Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#47 (912) 01.12.2011 – 7.12.2011

ՏԵՂԵԿՈՒԹԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ «ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Չինացի փորձագետներից շատերը հոգեբանական օպերացիաների վարման ոլորտում շեշտը դնում են մարդու արժեհամակարգի վրա, հենց որի վրա էլ հիմնված են մարդու գործողությունների շարժառիթները: Նրանց կարծիքով` հոգեբանական պատերազմի առավել կարևոր ռազմավարական նպատակներին կարելի է հասնել հակառակորդի գաղափարախոսական համակարգի քայքայման միջոցով` խարխլելով արժեքների այն համակարգը, որը որդեգրել է տվյալ ժողովուրդը:

ԱՐԴՅՈՔ ՔԵԶ ՄԻԱՅՆԱԿ ԶԳՈ՞ՒՄ ԵՍ

Թեստը մշակվել է Իովայի սոցիալական և վարքային հետազոտման ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր Դ.Ռասելի կողմից: Իր մասնագիտական բեղուն գործունեության մեջ նա բազմաթիվ հետազոտություններ է կատարել` կապված միայնության և հասարակական օժանդակության տարբեր ոլորտների հետ: Միայնության ներքո հիշյալ թեստի համահեղինակն է հոգեբանական գիտությունների դոկտոր Մ.Ֆերգյուսոնը: Թեստը, որպես հուսալի և վալիդ մեթոդիկա, ներառված է նրանց համատեղ «Միայնություն. նկարագիրը և գնահատումը» և «Միայնության չափի զարգացումը» հոդվածներում:

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Երբ ազգը պետականություն ունի, ազգային հիմնական հարստությունը ազնվականների և իշխանավորների ձեռքում է: Եվ այն հիմնականում կենտրոնացած է լինում հայրենիքում, ուստի եւ աշխատում է հօգուտ հայրենիքի: Սակայն պետականության բացակայության պայմաններում այդպես չէ: Քաջ հայտնի է, որ հայկական գաղթօջախները դարեր շարունակ եղել են այս կամ այն երկրի ու անգամ աշխարհամասի տնտեսական լոկոմոտիվը: Հայերը հսկայական ներդրում են ունեցել Հնդկաստանի, Եգիպտոսի, Եթովպիայի, Լեհաստանի, անգամ Վենետիկի, Ռուսաստանի և այլ մեծ երկրների տնտեսական ու մշակութային զարգացման գործում: Իսկ Անդրկովկասի երկու մեծ ոչ հայկական քաղաքները` Թիֆլիսն ու Բաքուն, բառիս բուն իմաստով մենք ենք շենացրել:

ՀԵԴԻ ԼԱՄԱՐ. ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԵՒ ԳՅՈՒՏԱՐԱՐԸ

Յուրաքանչյուրին, ով գոնե մեկ անգամ օգտվել է Corel Draw համակարգչային գրաֆիկական ծրագրի ութերորդ տարբերակից, քաջ ծանոթ է այն կնոջ դեմքը, որ պատկերված է ծրագրի տիտղոսաթերթին: Նա իրական մարդ է` դերասանուհի և գյուտարար: Հենց նրա շնորհիվ է, որ մենք հնարավորություն ունեցանք օգտվելու GPS համակարգից և բջջային կապից: Հիմա նրա անունը հանիրավի մոռացված է, սակայն անցած դարի կեսերին նա եղել է աշխարհի ամենահայտնի դերասանուհիներից մեկը:

ԹՈՒԹԱՆՀԱՄՈՆ ՓԱՐԱՎՈՆԸ ԶՈՀՎԵԼ Է... ԱՎԻԱՎԹԱՐԻ՞Ց

Թվում է, թե Եգիպտոսի բոլոր պատմական հուշարձաններն այնքան են հետազոտվել, որ հայտնաբերելու ոչինչ այլևս չկա: Մինչդեռ պարզվում է, որ այնքան էլ այդպես չէ…
Պատմաբան Վիլյամ Դեյչը մի ցնցող հայտարարություն է արել, համաձայն որի` Եգիպտոսի փարավոն Թութանհամոնը զոհվել է ավիավթարից: Նա ասել է նաև, որ հին եգիպտացիները երկինք էին բարձրանում տաք օդով լցված օդապարիկներով և պլաներներով: Քանի որ թռիչքները Եգիպտոսում աստվածային գործ էին համարվում, ուստի դրանցով զբաղվել թույլատրվում էր միայն թագավորական ընտանիքին և ազնվատոհմիկներին: «Հետաքրքիր է նկատել, որ Հին Եգիպտոսի թագավորական ընտանիքի շատ անդամներ, այդ թվում և Թութանհամոնը, մահացել են կոտրված ոտքերով և բազմաթիվ վերքերով, կարծես թե նրանց մահը տեղի է ունեցել թռչող սարքի ընկնելու հետևանքով», – ասում է Դեյչը: