Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#25 (941) 28.06.2012 – 4.07.2012

ԱՂԵՏ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ

Ապրիլի 6-7-ին ադրբեջանական օդուժը երկու անգամ ռմբակոծեց Մարտունի քաղաքը, անհաջող հարձակում ձեռնարկեց Գովշաթլուի և Ղաջարի ուղղությամբ, բայց թողեց դիակներ ու երկու ՀՄՄ, իսկ հայկական ուժերը միջանցքի արևելյան մասում ոչնչացրին Մազութլուի հենակետը: Կուբաթլուից 40 հրթիռ արձակվեց Գորիսի վրա, մեկն ընկավ դպրոցի վրա, և 8 երեխա վիրավորվեց: Հակառակորդը լռեց հեռահար հրետանիով Կուբաթլուին հասցված պատասխան հարվածից հետո: ՌԴ ՊՆ հայտարարեց, որ ՀՀ-ում 7-րդ բանակ չկա, որն, ինչպես Բաքուն էր պնդում, մասնակցեր մարտական գործողություններին:

ԻՆՔՆԱՆՎԻՐՈՒՄ

20 տարի առաջ այս օրերին կենաց ու մահու կռիվ էր հայրենի սահմաններում։ Վտանգված էր էս աշխարհում մեզ բաժին հասած մի բուռ հողը, ու թշնամու դեմ կանգնեց ազգի սերուցքը։ Նրանցից մեկն էլ Զաքար Ավանեսյանն էր՝ մեկը քաջաց աստղաբույլից։
Զաքարենց բնակարանում եմ, որն այն տարիներին վերածվել էր զինապահեստի, ինչ տեսակ զենք ասես չէր մտել այս բնակարան։ Զաքարի մայրը՝ տիկին Կարինեն, պատմում է հերոս որդուց, սեղանին թղթեր են, թերթեր, գրքեր, մեդալներ։ Հպարտություն ու հուզմունք խառնվել են, հոգին ալեկոծվել է. «Ուզում եմ հայրենասիրությունն արմատանա, հավատը ամրանա, պահենք ու պահպանենք, գնահատենք այն ամենը, ինչ ունենք, այն, ինչ ձեռք ենք բերել թանկ ու հարազատ մարդկանց կյանքի գնով ու չմոռանանք նաև հիշել հայրենիքի համար բոլոր զոհվածներին»…

2005-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԸ

2005 թվական. հոկտեմբերին ձերբակալվեց «Տոշիբա» կոնցեռնի դուստր ձեռնարկության աշխատակիցը, որը էլեկտրոնային սարքերի ցուցահանդեսում ծանոթանալով ՌԴ առևտրական ներկայացուցչության նախկին աշխատակցի հետ, 2004 թվականի սեպտեմբերից 2005 թվականի մայիս ամիսների ընթացքում ինն անգամ նրան էր փոխանցել սուզանավերում, հրթիռների ուղղորդման համակարգերում և կործանիչ ինքնաթիռների ռադարներում տեղադրվող էլեկտրոնային սարքերի մասին գաղտնի փաստաթղթեր` փոխարենը ստանալով մեկ միլիոն ճապոնական իեն՝ շուրջ 10.000 ԱՄՆ դոլար:

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՆՎԱՃՈՒՄ Է ՏԻԵԶԵՐՔԸ

Չինաստանն ամբողջովին տիրապետել է ուղեծրում տիեզերական ապարատների մոտեցման և կցման տեխնոլոգիային: Հունիսի 24-ին չինական Շենչժոու-9 տիեզերանավը, կառավարվելով մեխանիկական ռեժիմում, հաջողությամբ միացել է Տյանգուն-1 լաբորատոր կայանին: Այսպիսով, Չինաստանը ԱՄՆ-ից և Ռուսաստանից հետո դարձավ երրորդ պետությունը, որն ամբողջովին տիրապետում է այս տեխնոլոգիային: Գործողությունը կառավարել է չինացի 43-ամյա տիեզերանավորդ Լյու Վանը, որը մինչ այդ երկրի վրա ավելի քան 1500 հատուկ պարապմունք է անցկացրել:

ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ Է ԳՆՈՒՄ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է Ռուսաստանից գնել ըպ-200 ինքնաթիռ-ամֆիբիա գիշերային թռիչքի հնարավորությամբ: Վերջնական որոշումը կկայացվի 2013թ. Ֆլորիդայում ամերիկյան հատուկ նշանակության ուժերի ռազմածովային վարժանքներին ինքնաթիռի մասնակցությունը վերլուծելուց հետո: Մինչ այդ ռուս մասնագետները պետք է նախապատրաստեն ինքնաթիռի գիշերային տեսանելիության սարքավորումները:

ՌԴ ԱՎԻԱԿԻՐԸ ՆՈՐ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ ԿՍՏԱՆԱ

2013թ. կստանան ԾՌչ-29Խ տախտակամածային առաջին կործանիչները: Պայմանագրով նախատեսված բոլոր 24 միավորները կտեղակայվեն «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր նավի վրա` աստիճանաբար փոխարինելով իրենց ռեսուրսը սպառած հց-33 կործանիչներին:

ՀՀՊ ՆԱԵՎ ԾՈՎՈՒՄ

Ռուսաստանի միացյալ նավաշինական կորպորացիան 2016թ. կսկսի հակահրթիռային և հակատիեզերական պաշտպանության բաղադրիչներ պարունակող հածանավի կառուցումը: Արդեն սկսվել է վեց նոր ռազմանավերի նախագծումը: Առայժմ նախագծի մասին տվյալներ չկան: Հայտնի է միայն, որ ռուս զինվորականները աստիճանաբար ավելացնում են ուշադրությունը հակահրթիռային և հակատիեզերական պաշտպանության հատկապես ծովային հատվածի հզորացմանը: Նույն մոտեցումն է ցուցաբերվում նաև ավիակիր նավի նախագծման ընթացքում: