Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#46 (911) 24.11.2011 – 30.11.2011

Որդիս՝ Տարոն Ազատյանը, բանակ գնաց ԵրՃՇՊՀ-ի ճարտարապետության բաժինը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո։ Անկեղծորեն ասած, ես մի քիչ մտահոգ էի. ինչպե՞ս կհարմարվի նա բանակային կյանքին։ Ախր, նա գրչի, մատիտի ու քանոնի մարդ է, սիրահարված է իր մասնագիտությանը, ապրում է դրանով։ Թեեւ երեխա ժամանակ, ինչպես բոլոր տղաները, ուզում էր զինվորական դառնալ, զենք-խաղալիքները չէինք կարողանում ձեռքից առնել։ Իրական բանակը սակայն խաղ չէ, այստեղ նրան լուրջ փորձություն է սպասում՝ կամքի, դիմացկունության, նոր որակների դրսեւորման։ Կկարողանա՞ արդյոք։

ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, 2007 թվականի մարտի 7-ին ընդունել է N 384-Ն որոշումը, որով կարգավորվում է Ձեր կողմից բարձրացված հարցը:

«Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 246-րդ հոդվածով ամրագրված է, որ Ժամկետային ծառայության զինվորներին ու սերժանտներին վաշտի հրամանատարը արձակում է գնդի տեղակայման վայրից` գնդի հրամանատարի նշանակած օրը և ժամին` նրա սահմանած կարգով: Ստորաբաժանումից միաժամանակ կարող է արձակվել ժամկետային ծառայության զինծառայողների 30 տոկոսից ոչ ավելին: Իսկ առաջին տարվա ծառայության զինծառայողները գնդի տեղակայման վայրից արձակվում են միայն զինվորական երդում տալուց հետո:

Դեռևս 2009թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Հ. Գաբոյանը դիմել էր ՊՆ առընթեր ՀԽ հովանու ներքո գործող զորակոչային հանձնաժողովին` հայտնելով, որ որդին` Ժ. Գաբոյանը, մանկական հասակից ունեցել է լսողության հետ կապված խնդիր, համարվել է մանկուց հաշմանդամ (թոշակավորվել է), ենթարկվել է վիրահատությունների և 2004թ-ից կրում է լսողական ապարատներ: 2004թ, կցագրում անցնելիս, ախտորոշվել է ծանրալսություն I և II աստիճանների:

ԱՆԱՎԱՐՏ ԳԻՐՔ

Այսօր ցեղասպանության մասին հուշերով, պատմություններով, գրքերով այլեւս աշխարհի եւ ոչ մի հայի չես զարմացնի։ Այլեւս ոչ մի հայի չես զարմացնի եղեռնագործության նկարագրություններով, որքան էլ դրանք ահասարսուռ ու անմարդկային լինեն։ Այդ ցավն ու տառապանքը, հոգեւոր այդ վերքերը դեռ երկար մխալու են ամեն հայի սրտում… Ցեղասպանության հիշողությունը մենք կրում ենք մեր հոգում այս էլ քանի սերունդ եւ դեռ կրելու ենք, քանի դեռ աշխարհը անգիտակ կմնա մեր ցավին, քանի դեռ ցեղասպանը չի մեղանչի, չի ապաշխարի…

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Օրերես Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում տեղադրվեց Արցախյան ազատամարտի նահատակներին նվիրված խաչքար։ Խաչքարի բացման արարողությանը ներկա էին Մարալիկի հանրության, մարզային եւ քաղաքային իշխանության, ԵԿՄ վարչության ներկայացուցիչները, Շիրակի մարզի երկրապահները։ Միջոցառման կազմակերպիչների եւ մասնակիցների առաջին շարքում էին դրոշակակիր պատանի երկրապահները։

«ՔՈՔՍԻ ԿԱԾԱՆԸ»

1994թ. հուլիս ամիսն է։ Լեդի Քերոլայն Քոքսը հերթական մարդասիրական օգնությունն է բերել Արցախ՝ մանկական սնունդ, դեղեր, տեխնիկա, այլ անհրաժեշտ բեռներ։ Այս էլ 20-րդ անգամ։ Մեր լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանը Լեդիին նկարեց Վանք գյուղի մոտ, «Քոքսի կածան» կոչվող քարի մոտ։ Իսկ քարի պատմությունը հետեւյալն է։
Մի անգամ, ձմռանը, ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարում բնակավայրերից հեռու։ Սառնամանիք էր, չորս կողմը ձյուն ու սառույց։ Լեդի Քոքսը առաջնորդում է բոլորին, ոգեւորում, ստիպում քայլել, որ չսառչեն, գտնեն որեւէ բնակավայր։