Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#19 (935) 17.05.2012 – 23.05.2012

ԵՐԿՆՔԻ ՄՇՏԱՐԹՈՒՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

Թեև հայ ժողովուրդը վիթխարի ներդրում ունեցավ Խորհրդային Միության գիտության, պաշտպանության, մշակույթի և տնտեսության զարգացման բոլոր ճյուղերում, բայցևայնպես այդ երկիրն իր գոյության յոթանասուն տարիների ընթացքում վարեց ադրբեջանամետ, ավելի ճիշտ՝ թուրքամետ քաղաքականություն։ Այդ քաղաքականությունն առավել ակնհայտ երևան եկավ արցախյան պահանջատիրության ընթացքում, երբ Խորհրդային Միության և Ադրբեջանի ղեկավարների ջանքերով Սումգայիթում և Բաքվում բորբոքվեցին հակահայկական տրամադրություններ, կազմակերպվեցին ցեղասպանությանը բնորոշ կոտորածներ։

ԱՅՍՊԵՍ ԴԱՐՁԱ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

Երկրապահի օրը, Շուշիի ազատագրման տարելիցը միշտ էլ առանձնահատուկ տոն է այն սպաների համար, ովքեր անցնելով պատերազմի միջով, շարունակում են իրենց ջանքերը ներդնել բանակի զարգացմանն ու հզորացմանը։ Այդ մարդիկ՝ սպաները, առանձնանում են իրենց համեստությամբ, և նույնիսկ իրենց ենթակա զինվորները հաճախ չեն էլ իմանում, թե ինչ ճանապարհ են անցել, ինչ փորձություններ են հաղթահարել նրանք։ Զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Արմեն Ավագյանը ծնվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։

ԺԱՄԱՆԱԿ ՉԵՂԱՎ

Փոխգնդապետ Հովհաննես Աբգարյանը ծնվել է Էջմիածնում։ Տեղի N 11 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1982թ. ընդունվել է մեքենաշինական տեխնիկում։ 1984-86թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1992թ. անդամագրվել է ազատամարտիկ Գագիկի անվան կամավորական ջոկատին, որի հրամանատարությունն ստանձնել էր Սեյրան Սարոյանը։ Ավելի ուշ նա համալրում է «Արծիվ-15» կամավորական գումարտակի շարքերը, 1993-ին նշանակվում է գումարտակի շտաբի պետ, 1994-ից մինչև 2008թ. ծառայում առաջնագծում, մասնակցում սահմանների պաշտպանությանը։ Այժմ ինժեներական զորամասի հրամանատարի տեղակալն է։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Կրտսեր սերժանտ Անդրանիկ Ավետիսյանի ծառայությունը շուտով կավարտվի։ Նա սակրավորային հետախուզական ջոկի հրամանատար է։ Ծառայությունը կատարել և կատարում է բարեխղճորեն, ինչի համար էլ պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով, այլ պարգևներով։ Անդրանիկը, 2006թ. ավարտելով մայրաքաղաքի N 192 միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։ 2010-ին ավարտել է ուսումը և զորակոչվել բանակ։

ՆՈՐԱԿՈՉԻԿ ԶԻՆՎՈՐԸ

Շարքային Արտյոմ Մամյանը երիտասարդ զինվոր է, բանակ է եկել 2011թ. դեկտեմբերին։ Նա ծնունդով Նոյեմբերյանից է, ծնվել է 1993թ., ավարտել է տեղի N 2 ավագ դպրոցը, որից հետո ընդունվել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարան, երկրորդ կուրսից զորակոչվել է ծառայության։

ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԸ

Ավելի քան 20 ամիսների անմնացորդ ծառայություն հայրենիքին, դերասանական ստուդիա, պրոֆեսիոնալ սպորտ, բարձրագույն դիվանագիտական կրթություն` այս ամենն ամփոփված է մեկ զինվորի` սերժանտ Վլադիմիր Նալջյանի մեջ, ում ընկերները մտերմաբար Վլադ են ասում:

ԱՇՈՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Աշոտ Սարգսյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի այն տասը սաներից է, որոնք այս տարի մասնակցել են ՌԴ Պերմ քաղաքում անցկացված «Երիտասարդ հայրենասերներ» հավաք-մրցույթին ու թիմային արժանի հաղթանակ տարել` գրավելով երկրորդ տեղը: Պատանի կուրսանտը հավաքին մասնակցել էր նաև անցած տարի, թիմը այդ տարի զբաղեցրել էր 3-րդ տեղը: