Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#14 (930) 12.04.2012 – 18.04.2012

ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆՈՒՅՆՆ ԵՆ

Ռուսաստանի Դաշնությունում 1993թ. գործող զորացրված սպաների միավորման` «Մեգապիր» կազմակերպության հիման վրա 2011թ. մարտի 18-ին կազմավորվել է նոր կազմակերպություն՝ զորացրված սպաների միջազգային խորհրդակցական խորհուրդ (ԶՍՄԽԽ), որի նախագահն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ ցամաքային զորքերի գլխավոր քաղաքական վարչության ավագ տեսուչ գնդապետ Ալեքսանդր Նիկոլայի Կանշինը։ Նա աշխատում է ՌԴ հանրային խորհրդում և պաշտպանության նախարարության հասարակական կապերի խորհրդում։

ԵԼՓԻՆԻ  ԲԱԶԵՆ

Վայոց Ձորի գյուղերից առաջինը Երփինն է, որը հիմնվել է 1828թ.՝ Խոյից ու Սալմաստից տեղափոխված մեր նախնիների ձեռքով Նրբույն գյուղի ավերակների հարավային մասում։ Գյուղն այդպես էլ կոչվել է։ Սակայն հետագայում աղավաղվել է և դարձել Նրբին-Էլփու-Ելփի։ Թաղված լինելով ձորի մեջ` գյուղն ասես բոլոր կողմերից պատսպարված է լեռներով։ Սակայն Ելփինն ավելի շատ շրջապատված է եղել փոքրիկ գյուղերով, որոնք բնակեցված են եղել ադրբեջանցիներով։ Այսպես՝ արևելքում Հեշիմն էր (Ճավաձոր), հյուսիսում՝ Ալամալուն (Խնձորուտ), արևմուտքում՝ Արդարազը (Աղոպեն), հարավ-արևմուտքում՝ Քյումուրլուն (Մոխրոտ) ու Գյուննութը, իսկ հարավում՝ Չիվան։ Այս տեսակետից էլ Ելփինը նմանվում էր եռացող կաթսայի, որի բոլոր կողմերից կրակ ու ծուխ էր ելնում։

«ԹԵ ՉԼԻՆԵՐ ՔՅՈՌ ԳՅՈՒԼԼԵՆ»...

Սիսական աշխարհի Սալվարդ-Աղոթարան սարի փեշերին է ծվարել Սալվարդ գյուղը, Տանյա մայրիկի ծննդավայրը։ Մարգար և Գեղեցիկ ծնողների աշխարհ բերած 11 երեխաներից մեկն է, որն իր հետ մայրաքաղաք է բերել նախաստեղծ բարություն ու մաքրամաքուր պարզություն։ Բորիս Կիրկոյանի հետ ստեղծեցին իրենց օջախը, ունեցան Գրիգոր, Գոհար, Գևորգ անուններով զավակներ։ Առաջնեկը՝ Գրիգորը, երբ սկսեց աշխարհաճանաչողության իր առաջին ինքնուրույն քայլերը, տատն ու պապը Սալվարդի գիրկն առան իրենց թոռնիկին, ու փոքրիկ Գրիգորի մանկությունն անցավ զարմանահրաշ բնության հեքիաթային ու գողտրիկ այդ անկյունում, որտեղ լճակները ցերեկը արևից, գիշերը աստղերից լուսավոր երազներ էին ամբարում, բաժանում, մասուրը՝ շիկնանք, ուրցն ու դաղձը՝ տարվա չորս եղանակների միասնություն, իսկ ձնծաղիկը, մանուշակը ամեն գարուն սպասում են կարոտով իրենց գեղեցկության առջև ծնկի իջնող մանուկների զարմանքին։

Տարիներ առաջ հաճախ էի գնում դիրքեր։ Գնում էի գրելու կռվող տղաների մասին։ Ու երբ իջնում էի դիրքերից, ինձ այնպես էր թվում, ասես այնտեղ մնացին ինձ համար շատ հարազատ, շատ թանկ ու մտերիմ մարդիկ…
Այցերից մեկի ընթացքում տղաներից մեկի՝ Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում ծնված, այն ժամանակ ավագ լեյտենանտ Կարեն Արտավազդի Արզումանյանի ծոցատետր-օրագիրը վերցրի, որում և՛ հումոր կար, և՛ թախիծ, և՛ ռոմանտիկա՝ համեմված այդ ժամանակաշրջանի բույրով ու դառնահամով։ Օրագրի մեջ նաև Կարենի երեխաների անվարժ ձեռագրով խզբզած նկարներն էին։ Ցավոք, այսօր ողջ չէ օրագրի հեղինակը, նրա այդ համառոտ գրառումներն էլ պատերազմական օրերի տխուր ժամանակագրությունն են։

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԿՌԻՎՆԵՐԸ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ ԿՈՐՈՒՍՏԸ

Մայիսի 19-ին հայերը փորձում էին վերատիրանալ Շեֆեկ-Զեյվա և Թոդան-Սարիսու բնագծերին: Վիճակը սրվել էր նաև Նախիջևանի սահմանում, և ՀՀ Նախագահը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Ակնհայտ է, որ սա տեղի է ունենում 3-րդ ուժերի դրդմամբ և նպատակ է հետապնդում ստեղծելու քաղաքական պատրվակ՝ ուղղակի միջամտության համար: Հայաստանի Հանրապետությունը հենց այսօր էլ պատրաստ է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կնքել համակողմանի համագործակցության պայմանագիր՝ Հայաստանի և Նախիջևանի սահմանը լիակատար անվտանգության և կայունության գոտու վերածելու նպատակով»:

ԱԶԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Թորոս Թորամանյանը հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրն է, հայոց ազգային ճարտարապետական գիտության հայրը։ Որքան էլ տարողունակ՝ այս բնութագրումները, այնուամենայնիվ, բավարար չեն առավել խորությամբ հասկանալու և գնահատելու այն գործի դերն ու նշանակությունը, որն ստանձնեց և անձնվիրաբար կատարեց այս սքանչելի հայը։ Դրա համար նախ և առաջ փորձենք թեկուզ սեղմ գծերով տեսնել այն վիթխարի հարստությունը, որի գիտական ճանաչմանը նվիրաբերեց նա իր ամբողջ կյանքը։

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ

Համարվում է, որ Չինաստանը տարածաշրջանային կամ նույնիսկ համաշխարհային աճող տերություն է: Որ աճող է, հավանական է, բայց դեռ հեռու է իր հիմնարար ռազմավարական խնդիրները լուծելուց և է՛լ ավելի հեռու է Միացյալ Նահանգներին դիմակայելուց:
Չինաստանի ռազմավարական խնդիրներից առաջնահերթը երկրի ներքին անվտանգության պահպանումն է: Պատմական փորձը վկայում է, որ Չինաստանը հենց սկսում է մասնակցել համաշխարհային առևտրին, ինչպես 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին, ծաղկում է ապրում առափնյա շրջանը, մինչդեռ Չինաստանի ներքին հատվածը, որը սկիզբ է առնում ափից մոտ 100 մղոն հեռավորությունից (160 կմ-ից) և տարածվում շուրջ 1000 մղոն (1600 կմ) դեպի արևմուտք, սկսում է հյուծվել: