#12 (928) 29.03.2012 – 4.04.2012
Գաղտնիք չէ, որ մենք՝ հայերս, առողջության հանդեպ բավական ցածր կուլտուրա ունենք և հաճախ բժշկի դիմում ենք, ժողովրդի լեզվով ասած, երբ դանակը ոսկորին է հասնում։ Այսինքն՝ ամենաբարդ փուլում, երբ դժվար է լինում (որոշ դեպքերում նաև անհնար) առողջության վերականգնումը։ Պետք է գիտակցել սեփական առողջության կարևորությունը և առողջ կյանքն ապահովելու համար տարին մեկ անգամ կանխարգելիչ հետազոտության ենթարկվել։ Ցանկացած հիվանդության արդյունավետ բուժումը 90-95%-ով կախված է արագ և ճիշտ ախտորոշումից։ Այսօր արդեն ժամանակակից սարքավորումների միջոցով հնարավոր է բարձր ճշգրտությամբ որոշել այս կամ այն հիվանդությունը։
-Թշնամին նահանջում էր։ Արձակ դաշտն անցել ու ձորնիվար անկանոն փախչում էր։ Դաշտն ամբողջությամբ կապույտի մեջ էր։ Երկնի լազուրն ասես իջել ու ներկել էր այդ փոքրիկ հատվածը։ Զինվորների ոտքերի տակ տրորվում, ճխլվում էին ծաղիկները։ Կախարդվածի նման կանգնել ու դիտում էի բնության այդ գեղեցիկ, հիասքանչ տեսարանը։ Մոռացվել էր պատերազմը, կրակոցներն ու փախչող թշնամին, որոնք գուցե նույնպես զգացել էին այս գեղեցկությունը։ Գուցե զգացել էին, բայց չէ՞ որ կանգնելն ու գեղեցկությամբ հմայլվելը փախչող զինվորի համար մահ է,- պատմում էր բուժքույր Աղավնի Սահակյանը։
Ընկերները, համադասարանցիները, մտերիմ-բարեկամները որդուս հիշելիս ասում են՝ ի՜նչ զրնգուն, քաղցր ու անուշ ձայն ուներ։ Եվ այդ ձայնի համար էլ նրան՝ Համլետ Գալստյանին, Կաքավ էին ասում։ Նա ծառայեց ընդամենը մի քանի ամիս։ Հեռավոր սահմանային փոքրիկ բլրակներին, որ այդ տարի ծածկվել էին ճերմակ ձյան սավանով, լռեց, մնաց մի երգ, գրված, բայց մինչև վերջ չերգված մի երգ։ Լսե՞լ եք կաքավների ձայնը վաղ այգաբացին, երբ արևը նոր-նոր ուզում է նայել աշխարհին։ Արթնանում է բնությունը, ու հանկարծ արևի հետ քարափներից, սարերից, ձորերից լսվում-տարածվում է կաքավների շաղկղան։ Ուրիշ է այդ ձայնը վաղորդայնի մեջ՝ մաքուր, անաղարտ, նման աստվածային Աղոթքի։ Եվ հանկարծ կրակոց… Խզվում է, խեղդվում այդ ձայնը, փոխվում։ Ու ամբողջ օրը փնտրում են իրենցը, նախնականը, մինչև հաջորդ արևագալ…
Ա. Իրավացի բամբասանքն այն է, երբ մարդ ինքն իրեն է բամբասում, այսինքն՝ իր թերությունները քննում է և իրեն մեղավոր համարում։ Եթե սա անում է, ահա նա է ճշմարտախոս, արդար ու բարեմիտ։ Իսկ եթե իր հանցանքները թողած՝ ուրիշների թերությունն է մեջտեղ բերում ու դատում, ստախոս է ու անիրավ, որովհետև կամենում է ուղղել ուրիշների վարքը և ոչ իրենը։
Այն լեզուն, որ ուրիշներին բամբասում է, ուրիշների մեղքերն իրենով մաքրում է, իսկ ով իրեն է բամբասում, իր մեղքերի խոցն է մաքրում ու բուժում։
Այս օգտաշատ պատմությունն ինձ պատմեց արցախյան պատերազմի վետերան ազատամարտիկը, որը հենց պատերազմի սկզբից կամավոր մեկնելով կռվի, պատերազմել է մինչև հաղթական ավարտը և ողջ ու առողջ տուն վերադարձել, շնորհիվ Խաչի զորության ու իր մոր աղոթքների։
Մարտի 24-ին լրացավ Արցախյան ազատամարտի լեգենդներից մեկի` «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Կարո Քահքեջյանի (Սպիտակ Արջ) ծննդյան 50-ամյակը: Այդ առիթով Հայազն միության կենտրոնական գրասենյակում կազմակերպվեց դասախոսություն: Մտերմիկ զրույցի ընթացքում «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար, Կարո Քահքեջյանի մանկության եւ մարտական ընկեր, Հայազն միության կենտրոնական մարմնի անդամ Շահե Աճեմյանը ունկնդիրներին (որոնք հիմնականում երիտասարդներ էին) պատմեց հերոսի մասին:
18-րդ դարի պրուսական կայսր Ֆրիդրիխ Երկրորդ Մեծը (1712-1780թթ.) պատմության մեջ մնացել է ոչ միայն որպես հզոր տիրակալ, այլ նաև որպես տաղանդավոր զորավար: Մինչդեռ պատանեկան տարիներին ապագա կայսրը հրապուրված էր փիլիսոփայությամբ ու արվեստներով, իսկ ռազմական գործը նրան բնավ չէր հետաքրքրում: Նրա հորը` կայսր Ֆրիդրիխ-Վիլհելմ Առաջինին, մեծ ջանքերի և անգամ խստագույն պատժամիջոցների շնորհիվ միայն հաջողվեց «դարձի բերել» իր որդուն և, իբրև իսկական պրուսացի, դարձնել պետական և ռազմական գործիչ: