#19 (935) 17.05.2012 – 23.05.2012
Արդեն վեց ամիս է, ինչ ծառայում եմ բանակում։ Զորակոչվեցի աշնանն ու հայտնվեցի հայրենիքիս հարավային հեռավոր զորամասերից մեկում։ Արդեն վաղուց հարմարվել եմ ծառայությանն, ու այլևս առաջին ամիսների կարոտն ինձ չի տանջում։
Մի օր ոտքիս վերքի պատճառով գնում եմ զորամասի բուժկետ, և պարզվում է, որ պետք է պառկեմ բուժվելու համար։ Եվ, այ քեզ անակնկալ. բուժող բժիշկը իմ քաղաքացիական կյանքի ծանոթներից մեկն է՝ Բորիս Աբգարյանը, որին երբեմն հանդիպում էի ընկերոջս դարբնոցում։ Ուրախությանս, բնական է, չափ չկար։ Ո՞վ կմտածեր, որ մենք մի օր հանդիպելու ենք… զորամասում, ես՝ որպես շարքային, ինքը՝ զորամասի բժիշկ, սպա։
1914թ. Գարեգին Նժդեհը կամավորական 2-րդ ջոկատի հրամանատար Դրաստամատ Կանայանի տեղակալն էր։ Ռուս գեներալներ Կալիտինի, Տրուխինի և Կուլեբյակինի միահամուռ վկայությամբ, նա իրեն դրսևորել է որպես բանիմաց ու խիզախ սպա։ 1918թ. Նժդեհն ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Ղարաքիլիսայի ճակատամարտի կազմակերպմանը, իսկ հետագայում՝ Զանգեզուրի պաշտպանությանը թուրքական ու թուրքամետ զավթիչներից։
Օգոստոսի 12-ին թշնամու քարվաճառյան զորախումբը հզոր հարձակմամբ գրավեց Գետավանը, Չափարը, Զարդախաչն ու Հաթերքը, իսկ Մեծշեն-Մաղավուզ ուղղությամբ, ինչպես նաև Կրասնոսելսկի Վահան գյուղի մոտ ծանր մարտեր էին:
ԼՂՀ-ում հայտարարվեց 18-ից 45 տարեկան տղամարդկանց համընդհանուր զորակոչ, իսկ ԼՂՀ կառավարությունը Հայաստան տեղափոխված իր բոլոր քաղաքացիներից պահանջեց վերադառնալ:
Ի՞նչ են հայոց գրերը, ե՞րբ են ստեղծվել, ի՞նչ ակունքներ են ունեցել։
Նախքան այս հարցերին պատասխանելը փորձենք պարզել, թե ինչ է գիրն ընդհանրապես։ Լեզվագիտությունը տվել է դրա սահմանումը՝ գիրը որևէ գաղափար, հասկացություն կամ խոսքի հնչյունական (արտասանական) միավոր արտահայտող գծագիր պատկերների, պայմանական նշանների, տառերի համակարգ է։ Ըստ այդմ, զանազանում են չորս հիմնական գրատեսակ՝ պատկերագրություն, գաղափարագրություն, վանկագրություն և հնչյունաբանություն։
Վերջերս լույս է տեսել ԽՍՀՄ պաշտպանության նախարարության եւ Պենտագոնի պարահոգեբանական ուսումնասիրությունների մասին պատմող սենսացիոն գիրքը: ԱՄՆ-ում գաղտնազերծել են անցած դարի ռազմական ոլորտի խորհրդավոր ծրագրերից մեկը: Մոտ 20 տարի կենտրոնական հետախուզական վարչությունը եւ պաշտպանության նախարարության հետախուզական ծառայությունը` ՌՈՒՄՕ-ն, ուսումնասիրություններ էին կատարում ռազմական պարահոգեբանության ոլորտում: Միաժամանակ նմանատիպ աշխատանք էր կատարվում ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարությունում: Դրանք նույնպես հույժ գաղտնի էին:
Խիստ էր ու ձյունառատ այս ձմեռը, իսկ լեռնային բնակավայրերում, երբ քամի էր սկսվում, բուքը փակում էր ճանապարհներն ու անցուղիները։ Այդպես էր նաև Վարդենիս գյուղում (Ապարանի շրջան), սակայն դպրոցում դասերը ոչ մի անգամ չընդհատվեցին։ Դասասենյակները տաքացվում էին վառարաններով, և քամին հաճախ էր ծխնելույզներից ծուխը հետ բերում։ Երեխաները հետները բարձ էին բերում, որ դնեն սառը նստարաններին, մինչ դասասենյակների ջերմանալը։ Եվ այդ սառն ու բքառատ օրերին 10-րդ դասարանի 7 աշակերտ տնետուն ընկած բախում էին գյուղացիների դռները։ Նրանց ներս էին հրավիրում համագյուղացիները և երբ իմանում էին այցելության նպատակը, թերահավատությունը տեղի էր տալիս զարմանքի` ինչպե՞ս, մեզ հիշե՞լ են: Հետո սկսվում էր զրույցը՝ ջերմ, մտերմիկ…
Լիբիական պատերազմում ՆԱՏՕ-ի կողմից կիրառված օդուժի մասին Անատոլի Ցիգանոկի «Ինչ սովորեցրեց ՆԱՏՕ-ին լիբիական երկինքը» հոդվածը («Հայ զինվոր», թիվ 15, 2012, էջ 10) հետաքրքիր է նրանով, որ առաջին անգամ է ռուսական փորձագիտական շրջանակներում վերլուծվում այդ պատերազմը, որն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով: Այդ պատերազմի` ոչ ավանդական լուծումներով աչքի ընկնող մարտական գործողությունները շատ ուսանելի են ռազմական գործով հետաքրքրվողների համար: Այդուհանդերձ, չնայած ներկայացված հետաքրքիր փաստերին` հեղինակի եզրակացությունները հիմնականում թռուցիկ են ու մասնակի բնույթ են կրում: