Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#39 (904) 06.10.2011 – 12.10.2011

Մի տարեց ծանոթ կին պատմեց հետեւյալը. «Երբ որպես բուժքույր հերթապահում էի Երեւանի հիվանդանոցներից մեկում, այդ օրը մի ծանր հիվանդ բերեցին, որն արտաքնապես առողջ էր երեւում, բայց անհասկանալի մի ցավից անընդհատ գոռում էր ու օգնություն խնդրում։ Բժիշկները շատ քննեցին, բայց այդպես էլ ոչինչ չհասկացան, ու միայն ցավազրկող դեղեր էին տալիս, որոնք, միեւնույնն է, չէին օգնում։ Ինձ նշանակեցին նրան խնամող։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԶԵՆՔԵՐԸ

Հրաձիգ զինվորի հիմնական զենքն է եղել ռուսական երեքգծանի` 7,62 մմ-ոց «Мосин-Наган» հրացանը, որն արձակում էր 7,62×54 R մմ-ոց փամփուշտներ (ռուսական «գիծը» հավասար է անգլիական դյույմի մեկ տասներորդին` 2,54 մմ, ուստի երեք գիծը հավասար է 7,62 մմ-ի): Կային նաեւ գերմանական «Mauser 98» (7.92×57 մմ-ոց փամփուշտներ) եւ ֆրանսիական «Lebel» (8×50 R մմ-ոց փամփուշտներ) հրացաններ: Չի բացառվում նաեւ խիստ սահմանափակ (մի քանի տասնյակից մինչեւ հարյուր միավոր) քանակությամբ այլ տեսակի հրացանների առկայությունը եւս:

ԵՍ ԽՈՍՔԻՍ ՏԵՐՆ ԵՄ

«Հայ զինվորի» հյուրասրահում ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ է։ 2010թ. Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում 22-ամյա գյումրեցի մարզիկը իր նվաճած ոսկե մեդալով ոչ միայն նոր էջ բացեց հայկական ծանրամարտի պատմության մեջ, այլեւ դարձավ նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին տղամարդ ծանրորդը, որը նվաճեց աշխարհի ուժեղագույնի կոչումը։ Նոյեմբերի 5-ին Փարիզում կայանալիք ծանրամարտի հերթական աշխարհի առաջնությունում 77 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնելու են Տիգրան Մարտիրոսյանն ու օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը։

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

Դիվանագիտական դաշտում Թուրքիան ուժերի գերլարումով հասավ այն բանին, որ 1921թ. մարտի 16-ին Կարսում ստորագրված թուրք-բոլշեւիկյան պայմանագրով Թուրքիային նվիրվեցին Կարսի, Արդահանի մարզերը, Սուրմալուի գավառը։ Ադրբեջանի հետ տարածքային կապ հաստատելու համար Թուրքիան պայմանագրի մեջ առանձին կետով պահանջեց Նախիջեւանը հանել Հայաստանի կազմից եւ դնել Ադրբեջանի տիրապետության տակ։ Սա բխում էր թուրքերի համաթրքության ծրագրից, ըստ որի` Ադրբեջանը Թուրքիայի անբաժան մասն է։

ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆԻ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ

Ռազմական գործողությունների ժամանակ զինվորի կյանքը հաճախ կախված է այն բանից, թե որքանով է նա պաշտպանված թշնամու զենքից։ Պատմականորեն հարձակման և պաշտպանման միջոցները միշտ էլ զարգացել են զուգահեռ և փոխկապակցված. սրից պաշտպանվելու համար ստեղծվեց վահանը, նիզակից պաշտպանվելու համար` զրահը, և այլն: Հրազենի և հրետանու ստեղծումից հետո պաշտպանությունը գնդակից, արկերի և ականների բեկորներից դարձավ անհամեմատ ավելի բարդ խնդիր։ Արդեն միջնադարում բազմաթիվ փորձեր են արվել գնդակից պաշտպանող զրահ և բաճկոններ ստեղծելու համար: