Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#49 (914) 15.12.2011 – 21.12.2011

ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԹԻՐԱԽ

Տեղեկութային պատերազմն այնպիսի մարտական գործողությունների ամբողջություն է, ինչպիսիք են հետախուզության լայն կիրառումը, հակառակորդին մոլորության մեջ գցելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները, օպերատիվ գաղտնիացումը, հոգեբանական օպերացիաները, էլեկտրոնային մարտական միջոցների կիրառումը հակառակորդի ամբողջ տեղեկութային համակարգի խոցման, տեղեկութային հոսքերի խզման, նրա զորքերի մարտական կառավարման և կապի համակարգերի թուլացման ու քայքայման համար, ինչպես նաև յուրային համակարգերի պահպանության ապահովման միջոցառումները:

ՀԱՃԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ՁԵԶ ՀԵՏ ՇՓՎԵԼԸ

Հաճախ դժվարանում ենք ինքներս մեզ «կողքից» նայել: Այս թեստը նախատեսված է հասկանալու, թե որքանով է մեզ հետ շփվելն ուրիշներին հաճելի: Թեստը մշակվել է 2009 թվականին «Հոգեբանական թեստերի մշակման մոսկովյան լաբորատորիայում»: Որպես «հաղորդակցման առանձին գործոնների» ստուգման հուսալի մեթոդիկա` լիցենզավորված է GNU (General public License` ընդհանուր հանրային լիցենզիա) FDL-ի (Free documental license` ազատ փաստաթղթերի լիզենզիա) կողմից:

Ֆելիքս Հարությունյանն ուզում էր գյուղատնտես դառնալ, սակայն սկսվեց Արցախյան ազատագրական պայքարը, եւ նա էլ զենքը ձեռքին գնաց պաշտպանելու Հայաստանի, Արցախի սահմանները։ Մինչ 2009-ի փետրվարը ծառայում էր պայմանագրային գումարտակում։

ՋԵՐՄՈՒԿԻ ՓԵՍԱՆ

«Սամվել Ջահանգիրյանը ծնունդով Մարտակերտի Ջանյաթաղ գյուղից է։ Հայկուշն էլ ծնունդով Ջերմուկից է։ Երեւանում ուսանելու տարիներին ծանոթացել էր Հայկուշի հետ, ու նրանք ընտանիք էին կազմել, ապրում էին Ջերմուկում։ Սամվելին կատակով «Ջերմուկի փեսա» էինք ասում։ Երբ սկսվեցին սահմանային ընդհարումները, ինչպես շատ արցախցիներ, Սամվելն էլ առաջին իսկ օրից զենքը ձեռքը վերցրեց ու մեկնեց հայրենի եզերքը պաշտպանելու։ Զոհվեց 1992-ի հունիսի 30-ին՝ ծննդավայրի պաշտպանական մարտերից մեկի ժամանակ։ Ամուսինս՝ Բաբկեն Վարդանյանն ու իր մարտական ընկերները, մեծ դժվարությամբ Սամվելի դիակը հետ բերեցին (ազերիները դիակը տարել էին) և հուղարկավորեցին ծննդավայրում։

ՍՈՒՏ ՄԻ՛ ՎԿԱՅԻՐ

Սուտ վկայությունը մեծ մեղք է եւ բազմաթիվ չարիքների պատճառ։ Ստի աղբյուրը հենց ինքը չարն է, եւ առաջին սուտ վկայությունը տրվել է նրա կողմից. «Ինչու՞ Աստված ասաց, թե դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չեք կարող ուտել … Քանզի գիտեր Աստված, որ այն օրը, երբ ուտեք այդ պտղից, կբացվեն ձեր աչքերը, եւ կլինեք աստվածների պես՝ բարին և չարն իմացող» (Ծն. Գ 1-4)։ Եվ այսպես, մեղքն ու մահը ստով մտան աշխարհ։

Զղջումն առանց խոստովանության մեղքերի թողության չի հասցնում։ Եվ դա այս օրինակով է ցույց տրվում։
Մի կին, բոլոր իր մեղքերը խոստովանելով, մեկը թաքցրեց, քանի որ չար ամոթի պատճառով հայտնել չէր համարձակվում։ Դրա պատճառով խղճմտանքից հույժ չարչարվելով՝ եկեղեցի գնաց, եւ Սուրբ Սեղանի առաջ ընկնելով, ողջ մարմինն արտասուքներով ու մեծ պաղատանքներով ողողելով՝ Աստծուն աղաչում էր, որպեսզի այն մեղքը, որ ոչ մեկի հայտնել չէր համարձակվում, առանց խոստովանության թողնվի իրեն։

Երկու կուսակրոն քահանաներ, ինչ-որ լեռներում մոլորվելով, փորձում էին ճանապարհը գտնել։ Եվ ահա կարճահասակ մի մարդ տեսան, ում երբ կանչում էին, նրանցից փախչում էր եւ ոչ մի պատասխան չէր տալիս նրանց։
Բայց երբ ստիպեցին եւ հարցին, թե՝ ինչպիսի՞ մեկն է, ասաց.
– Երեսուն տարի է՝ ծառայում եմ դեւերին։ Ինձ նրանց մատնեցի եւ նրանց դրոշմն եմ կրում ձեռքերիս։ Զանազան կերպարանքներով ինձ երեւում են եւ ինչ հրամայում են, անմիջապես կատարում եմ։