#35 (900) 08.09.2011 – 14.09.2011
Ազատամարտիկ Հենրիկ Սեւումյանը ընտանիքով Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա ավանում է ապրում։ Ազատամարտի օրերին ավանի ինքնապաշտպանական մարտերում ցուցաբերած նրա արիության մասին շատերը գիտեն։
-Եթե Կարմիր Շուկան կարողացել է դիմանալ պատերազմի կրակներում ու մնալ անառիկ, ապա նաև` ավանի կամավորական ջոկատի հրամանատար Հենրիկ Սեւումյանի շնորհիվ,- ասում է Մանվել Ավագյանը։ Նա Շեխեր գյուղից է, Հենրիկի մարտական ընկերը։
1915-ի հերոսական ինքնապաշտպանությունից հետո մուսալեռցիները տեղավորվեցին Պորտ Սաիդի վրանավանում: Չհամակերպվելով հայրենիքի կորստյան հետ, նրանք անընդհատ դիմում էին ֆրանսիական ռազմածովային ուժերի սպա, իրենց տարհանման ղեկավարներից Շառլ Տիրան Թեքեյանին՝ ներկայացնելով Դաշնակիցների կազմում թուրքերի դեմ կռվելու ծրագիր, եւ ի վերջո կամավորների համար գաղթակայանում զինավարժության պարապմունքներ կազմակերպվեցին: Այս մուսալեռցիներն էլ դարձան Հայկական լեգեոնի միջուկը:
Փորձագետներն ու քաղաքական գործիչները միանշանակ չեն արձագանքում Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բուռն իրադարձություններին, որոնց այլ կերպ անվանում են «արաբական գարուն»: Նրանցից շատերը պատմական զուգահեռներ են փնտրում՝ փորձելով կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը: Սակայն այդ տարածաշրջանի ժողովուրդների պատմության մեջ նման զուգահեռներ գտնելը հեշտ չէ:
Իսկապես, հեղափոխության «հրդեհը», ճարակելով սկզբում Թունիսն ու Եգիպտոսը, արագորեն իր բոցերի մեջ առավ Բահրեյնն ու Եմենը, Լիբիան ու Սիրիան, Հորդանանն ու Մարոկկոն:
Զավակները մեծացել-«փետրակալել» ու «թռել» էին տնից։ Ընտանիքներով ամեն ամառ գնում էին ծննդավայր՝ ծնողներին տեսության։ Ամեն գնալուց համոզում էին վաճառել տունը, տեղափոխվել Երեւան՝ իրենց մոտ։ Ծնողները ոչ մի կերպ չէին համաձայնում։ Եվ ծեր ամուսիններն ապրում էին այդպես մենակ ու հարազատներին կարոտ։ Մի քանի տարի էր, ինչ հիվանդությունը կնոջը գամել էր անկողնուն, զրկել քայլելու հնարավորությունից։
Շահումյանի գաղթի օրերին ամուսինն իր հաշմանդամ կնոջը պառկեցրեց ծածկոցի վրա ու սկսեց քարշ տալ դիմացի անտառը։ Մինչ թշնամու բնակավայր մտնելը պետք էր հասնել անտառ։
2004 թվականի դեկտեմբերյան մի օր Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի 9□րդ դասարանում հրդեհ բռնկվեց։ Դասարանում դրված էր նավթի վառարան, տղաները չարություն էին արել, նավթը հոսել էր, հետո բռնկվել էր նախ վառարանը, հետո՝ հատակը, վարագույրները… Մի խոսքով` իսկական հրդեհ…
Անմիջապես նրանց օգնության հասան բարձր դասարանցի աշակերտները։ Աշակերտներին դուրս հանեցին, հանգցրին կրակը, կոտրեցին պատուհանների ապակիները, որպեսզի ծուխը արագ քաշվի։ Բոլոր պատերը սեւացել էին, պատել մրի հաստ շերտով, բացի գրատախտակի վերեւում կախված Քրիստոսի նկարից։
Ճապոնիայի ռազմական պատմության մեջ առանձնանում են զինվորականների երեք կերպարներ` զորավարներ, սամուրայ-ռազմիկներ եւ նինձյա-լրտեսներ: Այս հոդվածում կպատմենք սամուրայների մասին:
«Սամուրայ» բառը սերում է հին «սամուրաու» բայից, որը նշանակում է ծառայել, այսինքն` սամուրայը ծառա է: Ճապոնիայում սամուրային կոչում են նաեւ «բուսի», այստեղից էլ «բուսիդո»` «ռազմիկի ուղի» արտահայտությունը:
Որպես հատուկ խավ` սամուրայները գոյություն են ունեցել Ճապոնիայի ողջ պատմության ընթացքում:
Առաջին անգամ «Հայ զինվորի» հյուրասրահում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայազգի ծագող աստղ, մեծ ռինգում ԴԱՎԻԴ ԳՐԱՖ անունով հայտնի գերմանաբնակ Վահագն Սահակյանը։ Խոստումնալից հայորդու մուտքը պրոֆեսիոնալ բռնցքամարտի անիմանալի ու բարդ աշխարհ եղավ շռնդալից եւ նշանավորվեց այնպիսի ռեկորդով, որը, մասնագետների կարծիքով, պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ դեռ երկար ժամանակ կմնա անգերազանցելի։ 2011թ. ապրիլի 2-ին Գերմանիայի Հալեվեստֆալեն քաղաքում անցկացված մենամարտի առաջին ռաունդի երրորդ վայրկյանին Գրաֆն ուժգին հարվածով նոկաուտի է ենթարկել լիտվացի Օլեգ Լոպայեսին։