Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#24 (940) 21.06.2012 – 27.06.2012

Գորիսում առաջին զորակոչը եղավ հունիսի 6-ին: Զորակոչիկներն արդեն հասել են զորամասեր: Զորակոչը կշարունակվի մինչև հուլիսի 30-ը: Զորակոչի ընթացքի, զորակոչիկների ֆիզիկական, բարոյական և հայրենասիրական պատրաստվածության մասին պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր ՍՊԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:
– Ինչպես ողջ հանրապետությունում, մեզ մոտ էլ զորակոչն ընթանում է ՀՀ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում: Այս տարի օրենքի մեջ փոփոխության պատճառով զորակոչը մի քիչ ուշացավ` կապված 12-րդ դասարանցիների ավարտական քննությունների հետ:

ՔԵԼԲԱՋԱՐՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ

Մարտի 1-ին Շահումյանի պարտիզանները Գյուլիստանի ուղղությունից ձեռնարկած հարձակումով ազատագրեցին Մարտակերտի հյուսիսում գտնվող Դաստակերտ, Տոնաշեն ու Գետիգոմեր գյուղերը:
Մարտի 2-ին ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեն ընդունեց «Անօրինական զինված կազմավորումների զինաթափման մասին» որոշումը: Զինաթափվեց շուրջ չորս տասնյակ մարդ, առգրավվեց 50 միավոր հրազեն, ինչը նկատելի ազդեցություն ունեցավ հանրապետությունում իրավակարգի և զինվորական կարգապահության ամրապնդման վրա:

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Դ.  ՀԱՅՈՑ ՕՐԱՑՈՒՅՑԸ

Հայկական լեռնաշխարհը հնագույն քաղաքակրթության օջախներից է, որտեղ օրացույց գործածվել է վաղնջական ժամանակներից սկսած, ինչի ապացույցը հնագիտական հազվագյուտ գտածոներն են, որոնցից մեկը ներկայումս պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Արտաքնապես այն գոտի է, սակայն գիտնականները, ուսումնասիրելով նրա վրա եղած նշանները, պարզել են, որ այն իրականում օրացույց է և պատկերում է տարվա բաժանումը տասներկու ամիսների։ Գտնվել է Սանահինում և վերագրվում է մ.թ.ա. 1-ին հազարամյակին։

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր ցանկացած տիպի բեռներ ուղղաթիռներով տեղափոխելու գործառույթը պարզապես այլընտրանք չունի. արագ տեղափոխման հնարավորություն, ցանկացած մակերևույթի վրա և ցանկացած տեղանքում գործելու կարողություն, ավիացիոն տեխնիկայի համեմատ առավել ցածր ռիսկեր: Ահա այն հիմնական պատճառները, համաձայն որոնց մարտական խնդիրների կատարման նպատակով զինվորական ստորաբաժանումների տեղափոխումը տարբեր տարածությունների վրա իրականացվում է առավելապես ուղղաթիռներով:

«ՀԱՅՐԵՆԻՔ,  ՔՈ ՍԵՐԸ ԿՐԱԿԵ ՇԱՊԻԿ Է»

…Հայրենիքը գույն է, մտածողություն։ Ապրումի յուրահատկություն, ներդաշնակության քո՛ ըմբռնումը… հայրենիքը ոգի է, բարոյական նկարագիր, խառնվածքը՝ քո հոգում, քո արյան մեջ։ Ու հայրենիքից դուրս չկա ոչինչ։ Ես աբստրակցիոնիստ-էքսպրեսիոնիստ եմ, բայց ես գալիս եմ Մինասից, Սարյանից… Իմ ակունքում հայկականն է, իմ գույները հայկական են, իմ մտածողությունը ազգային է… Իմ գույները վառ են, տաք, հզոր են։ Մեծ ապրումի գույներ են, ծայրահեղ… Մեր ազգային նկարագրի նման։

ՀԱՂԹԵՆՔ ՆԱԵՎ ԵՐԳՈՎ ՈՒ ՏԱՂՈՎ

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվում և շարք են վերադառնում հարյուրավոր զինծառայողներ։ Եվ դա` շնորհիվ անձնակազմի փորձառության, պրոֆեսիոնալիզմի, սահմանված ռեժիմի խստիվ պահպանման։
Մեզ մոտ, սակայն, բանիմացությունը զուգակցվում է նաև ողջ անձնակազմի բարյացակամության, հիվանդ զինվորի ու սպայի նկատմամբ սրտացավության հետ։ Հոսպիտալում մեծ տեղ է տրվում հիվանդի «հոգևոր ապաքինմանը»։ Գնալով հաճախակի են դառնում մեր հարկի տակ անցկացվող մշակութային միջոցառումները։

ՎԱՃԱՌՎՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարեց, որ Ռուսաստանում կարող են ստեղծվել մասնավոր ռազմական ընկերություններ, ըստ էության` «կորպորատիվ բանակներ»: Չի բացառվում, որ խոսքը վերաբերում է «Транснефт» և «Газпром» ընկերությունների մեծաքանակ ու լավ զինված անվտանգության ծառայություններին: