Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#22 (938) 7.06.2012 – 13.06.2012

Ձախից աջ` ավագ սերժանտ Կարեն Հակոբյան, կապիտան Զավեն Հունանյան, ավագ սերժանտ Դավիթ Դավթյան, սերժանտ Ավետիս Խաչատրյան, Լուսինե Ավետիսյան

2012թ. մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհուրդը կազմակերպեց հանրապետության գիտամանկավարժական ոլորտի աշխատակիցների հերթական այցելությունը ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասեր՝ դասախոսություններով հանդես գալու զինծառայողների առջև:
Մեր խումբը, որի մեջ ընդգրկված էին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակից, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Ավետիսյանը, հյուրընկալվեց զորամասում (հրամանատար` գնդապետ Ա. Միքայելյան):

«ԳՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ ԽԱՂԱՂ ԱՊՐԻ»

Ավետիս Ալբերտի Օհանյանը ծնվել է 1963թ. մայիսի 9-ին, Ագարակ քաղաքում։ Միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Գորիսի գյուղտեխնիկումում։ 1986թ. ամուսնացել է, հետո տեղափոխվել Ղրիմի Կերչ քաղաք և բնակություն հաստատել: Սակայն երբ սկսվում է Արցախի ազատագրական պայքարը, ընտանիքով վերադառնում է ծննդավայր։ Իր եղբոր` Արայիկ Օհանյանի հետ ընդգրկվում է «Արևիք» ջոկատի կազմում, երկուսով մարտնչում են Զանգեզուր աշխարհի սահմանների տարբեր հատվածներում` Կապանից մինչև Մեղրի ու Ծիրանաձոր։ Հետո ընկերների հետ որոշում են մեկնել Արցախ` Մարտակերտի շրջան, որտեղ դաժան ու անհավասար մարտեր էին։

«35 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՉԷԻՆՔ ՊԱՏԿԵՐԱՑՆԻ»

ՄԱՐՏԻՐՈՍ ԺԱՄԿՈՉՅԱՆ, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի մարտիկներից, նախկին քաղբանտարկյալ, գործողությունը` Ժնև, 9-ը հունիսի, 1981 թ., բանտարկությունը` Ժնև, ազատ արձակվելուց հետո հաստատվել է Հայաստանում, մասնակցել Արցախյան ազատամարտին, այժմ «Ուխտ Արարատի» հայրենասիրական հասարակական նախաձեռնության խորհրդի անդամ է:

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԻԲԵՌՊԱՏԵՐԱԶՄԻ

Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Գերմանիայի զինված ուժերը պատրաստ են կիբեռպատերազմի: Բունդեսվերի համապատասխան ստորաբաժանումները գտնվում են նախնական պատրաստականության վիճակում: Գերմանիայի պաշտպանության նախարարությունում կարծում են, որ ներկայիս պայմաններում բանակը պետք է կարողանա պայքարել հակառակորդի դեմ նաև վիրտուալ տարածքում: Բոնն քաղաքի մերձակայքում տեղակայված զորքերի հիմնական խնդիրը այս փուլում սկզբնական ունակությունները զարգացնելն է:

ԳՈՐԾԱՐԱՆԸ ՓԱԿՎՈՒՄ Է

Բրիտանական BAE Systems ընկերությունը կփակի Մեծ Բրիտանիայում գտնվող մարտական զրահամեքենաներ արտադրող վերջին գործարանը: 1847թ. աշխատող ձեռնարկությունը, երկրի պաշտպանության նախարարության հետ կնքած պայմանագրի համաձայն, մինչև 2013թ. ավարտը զինված ուժերին կփոխանցի 60 միավոր Terrier զրահամեքենա և կդադարեցնի իր գործունեությունը: Աշխատանքից կզրկվի շուրջ 330 մարդ: Դրանից հետո Եվրոպայում կմնա BAE Systems ընկերությանը պատկանող զրահամեքենաների արտադրության միայն մեկ գործարան Շվեդիայում:

ԱՄՆ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ` ՍՈՒԶԱՆԱՎԻ  ԽՆԱՄԱԿԱԼ

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման համաձայնել է դառնալ նոր կառուցվող և իր հարազատ նահանգի անունը կրող «Իլինոյս» սուզանավի խնամակալը: Այդ կարգավիճակը նախատեսում է մասնակցություն անձնակազմի կյանքին, անձնական կապերի հաստատում նավաստիների և նրանց ընտանիքների անդամների հետ: Մինչ այս Միշել Օբաման արդեն դարձել էր «Ստրատտոն» պարեկանավի խնամակալը: ԱՄՆ-ում սա առաջին դեպքը չէ, երբ առաջին տիկինը դառնում է ռազմանավի խնամակալ:

ԱՏՈՄԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԶԻՆԱՆՈՑՆԵՐԸ

Ութ պետություններ` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը. Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելը, սկսել են արդիականացնել իրենց ատոմային զինանոցները` միաժամանակ կրճատելով դրանք: Այդ մասին նշվել է Ստոկհոլմի` խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) մասնագետների հրապարակած զեկույցում: Զեկույցը հիմնված է ինստիտուտի կողմից ամեն տարի հրատարակվող սպառազինության, զինաթափման և միջազգային անվտանգության հարցերին վերաբերող գրքում զետեղված տվյալների հիման վրա: