Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#18 (934) 10.05.2012 – 16.05.2012

ՌԱԶՄԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ

Դեռ հին ժամանակներից է գոյություն ունեցել զինվորական երաժշտությունը։ Այն միշտ կատարել է երկու կարևորագույն խնդիր՝ բարձրացրել է զինվորների ռազմական ոգին և առաջնորդել նրանց մարտի ժամանակ։
Նախկինում բանակը չուներ ո՛չ ազդանշանային հրթիռներ, ո՛չ ռադիո, ո՛չ էլ կապի ուրիշ միջոցներ։ Մարտի աղմուկի մեջ կարող էր լսվել միայն շեփորի կանչող ձայնը։ Միայն մի քանի կարճ հնչյուններ, և մարտի մասնակիցները գիտեին, որ իրենց պետք է շարափոխվել, անցնել հարձակման կամ նահանջել։

ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Մայիսի 3-4-ին Մոսկվայում կայացած «Հակահրթիռային պաշտպանության գործոնը և անվտանգության նոր միջավայրի ձևավորումը» միջազգային կոնֆերանսին մասնակցեց ավելի քան 200 պատվիրակ շուրջ 50 պետությունից, որոնցից 28-ը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ էին: Ներկա էին նաև ԱՊՀ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների, ինչպես նաև Չինաստանի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի պատվիրակությունները:

Մայիսի առաջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները, չխնայելով ոչ իրենց և ոչ էլ սեփական ընթերցողին, մեծ խանդավառությամբ աղաղակում էին երկրի զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքված դրամական միջոցների ռեկորդային քանակի մասին: Այսպես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն` զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքվել է ավելի քան 25 մլն ադրբեջանական մանաթ (մոտ 32 մլն դոլար):

ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ

1967թ. «Կոմսոմոլեց» թերթում Հայրենական մեծ պատերազմի վետերան, պահեստի սպա Վլադիմիր Ֆեոդորովը ջերմ տողեր էր գրել հայազգի իր խիզախ մարտընկերոջ մասին. «…Ավստրիայում, Ռաբա գետն անցնելու ժամանակ ես մարտկոցի հրամանատար էի։ Գետափի դիտակետն անցնելու ժամանակ Ալբերտ Նալբանդյանի հետ պետք է առաջ շարժվեինք ուժեղ գնդակոծվող տեղամասով։ Վազքի ընթացքում նկատեցի, որ Աբոն անընդհատ փորձում է ամեն կերպ ինձ մարմնով ծածկել գնդակների տարափից։ Երբ առաջադրանքը բարեհաջող արդեն կատարել էինք, հարցրի Աբոյին, թե ինչո՞ւ էր այդպես վարվում։ Քաջ հայորդին պատասխանեց. «Եթե գնդակն ինձ դիպչեր, միևնույն է, մարտկոցը կկրակեր, իսկ եթե ձեզ դիպչեր՝ կլռեր»…

...«ԻՄ ԶԵՆՔԸ ԿՀԱՆՁՆԵՔ ՄՈՐՍ»

Մայիսը փառահեղ ու շքեղ հաղթանակների ամիս է։ Սակայն բոլոր հաղթանակներն էլ նվաճվում են թանկ և հարազատ մարդկանց կյանքի գնով, բոլոր հաղթանակների ցնծության և բերկրանքի մեջ կա կորստի ցավ ու արցունք…
Մայիսի 4-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկ Երվանդ Կարապետյանին։

ՄԱՅԻՍԻ 9-Ը

Անգլիացի գրող Ջեյմս Օլդրիջը 20-րդ դարի համաշխարհային գրականության նշանավոր դեմքերից է, հասարակական գործիչ, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ (1939-45թթ.), որպես լրագրող եւ զինվորական թղթակից, եղել է տարբեր ռազմաճակատներում ու ճշմարտացի ներկայացրել պատերազմի իրական դեմքը, 1949-ին արժանացել է խաղաղության ոսկե մեդալի։
1945թ. մայիսի 9-ին Օլդրիջը եղել է Մոսկվայում եւ տարիներ անց, Մեծ հայրենականի 40-ամյակի առթիվ գրել «Մայիսի իննը» հուշագրություն, որը եւ մասնակի կրճատումներով ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը։

ԲԵԳԼԱՐ ՎԱՍԻԼՅԱՆ - ԱՊԱՐԱՆ-ԲԵՌԼԻՆ

-Բեգլար Վասիլյան. ծնվել է 1922թ. Ապարանի Լուսագյուղ գյուղում։ Երազել է դառնալ գրականագետ, դերասան… Իրավունքի կամ փիլիսոփայության պրոֆեսոր։ Տարված է եղել Հեգելով, Կանտով…
Սակայն կյանքն այլ ճանապարհ էր նախատեսել…
Հայրենական մեծ պատերազմի լուրը հասավ Լուսագյուղ, և պատանի Բեգլարը, որը դեռ միջնակարգն էլ չէր ավարտել, 1941-ի դեկտեմբերի 25-ին զորակոչվեց խորհրդային բանակ։ Կազմավորվում էր 89-րդ հայկական դիվիզիան, որին կից սակրավորների գումարտակում էլ ընդգրկվեց։