավներ, որոնք ղեկավարվում են արտաքին գաղտնի ծառայությունների կողմից։ Այդ անկլավները մեզանում կարող են գոյատեւել միայն Հայ Եկեղեցին թուլացնելու եւ վարկաբեկելու մթնոլորտում։
Միանշանակ է, որ մարտական ուսուցման, ամենօրյա գործունեության, պահակային, ներքին ծառայությունների ընթացքում անհրաժեշտ է խստորեն պահպանել որոշակի կանոններ` զինվորական ծառայության անվտանգությունը առավել բարձր դարձնելու նպատակով: Այս կամ այն իրավիճակում զինծառայողների վարքագիծը բնորոշում են անվտանգության պահանջները եւ կարգավորվում են մի շարք հիմնական նորմատիվ-իրավական փաստաթղթերով, նոր ստացված («օպերատիվ») հրամաններով, վերադաս հրամանատարության դիրեկտիվներով, ինչպես նաեւ կայազորի պետի եւ զորամասի հրամանատարի պահանջներով: