#29 (945) 26.07.2012 – 1.08.2012
Երբեք չեմ մտածել, որ հայրենիքին ծառայելու պարտավորություն ունեմ, երբեք ինքս ինձ հարց չեմ տվել՝ հայրենասե՞ր եմ, արդյոք, թե՞ ոչ։ Ապրել եմ, ինչպես հրամայել է խիղճս, իմ բարոյական սկզբունքների թելադրանքով։ Երբ պահը եկավ, երբ թշնամին սպառնաց իմ հայրենիքին, երբ վտանգվեց իմ հայրենակիցների կյանքը, դարձյալ հետևելով խղճիս ձայնին, գնացի ճակատ։
Իմ ապրած կյանքը, փորձառությունը թույլ են տալիս ասելու, որ հայրենիքին ամեն օր, ամեն ժամ ծառայելը, հայրենասիրաբար ապրելը պակաս դժվար չէ, որքան պատերազմի դաշտում սխրանք գործելը։ Երբ հայրենասիրությունը դառնում է կենսակերպ, կամա-ակամա հայրենիքի շահը դառնում է գերակա և՛ աշխատանքում, և՛ անձնական կյանքում։ Հայրենասիրությունը առաջին հերթին մարդասիրություն է։ Սեր հայրենակցիդ հանդեպ, նրա ցավին, հոգսին մոտիկ լինելու ներքին մղում ու բարոյականություն։ Հիշեցի երկրաշարժի օրերը…
Ես գյուղացու ընտանիքում եմ ծնվել, ինձ սովորեցրել են, որ եթե մարդը ապրում է, ուրեմն պիտի աշխատի։ Հայրս միայն քնած ժամանակ չէր աշխատում։ Երբեք փառքի ու հռչակի մասին չեմ մտածել, սիրել եմ իմ փեշակն ու ջանացել եմ…
Մորաքրոջս ամուսինը՝ Այվազը, վտիտ մարդ էր, Ալավերդիում էր ապրում, նրան հողամաս տվեցին Դեբեդի ափին։ Դե, Ալավերդիում հող որտեղի՞ց, քարքարոտ տարածք էր։ Այվազն այն դրախտ դարձրեց, մի օր Դեբեդը կատաղեց, դուրս եկավ ափերից ու քշեց տարավ Այվազի տարիների աշխատանքը։ Բայց Այվազը չհուսահատվեց, ասաց՝ աշխարհը չքանդվեց. նորից կտնկեմ, կցանեմ… Որոշ ժամանակ անց տարածքը կրկին ծաղկեց։ Էս է հայրենիքին ծառայելը…
ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը հայտարարում է լուսանկարչական աշխատանքների մրցույթ «Ես ժայռի նման կանգնած եմ ամուր» թեմայով։
Լավագույն աշխատանքները կտպագրվեն շաբաթաթերթում եւ կխրախուսվեն խմբագրության կողմից։
Ներկայացվող լուսանկարների չափսերը պետք է լինեն ոչ պակաս 10×15 սմ-ից։
Աշխատանքներն ընդունվում են մինչեւ 2012թ. սեպտեմբերի 30-ը։
Ուղարկել հետեւյալ հասցեով՝ Երեւան, Մոսկովյան 5 կամ hayzinvor@mil.am
Ծնողներիցս, մեր մեծերից լսել եմ, որ իրենց ժամանակներում բանակից վերադարձող զինվորը դեռ երկար համազգեստը հագից չէր հանում եւ հպարտ-հպարտ շրջում էր թաղում ու քաղաքում, որպեսզի բոլորը տեսնեին ու իմանային, որ ինքը ծառայել է, հայրենիք է պաշտպանել… Ես մի ամիս էլ չկա, ինչ զորացրվել, տուն եմ եկել, իհարկե, համազգեստով դրսում ման չեմ գալիս, բայց մտքով դեռ այնտեղ եմ՝ իմ զորամասում, տղաների հետ։
Սրանից տասնհինգ և ավելի տարիներ առաջ, երբ ժամանակները դեռ խառնակ էին ու անորոշ հավասարապես ինձ և բոլորիս համար, և նոր-նոր էր ոտքի կանգնում անկախության ճանապարհն ընտրած մեր պետությունը, ինքս ինձ շարունակ մտածում էի՝ «թող որ իմ այս օրերի չարչարանքն ու տառապանքը ապաշխարանք լինի մինուճար որդուս քիչ թե շատ բարեհույս և ապահով գալիք հասցնելու համար»։
Ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո 1813թ. կնքված Գյուլիստանի պայմանագրով Ռուսական կայսրության տիրապետության տակ անցավ նաև Արևելյան Հայաստանի գավառների մի մասը` Շիրակը, Արցախը, Լոռին, Ղազախը, Զանգեզուրը: Պարսից արքունիքը, ինչ խոսք, այդպես էլ չհաշտվեց տարածքային այս կորուստների հետ: Շուտով, Անգլիայի և Ֆրանսիայի հրահրմամբ նոր զինված առճակատում բռնկվեց Ռուսաստանի և Պարսկաստանի միջև: