Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#03 (919) 26.01.2012 – 01.02.2012

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

Քսանամյա դու պատանի,
Արծվաթռիչ ու վառվռուն,
Բազուկն ազգիս հնամենի,
Հուժկու զարկով ուղղած հեռուն:

ՓՈԽԱՆՑԻԿ  ԴՐՈՇԸ ԿՄՆԱ  ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

2011թ. արդյունքներով դարձյալ ուսումնական զորամասերի մեջ լավագույնը ճանաչվեց հրետանային զորամասը եւ անընդմեջ երրորդ անգամ նվաճեց փոխանցիկ պատվադրոշը, ինչը նշանակում է, որ այն իր մշտական գրանցումն է ստանում հրետանային ուսումնական զորամասում։ Սա աննախադեպ հաջողություն է ազգային բանակում, որին հրետանավորների պատրաստման զորամասի անձնակազմը հասավ երիտասարդ հրամանատար գնդապետ Արմեն Հարությունյանի ղեկավարությամբ։

ՎԵՏԵՐԱՆԸ ԳԻՏԻ ԲԱՆԱԿԻ ԱՐԺԵՔԸ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքում օրերս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՀՀ վետերանների միության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ: Հանդիսավոր միջոցառման սկզբում ելույթ ունեցավ ՀՀ վետերանների միության նախագահ գնդապետ Ս. Եսայանը: Նա հակիրճ ներկայացրեց բանակի կազմավորման պատմությունը եւ այդ գործընթացում վետերանների ունեցած դերակատարումը:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՄԱՍ

Հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա, հանդիպեց ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը կարևորեց նման միջոցառման անցկացումը բանակի կազմավորմանը նվիրված տոնակատարությունների նախօրյակին` այն դիտարկելով իբրև բանակին և նրա ղեկավարությանը ավելի լավ ծանոթանալու, զինված ուժերի գործառույթների, խնդիրների և նպատակների մասին առավել սպառիչ տեղեկատվություն ստանալու հնարավորություն:

ՆՎԱԶԵԼ ԵՆ 33,3%-ՈՎ

Հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը հանրապետության տարբեր լրատվամիջոցների լրագրողներին հրավիրել էին մամուլի ասուլիսի՝ ներկայացնելու 2011 թվականի ընթացքում զինվորական դատախազության եւ ՊՆ քննչական ծառայության կատարած աշխատանքը, ձեռքբերումներն ու բացթողումները, ինչպես նաեւ պատասխանելու լրագրողների հարցերին։

ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

«Հայոց բանակը 20 տարեկան է». այս խորագրի ներքո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 24-ին մեկնարկեց տոնական միջոցառումների շարք: Ներկա էին ինստիտուտի ղեկավար կազմը, ԵՊՀ ուսանողներ, ինստիտուտի հետ համագործակցող դպրոցների ուսուցչական եւ աշակերտական կազմը: Միջոցառման առաջին՝ պաշտոնական մասում կուրսանտներն ու ուսանողները ներկայացրին հայոց բանակի ստեղծման, կայացման ու զարգացման ընթացքը, նշելով, որ այսօր այն արդարացիորեն ընկալվում է որպես հաղթական ու ազատարար բանակ, նրան վստահում է մեր ժողովուդը, նրա հետ հաշվի են նստում օտարները, որ հայոց բանակը սոսկ զինված մարդկանց հավաքատեղի չէ, այլ գաղափարի շուրջ համախմբված նվիրյալների, իսկ հայրենիքի պաշտպանության գաղափարը այսօր դաջված է ամեն հայ զինվորի սրտում:

Հունվարի 20-ին խորհրդային նախկին 366-րդ գնդի օրվա և Ստեփանակերտից գնդի դուրս բերման 20-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել գնդի նախկին տեղակայման վայրում։ Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը, գնդի նախկին հրամանատար գնդապետ Յու. Զարվիգորովը՝ իր ռուսաստանցի ծառայակիցների հետ։