#26 (942) 5.07.2012 – 11.07. 2012
ՀՀ Սահմանադրության ընդունումը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։, որը պետության կայացման գործընթացում շատ կարևոր երևույթ էր։ Այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը։ ՀՀ Սահմանադրությունը իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 29-ին տեղի ունեցած ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի շրջանակներում ՀՀ ԶՈՒ մի խումբ զինծառայողներ պարգեւատրվեցին ՀՀ պետական և գերատեսչական շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով ու թանկարժեք նվերներով:
Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ մեր հանրապետությունում հիշարժան օրերի շարքում հունիսի 29-ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր։ Ամեն տարի նույն օրը չմարող ցավն ու վիշտը հարազատներին, ընկերներին, բարեկամներին, ինչպես նաև հանրապետության ղեկավարությանն ու բանակի հրամանատարությանը դարձյալ բերում է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին։
Հունիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ ԶԾ եւ ԶԾԱԱ վարչության կազմակերպած կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին զինվորական ծառայության անվտանգության ապահովման հարցեր, նաեւ ամփոփվեցին զորքերի ծառայության աշխատանքի արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վ.Գրիգորյանը, զորքերի ծառայությունն ուղղորդող սպաներ, նշված վարչության սպաներ, որոնք ներկայացրին զորքերի ծառայության կազմակերպման եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վերաբերյալ իրենց զեկույցները:
Թուրք ժողովրդին հատուկ է ազգային ինքնագիտակցության բարձր մակարդակ, և որքան էլ թուրքերը ներքին խնդիրներ ունենան, որքան էլ նրանց փորձեն ինտեգրել Եվրոպային, և որքան էլ նրանք տարբերվեն միմյանցից բարբառներով, խոսվածքներով ու նույնիսկ արտաքնապես, շատ քիչ է հավանական, որ այդ ժողովրդին երբևէ կսպառնա ապազգայնացման վտանգը, այսինքն` ազգային այն հատկանիշների (լեզու, կրոն, մշակույթ և այլն) աստիճանական կորուստը, որոնք սոցիալ-հոգեբանական տեսակետից ապահովում են անձի նույնացումը իր էթնիկական խմբի հետ։
Քսան տարի առաջ` 1992 թվականի հունիսի 13-ին, «Երեւան» միացյալ կամավորական ջոկատի ուղղաթիռի անձնակազմը` Ռուբեն Բաղդասարյանը, Ատոմը, Սամվելը, Լեւոնը եւ մյուս տղաները, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի երկնային բարձունք բարձրացան` կատարելու հերթական մարտական առաջադրանքը: Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել` դիրքերը չհանձնելու վճռականությամբ: Ռուբիկը, որ ուղղաթիռի գնդացրորդն էր, առաջարկեց ուղղաթիռը հնարավորինս ցածր, արագ պտույտներով վարել, իսկ ինքը այդ ընթացքում շանթահարում էր ոսոխի շարքերը` նոսրացնելով դրանք: Ռուբիկը միշտ էլ օդային գրոհներում հաղթող էր, մարտական առաջադրանքը հպարտությամբ էր կատարում: