Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#36 (901) 15.09.2011 – 21.09.2011

ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

1989-ի աշնանը Ադրբեջանը սկսեց նաև հեռահաղորդակցության (կապի կոմունիկացիաների) շրջափակում, և Հայաստանում առաջին անգամ փորձ արվեց ընդհատակյա ռադիոկապ հաստատել Ստեփանակերտի ու շրջկենտրոնների հետ: Մի քանի նվիրյալներ, ովքեր նաև ռադիոկապի բարձրակարգ մասնագետներ էին, խիստ գաղտնիության պայմաններում սկսեցին Արցախ տեղափոխել և տեղադրել քաղաքացիական նշանակության ռադիոկայաններ: Որոշ տեղերում ալեհավաքները քողարկում էին որպես… լվացքի պարաններ: Շարժման սկզբին բնորոշ տրոհված վիճակն արտացոլվում էր նաև կապի կազմակերպման գործում, և կապի երեք ցանց կար: Առաջինը՝ Շարժման կապը, ղեկավարում էին Օձունի Սերգեյը՝ Սերգեյ Աթարբեկյանն ու Սերգեյ Գրիգորյանը: Կապի նախարարության ցանցը, որի մասին այժմ էլ, տարբեր պատճառներով շատ ու շատ բան չի կարելի ասել, ղեկավարում էր այսօր պահեստի փոխգնդապետ Արմեն Ազարյանը: Երրորդը ռադիոսիրողների ցանցն էր, որի աշխատանքը ԴՕՍԱԱՖ-ից կոորդինացնում էր Կարեն Կարապետյանը:

ԿԱՊԻ ԶՈՐՔԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

ԴԺվարին ժամանակներ էին, ի լրումն մնացյալի, սահմանամերձ բնակավայրերի հետ Պաշտկոմն ուղիղ կապ դեռ չուներ: Եվ կապի բաժնի առաջնահերթ խնդիրներից մեկն այդ հարցը լուծելն էր:
Այս ընթացքում էլ ստեղծվեց պաշտպանության նախարարությունը, և Վլադիմիր Մկրտչյանը նշանակվեց կապի վարչության պետի պաշտոնակատար: Եկան նաև Արմեն Ազարյանը, Գրիգոր Ամալյանը, Դավիթ Հարությունյանը… Ապա ծառայության ընդունեցին Պռոշյան ավանի ԱՀԿ-ի աշխատողներին ու սկսեցին ունեցած կապի միջոցների ընձեռած հնարավորությունների սահմաններում կապի զորքերի կառուցվածք մշակել:

ԱՌԱՆՑ ՔԵԶ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԼՐԻՎ ՉԷ

Ծուռ պատը միշտ էլ փլվում է։ Եթե նույնիսկ ոչ տանիքի, ապա ժամանակի բեռան ծանրությունից։ Բայց… ի՞նչ կլիներ, եթե Ղարաբաղյան շարժումն ուշանար։ Հայկական Ղարաբաղը գոյություն չէր ունենա։ Կիրականանար Ղարաբաղը, Ամասիան, Մեղրին, Վարդենիսը, Մասիսը, Նոյեմբերյանը, Ղափանը ադրբեջանականացնելու՝ դեռեւս դարասկզբից եկող թուրքական ծրագիրը։ Պատահական չէր, որ Թուրքիայի նախագահ Օզալը սկսեց որոտ ու շանթ արձակել, երբ Շուշիից, Կիրովաբադից, Բաքվից հայերի տեղահանմանը Հայաստանի հայերը պատասխանեցին համարժեք գործողություններով։ Ժամանակներն ուրիշ էին, ու «Չկա հայկական հարց, որովհետեւ չկան հայեր» Թալեաթի բանաձեւը պետք էր իրականացնել յաթաղանից ոչ պակաս արդյունավետ ժողովրդագրությամբ։

Ինչպես մեր պատմության վճռական պահերին` այսօր նույնպես հարկավոր է բռունցքվել, եւ որ մեզնից յուրաքանչյուրը իրեն համարի այդ բռունցքի կարեւոր մատներից մեկը։

1988թ. փետրվարի 20.- ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունում է պատմական որոշում. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին խորն ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև` ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցի դրական լուծման համար»:

«ԵՍ ԶԻՆՎՈՐ ԵՄ»...

Հրանտ Գրիգորի Հովհաննիսյանը ծնվել է 1918թ. դեկտեմբերի 25-ին Մարտունու շրջանի Լիճք գյուղում: Բազմազավակ ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, բայց երբ այդ բոկոտն, զրկանքներով մեծացող տղան գնաց դպրոց, բոլորին զարմացրեց ոչ միայն հրաշալի ունակություններով եւ ֆենոմենալ հիշողությամբ, այլեւ գիտելիքների հանդեպ զարմանալի ձգողականությամբ, որը պահպանեց ողջ կյանքի ընթացքում: Ձմեռվա ցուրտ երեկոներին սառած ոտքերը թոնրի մեջ կախած` նա կարդում էր մոմի լույսի ներքո` գիրքը ծնկներին: Ոչինչ չէր կարող շեղել կամ կտրել նրան այդ զբաղմունքից: Ուսման ընթացքում նա երեք անգամ ուռչել է սովից, սակայն դպրոցում միշտ գերազանց է սովորել:

ԱՍՏՂԻԿ ԻՄ, ԱՍՏՂԻԿ

Օգնական ուժը տեղ էր հասել, ու պետք է անցնեինք հարձակման։ Բայց ինչպե՞ս. մի փոքր շարժի դեպքում հազարավոր գնդակներ էին թափվում մեր գլխին։ Մեկ էլ երկինքը ոռնաց, մթնեց ու սեւացավ,- պատմում է Հ. Փանոսյանը,- քամին սկզբում դանդաղ, ապա այնպիսի մի ուժով սկսեց փչել, որ մարդուն թվում էր` թղթի նման կշպրտեր։ Բնությունը գուցե փորձում էր մեզ օգնել։ Սկսեց հորդառատ անձրեւ տեղալ։ Խրամատը լցվեց ջրով։ Նորեկ տղաներից մեկը փորձեց կատակել. «Հենց իմանանք, թե վայրի բադ ենք»։ Չծիծաղեցինք՝ սրտներս կրակվում էր։ Նախորդ օրվա նահանջից հետո մեր տղաներից 4-ի ճակատագիրն անհայտ էր։ Աննկատ շարժվեցինք առաջ։ Թշնամին մեզ չէր նկատում։ Մոտ տարածության վրա դիրքավորվեցինք։ Անձրեւը գալիս էր ու գալիս։ Երբ դադարեց, քամին թուլացավ, թշնամու դիրքերում նկատելի էր շարժը։

ՄԵՐՕՐՅԱ ՀՐԱՇՔՆԵՐ

1988թ.։ Լեփ-լեցուն էր Արմավիրի մարզի վերաբացված «Սուրբ Սահակ» եկեղեցին։ Բայց ժողովրդի մջ առանձնանում էր սփյուռքահայերի մի խումբ։ Նրանք նաեւ նկարահանում էին Սուրբ Պատարագը։ Քարոզի ժամանակ պատարագիչ քահանան՝ Տեր Մաշտոցը, դիմելով ժողովրդին՝ ասաց.
-Հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, այսօր այստեղ՝ այս փոքրիկ, բայց զորավոր եկեղեցում, ներկա է նաեւ մեր բարերարը՝ ամերիկահայ Մարգար Սամանյանը, որի միջոցներով վերանորոգվել է այս եկեղեցին։ Պարոն Մարգարն այստեղ է եկել, որպեսզի իր գոհությունը հայտնի Տիրոջը՝ իր որդու բժշկության համար։