Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#51 (916) 29.12.2011 – 4.01.2012

ՀԱՆԳԱԺՊԻՏՆԵՐ

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում նշանավոր հայ երգիծաբան, արվեստի վաստակավոր գործիչ Հրանտ Հորիզոնի (Ղազարյանի) (ծնվ. 1927թ.) հանգաժպիտները:

Ես թերմոս եմ բերանը փակ։ Ու տարիներ թե անցել են,
Ինչ ջերմությամբ քեզ սիրեցի, էնպես էլ տա՜ք մնացել եմ։

ԿԱՆՈՆՆԵՐԸ ԴՈ՛ՒՔ ԹԵԼԱԴՐԵՔ

Արդեն ծանոթացել եք, հեռախոսի համարը վերցրել եք և այժմ ուզում եք հրավիրել ժամադրության: Բայց ինչպե՞ս և ու՞ր: Իսկ եթե մերժի՞:
Շատերը մերժում ստանալու ահից ուշացնում են առաջին զանգը և հանդիպման հրավերը: Որքան շատ ժամանակ է անցնում ծանոթությունից մինչև առաջին ժամադրությունը, այնքան նվազում է հավանականությունն այն բանի, որ աղջիկը կընդունի հրավերը. չէ՞ որ նա կարող է մոռացած լինել «պատահական ծանոթին», և ստիպված կլինեք հիշեցնել, թե ով եք:

ՈՒՐԱԽԱՆԱԼ ՍԻՐՈ՞ՒՄ ԵՔ

Հայերս յուրահատուկ կարևորություն ենք տալիս Ամանորը նշելուն: Թեպետ մեզանից յուրաքանչյուրը յուրովի է պատրաստվում այս տոնին, այն բոլորիս համար ուրախության տոն է: Ուստի այս թեստի միջոցով փորձենք պարզել, թե որքանով ենք կարողանում ի սրտե ուրախանալ: