#44 (909) 10.11.2011 – 16.11.2011
2011թ. մայիսի 16-ին ՀՀ ՊՆ առընթեր Հասարակական խորհրդի հովանու ներքո գործող զորակոչային հանձնաժողովին է դիմել քաղաքացի Լուսյա Իսրայելյանը` խնդրելով միակ որդուն` Վ. Գյոզալյանին զինծառայության ուղարկել բնակավայրին հնարավորինս մոտ տեղակայված զորամաս` հաշվի առնելով իր ընտանեկան ծանր վիճակը: Դիմումատուն և ամուսինը 2-րդ և 3-րդ խմբի անժամկետ հաշմանդամներ են: Դիմումատուն նշել է, որ ապրում են ծայրահեղ ծանր վիճակում` սուղ նյութական և ֆինանսական պայմաններում:
2009թ. նոյեմբերի 19-ին ՊՆ առընթեր ՀԽ-ին է դիմել Երևան քաղաքի բնակիչ Ա. Խաչատրյանը` հայտնելով, որ որդին` Վ. Շահինյանը, 10 տարեկան հասակում ծնկահոդային վնասվածք է ստացել, 2003թ. բուժվել է ստացիոնար պայմաններում, ախտորոշվել է «Սուր արթրիտ, աջ ծնկային հոդի քրոնիկ սինովիտ»: 2009թ. հունիսի 22-ին զորակոչվել է ծառայության: 20 օր անց ծանր վիճակով տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ ախտորոշվել է «Արթրիտ, երկու հոդերի սինովիտ»: Օգոստոսի 5-ին տեղափոխվել է ՊՆ ԿԿԶՀ-ի բժշկա-թռիչքային բաժանմունք, որտեղ երեք ամիս ստացել է ստացիոնար բուժում, ախտորոշվել է ռեակտիվ արթրիտ, A-III, պոլիարթրիտ, ՖԱ-II:
2010թ. նոյեմբերի 22-ին Երևան քաղաքի բնակիչ Կ. Դանիելյանը դիմել է ՊՆ առընթեր ՀԽ հովանու ներքո գործող զորակոչային հանձնաժողովին` հայտնելով, որ եղբայրը` Ն. Դանիելյանը, նոյեմբերի 18-ին զորակոչվել է ծառայության ՊՆ N զորամաս: Դիմումատուի համոզմամբ, եղբոր զորակոչն անօրինական է եղել, պահանջում էր չեղյալ համարել զորակոչման որոշումը:
Դիմումի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ն.Դանիելյանի ընտանիքի անդամներ են 2001 թվականից 2-րդ խմբի ցմահ հաշմանդամ ավագ եղբայրը, անչափահաս քույրը և 83 տարեկան տատը:
Ռազմական հետախուզության կառույցը զինված ուժերի մյուս բոլոր օղակների հետ միասին զարգացում է ապրել և այսօր արդեն կայացած համակարգ է: Տարեցտարի պլանները կատարելագործվում են, և ղեկավարությունը նոր, ավելի խիստ պահանջներ է ներկայացնում բնագավառի պատասխանատուներին: Եթե մեր ստորաբաժանումների, ամբողջ բանակի մարտունակության աստիճանը տարեցտարի չբարձրանար, գտնում եմ, որ այս տարիների ընթացքում խաղաղությունը չէր պահպանվի: Հակառակորդը հասկացել է, որ մեզ հետ զենքով խոսելն անհնար է:
Ցրտաշունչ ձմեռ ու փոթորիկ է,
Տոկա՛, զինվոր, տոկա՛,
Տոկա՛, եղբայր իմ։
Թշնամին դաժան, թշնամին նենգ է,
Տոկա՛, զինվոր, տոկա՛,
Տոկա՛, եղբայր իմ։
Իրենց առօրյա մեծ ու փոքր հոգսերով, իրենց արդար վաստակով Վանաձորում հաշտ ու խաղաղ ապրում էին Նինա եւ Վլադիմիր Պողոսյանները, մեծացնում իրենց երեք զավակներին՝ Ռոբերտին, Ռոստոմին եւ Ռայային, ուրախանում նրանց հաջողություններով։
Սակայն 20-րդ դարավերջին Հայաստան աշխարհում վիճակը կտրուկ փոխվեց, թշնամին խաթարեց մեր հողի խաղաղությունն ու անդորրը… Սահմանամերձ գոտիներում կյանքը դարձավ անհանգիստ ու տագնապով լի… Պատերազմը սեւ օձի նման սողոսկեց բոլորի տները՝ ցավ, կսկիծ ու տառապանք բերելով իր հետ…
Զորամասը կախարդական տպավորություն էր թողել երեխաների վրա: Ճիշտն ասած` ինձ վրա էլ, քանի որ ես էլ էի առաջին անգամ զորամաս մտնում: Սկզբում երեխաները միայն լուռ նայում էին, հետո, երբ մի քիչ ընտելացան, աշխուժացան, սկսեցին ամեն ինչի ձեռք տալ: Նրանց համար բացառապես ամեն ինչ անծանոթ, խորհրդավոր էր, ասես հայտնվել էին ուրիշ մոլորակում: Զարմացած նայում էին զորամասի սպիտակեցրած պատերին, ասֆալտի վրայի գծերին, նշաններին, ներկված մայթեզրերին… Սակայն, իմ կարծիքով, նրանց շատ ավելի հետաքրքրեց զորանոցը, այնտեղ, որտեղ ապրում, քնում են զինվորները: Անհամբեր շոշափում էին մահճակալները, ծածկոցները, պահարանիկները: