#05 (921) 09.02.2012 – 15.02.2012
Տանկերի համաշխարհային շուկայի` իր ամենամյա վերլուծության մեջ «Forecast International»-ը գրում է, որ մինչ 2021թ.-ը սպասվում է, որ համաշխարհային շուկա կներկրվեն ավելի քան 5500 հիմնական մարտական տանկեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 24250 մլն ԱՄՆ դոլար:
Հայոց բանակի կազմավորման 20-ամյա հոբելյանի առթիվ Բյուրեղավան քաղաքի հիմնական եւ ավագ դպրոցներում կազմակերպվել է շարադրության մրցույթ՝ «Մեր սրերը միշտ ամուր են» վերնագրով։ Ներկայացնում ենք մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված շարադրությունը։
Ջեմմա Օհանյանն ու Ռազմիկ Ստեփանյանը ծնվել են Վայոց ձորի մարզի տարբեր գյուղերում։ Ջեմման Սերսից է, Ռազմիկը՝ Գորադիսից։ Երկու գյուղերն էլ սահմանակից են Նախիջեւանին։ Գորադիսը հիմա դատարկվել է, դարձել է ամառանոց, որն իր բնության գեղեցկությամբ հմայում-կանչում է շատ շատերին։
Մասիսի տարածքային զինկոմիսարիատը բանակի 20-րդ տարեդարձը նշում է «Զորավար Անդրանիկ» ջոկատի՝ Արցախյան հերոսամարտի սխրագործությունները ամփոփող «Հրեղեն ոգու կանչը» գրքի լույսընծայմամբ: Սերժ Առաքելյանի հեղինակությամբ և Մասիսի զինկոմ գնդապետ Գնել Մանուկյանի մեկենասությամբ գրված փաստավավերագրական գիրքը բաժանվել է Մասիսի դպրոցների ՆԶՊ ուսուցիչներին: «Անդրանիկ Զորավարի» մեջ ընդգրկված 23 տարբեր ջոկատների անմոռանալի քաջագործությունները, խիզախումները, հայրենասիրության բաց դասագիրք են յուրաքանչյուր աշակերտի համար:
Հունվարի 30-ին լրացավ զինված ուժերի կազմզորահավաքային վարչության պետ, գնդապետ Առաքել Մարտիկյանի 50 տարին։ Ծննդյան առթիվ շնորհավորելով պարոն Մարտիկյանին` միաժամանակ նրա հետ զրուցեցինք վարչության առջեւ դրված խնդիրների եւ դրանց կատարման ընթացքի մասին։
Ազատ գյուղի տեղահանությունից հետո, մարտի 2-ին, Կամոյում ԽՍՀՄ ներքին զորքերի ստորաբաժանումների տեղակայումով սկսվեց նաև Հյուսիսային Արցախի ա՛յս գյուղի հայաթափումը: Երևանը հայտարարեց, որ տեղահանությունը ղեկավարվում կամ խրախուսվում է կենտրոնական իշխանությունների կողմից, և պահանջեց «զորքերն անհապաղ դուրս բերել Հյուսիսային Արցախից` դրանք տեղակայելով հայկական և ադրբեջանական գյուղերի սահմանազատիչ գոտիներում»: Սակայն Կամոյի ճակատագիրը ևս, անկախ Գետաշենի ենթաշրջանում ծավալվող դիմադրական շարժումից, վճռված էր…
17-18-րդ դարերն էին՝ ֆեոդալական հետամնացությունից դեպի կապիտալիստական զարգացում տանող անցման շրջանը, որն ունեցավ իր գաղափարական հոսանքը՝ լուսավորականությունը։ Այն առաջացավ Արեւմտյան Եվրոպայում մարդկությանը պարգեւելով լուսավորիչ-մտածողների մի հրաշալի փաղանգ. Վոլտեր, Ռուսո, Դիդրո, Կանտ, Սպինոզա… Հոսանքը տարածվեց նաեւ Հյուսիսային Ամերիկայում (Ֆրանկլին, Ջեֆերսոն, Ալեն եւ ուրիշներ), Ռուսաստանում, որտեղ լուսավորական լայն գործունեություն ծավալեցին Պեստելը, Ռիլեեւը, Գերցենը, Չերնիշեւսկին եւ այլ առաջադեմ մտածողներ։