#09 (925) 08.03.2012 – 14.03.2012
Մարտական հերթապահությունից հետո գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ռուբեն Աբրահամյանը շտապ պետք է գար Երևան (առավոտյան զորամիավորման հրամանատարությունը պետք է հանդիպեր Վ. Սարգսյանի անվան ՌԻ կուրսանտների հետ)։ Մութն արդեն ընկել էր, երբ բռնեցինք Երևանի ճամփան։ Ճանապարհը պատված է մերկասառույցով, և մեքենան դանդաղ ընթացքով բարձրանում էր Մեղրիի կիրճով։ Հետաքրքիր զրուցակից է Ռուբենը, նվիրյալ զինվորական։
Ա. Աստվածպաշտությունն Աստծուն հավատարմությամբ, հոժար կամքով ծառայելն է, և այս ծառայությունը կատարվում է հնազանդությամբ աստվածային պատվիրաններին, որոնք Սուրբ Գրքում դրոշմվելով՝ Սուրբ Հոգով ավանդվեցին։
Ուստի, ով Սուրբ Գրքին հակառակն է անում, հակառակվում է աստվածային պատվիրաններին, իսկ ով հակառակվում է աստվածպաշտությանը, կորցնում է, և ով աստվածպաշտությունը կորցնում է, հարկավ դրանից անաստված է դառնում։ Իսկ Սուրբ Գիրքն ամբողջապես արգելում է կախարդությունը. ուրեմն կախարդները, ընդդեմ Սուրբ Գրքի գործելով, ոտնատակ են անում աստվածային պատվիրանը, ինչ պատճառով անաստված են դառնում։
Միշտ սիրել եմ զինվորական համազգեստը, պատկառանքով եմ նայել այն մարդկանց, ովքեր պաշտպանում են մեր երկրի սահմանները։ Նրանք ինձ համար եղել են քաջության, ազնվության, բարձր ինտելեկտի եւ հայրենասիրութան խորհրդանիշ։ Առհասարակ մեր տանը հայրենասիրությունը եղել է ամենահարգված, ամենաբարձր մարդկային արժանիքը։
Ինչու թույլ տամ՝ մարդս խանդի,
Որ մի օր տա տունս քանդի…
♦♦♦
Հայ կինը ոչնչից սարքում է սեղան,
Հենց դրանից էր, որ սովից չմեռան։
Բոլորս էլ գիտենք, որ ԱՊՀ եւ եվրոպական շատ երկրներում Մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր կամ Կանանց համերաշխության ու պայքարի օր, ինչը Կլարա Ցետկինից եւ Ռոզա Լյուքսեմբուրգից մեզ հասած ժառանգությունն է: Հայաստանում նույնիսկ միամսյակ է հայտարարված, որն սկսվում է մարտի 8-ին եւ ավարտվում Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման օրը` ապրիլի 7-ին (դա նաև Անահիտ մայր-դիցուհու ծննդյան օրն է): Աշխարհի այլ երկրներում նման տոներ կան, սակայն տարբերվում են իրենց ավանդույթներով:
Մի հին լեգենդ կա տղամարդու և կնոջ ծագման մասին: Կար ժամանակ, երբ մարդը երկսեռ էր: Նրա ուժը, խելքը, գիտելիքները համարյա հասնում էին աստվածային մակարդակի: Այդժամ, վախենալով հզոր մրցակցից, աստվածները մարդուն բաժանեցին երկու մասի` տղամարդու և կնոջ: Եվ այդ օրվանից յուրաքանչյուրը փնտրում է իր կեսին…
Կին… Ո՞վ է նա, կամ ի՞նչ է նա:
Ժամանակի հետ փոխվում են ազգային սովորույթներն ու նոր տեսք ստանում, սակայն միշտ էլ պահպանվում է դրանց բուն իմաստը: Հայկական խոհանոցի ամենասիրվածների շարքին դասվում է խաշը: Հատկապես ձմռան մռայլը փոքր-ինչ թոթափելու և ընկերների հետ հանդիպելու ևս մի առիթ է այն, որովհետև ոչ մի հայ առանց իր ընկերների և բարեկամների խաշի սեղան չի նստի: Հնում խաշին ներկա էին լինում միայն տղամարդիկ, իսկ այսօր դա հաճելի հավաքույթ է նաև կանանց համար: Խաշը պատրաստում են տավարի տոտիկներից, որոնք երկար եփվելուց ոսկորից առանձնանում են: