#46 (911) 24.11.2011 – 30.11.2011
Սասունիկը հայկական գյուղ է, որը գտնվում է Արագածոտնի մարզում: Այս փոքրիկ գյուղի պուրակում՝ անմահության հուշակոթողի տակ, հանգչում են համագյուղացիներ, Արցախյան գոյապայքարի ազատամարտիկներ՝ նոյեմբերի 15-ին ծնված Լյովան, նոյեմբերի 16-ին ծնված Գեղազնիկը, նոյեմբերի 17-ին ծնված Հովհաննեսը: Նոյեմբերյան այդ երեք օրերին էլ այգին մարդաշատ է. հավաքվում են գյուղացիներն ու հիշում նրանց, ովքեր փոքրիկ գյուղը հայոց կամքի ու ազգային ոգու տոկունության խորհրդանիշ են դարձրել:
Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990թ. փետրվարից ստանձնել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների ինքնապաշտպանությունը: Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ եւ վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ` սկզբում գործելով Գետաշենի եւ Շահումյանի, այնուհետեւ՝ Մարտակերտի շրջաններում։
«Վաշտի հրամանատար կապիտան Հարություն Հակոբյանը զորամասի երիտասարդ սպաներից է։ Ծառայության տարիներին նկատվեց, որ հիմնովին տիրապետում է իր մասնագիտությանը, աշխատասեր է, բարեխիղճ, միեւնույն ժամանակ՝ խստապահանջ ու հոգատար։ Ամենակարեւորը՝ զինվորներն ու հրամանատարը վստահում են միմյանց»,- այդպես բնութագրեցին վաշտի հրամանատարին։
Ծնվել է 1984թ. Վայոց ձորի Արտավան գյուղում։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ՌԻ։ 2005-ին ավարտելով ինստիտուտը, անցել է ծառայության` որպես դասակի հրամանատար։ 2009-ից վաշտի հրամանատար է։
Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար եւ նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչողությանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ կամ, առավել եւս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:
Դաշնային զորքերում և դաշնային գործադիր իշխանության բոլոր մակարդակներում չեչենական պատերազմի տեղեկութահոգեբանական ապահովման սկզբնական փուլում տեղ գտան կոպիտ սխալներ, որոնք, իհարկե, պայմանավորված էին ոչ միայն բանակային համապատասխան կառույցների աշխատանքի թերություններով: Պատճառները շատ ավելի խորն էին. մի կողմից` պետությունում, այդ թվում նաև ԶՈՒ-ում, քաղաքական-գաղափարախոսական մարմինների համակարգի քայքայումը, և մյուս կողմից` համապատասխան տեղեկութաքարոզչական հայեցակարգ չլինելու հանգամանքը:
Հին հունական դիցաբանության աստված Զևսին անվանում էին նաև շանթահար, քանի որ նա կարողանում էր ոչնչացնել իր հակառակորդներին կայծակի հարվածներով: Հավանաբար այդ նկատառումով է, որ ամերիկյան լազերային համակարգը` նախատեսված պայթուցիկ սարքերի և զինամթերքի ոչնչացման համար, անվանել են ZEUS: Լազերի օգնությամբ այն կարողանում է վերացնել պայթուցիկ սարքեր, ականներ, ինչպես նաև չպայթած զինամթերք:
Ամռան վերջին օրերն էին։ Չէր զգացվում աշնան շունչը, սակայն արդեն սարալանջին, ձորերում ու ժայռերի վրա թփեր ու ծառատեսակներ էին նկատելի, որոնց աշնան անտեսանելի ձեռքը դեղին ու նարնջագույն զգեստներ էր հագցրել։ Աշնան շունչը չկար, բայց «նկարիչը» ասում էր, որ շուտով գալու է… Ով եղել է Մռավի գեղատեսիլ այդ հատվածում, պատերազմից հետո մեր դիրքերում, նա արդեն կպատկերացնի այդ տարածքի բնության գեղեցկությունն ու հմայքը։ Դա ես եմ ասում, որ ծնվել եմ Խոսրովի արգելոցի փեշերից մեկին կպած մի փոքրիկ գյուղում, իսկ ի՞նչ կասի եւ ի՞նչ ապրումներ կունենա նա, ով ծնվել է գերության մեջ մնացած Շահումյանի բնակավայրերում, իր մանկությունն ու պատանեկությունն այնտեղ անցկացրել, տուն-տեղ դրել, ծնել-մեծացրել երեխաներ։