Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#12 (928) 29.03.2012 – 4.04.2012

Հարց- Ամուսինս մահացել է: Նրա առաջին հերթի ժառանգներն ենք ես և երկու որդիներս: Առանձնատունը, որը կառուցել ենք մեր ամուսնության ընթացքում, մեր համատեղ սեփականությունն է: Առանձնատան ո՞ր մասի նկատմամբ ես իրավունքներ ունեմ:

Հարց- Կնոջս հետ բնակվում ենք նրա ծնողներից ժառանգություն հասած տանը: Ամուսնության ընթացքում տունը վերակառուցել եմ իմ միջոցներով, կառուցել եմ երկրորդ հարկ: Ունե՞մ, արդյոք, սեփականության իրավունք այդ տան նկատմամբ:

Հարց- Քաղաքացի Ա.Կարապետյանը այլ վայր բնակության մեկնելու կապակցությամբ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը վաճառել է ինձ: Առուծախի պայմանագրում այդ տանը բնակվող ընտանիքի մյուս անդամների իրավունքների մասին մեր կողմից որևէ վերապահում չի կատարվել: Պայմանագիրը կնքելուց հետո Կարապետյանը մեկնել է արտասահման: Տան մյուս բնակիչները այժմ հրաժարվում են ազատել բնակարանը:
Ես իրավունք ունե՞մ նրանց բնակարանից վտարելու, և ի՞նչ կարգով է դա կատարվում:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԷՐ

Մարտի 2-ին սկսվեց նաև Ստեփանակերտից նախկին խորհրդային բանակի 366-րդ գնդի դուրսբերումը: Երևանն այն անվանեց «չմտածված գործողություն, որն անպայման կխախտի ուժերի հավասարակշռությունը»:
Նույն օրը Քարվաճառի երկնքում, Վարդենիսի լեռնաշղթայի մոտ, «երկիր-օդ» դասի հրթիռով խփվեց «ՄԻ-26» ռազմատրանսպորտային ուղղաթիռը: Անձնակազմը և կամավորները (16 մարդ) զոհվեցին: Աղետի վայր մեկնած երկու ուղղաթիռները (հրամանատարներ Ռաֆայել Մեհրաբյան և գնդապետ Էրիկ Մարտիրոսյան), մթության պայմաններում չկարողացան վայրէջք կատարել լեռներում: Հաջորդ առավոտյան պարզվեց, որ չզոհվածները մի կերպ հեռանալով ուղղաթիռից, որը շուտով պայթելու էր, գիշերը սառել էին…

ՀԱՅՈՑ ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆԸ

Կոմիտասը հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է, երաժշտագետ, խմբավար, երգիչ, բանահավաք, մանկավարժ։ Հանրագիտարանային այս ձևակերպումները կարիք ունեն քիչ թե շատ մանրամասն մեկնաբանության։
Հայագիտության մեջ մեկ անգամ չէ արտահայտվել այն միտքը, որ ինչ արել է Կոմիտասը, համեմատելի է միայն մեծն Մաշտոցի արած գործի հետ։ Այս զուգահեռը խոր իմաստ ունի, ստույգ է ու տրամաբանական, և ահա թե ինչու։

ՏԱՆԿԵՐԸ` ՓԱԿՈՒՂԻ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Իհարկե Ա.Խրամչիխինը որպես փորձագետ մեծ հեղինակություն է վայելում, նրա վերլուծությունները միշտ էլ հետաքրքիր են եւ աչքի են ընկնում իրենց խորությամբ: Սակայն նշված հոդվածում կան վիճահարույց հարցեր, ուստի մոտեցումները հստակեցնելու կարիք կա:
Իրականում՝ հրասայլերի ապագային ուղղված կասկածները անհիմն չեն, և դա չի սկսվել 1973թ. պատերազմից հետո, ինչպես նշում է Խրամչիխինը: Ի դեպ` այդ պատերազմից մի լեգենդ է մնացել, թե իբր արաբները նռնականետներով և հակատանկային հրթիռներով իսրայելական հրասայլերին մեծ կորուստներ են պատճառել:

ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՀՈԳԵՎԻՃԱԿԻՆ

Զինծառայողի անձնավորությունը համակողմանիորեն և լիարժեքորեն ուսումնասիրելու, ապա ճանաչելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նրա ոչ միայն անընդմեջ փոփոխվող հոգեկան պրոցեսները և կայուն առանձնահատկությունները, այլև ժամանակավոր և միևնույն ժամանակ ամբողջական հոգեվիճակները: