Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#29 (945) 26.07.2012 – 1.08.2012

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՈՒՂԻՆ

Հովհաննես Ղուկասյանը ծնողների միակ երեխան է: Ծնվել եւ մեծացել է Երեւանում: Ընտանիքում միշտ հետեւել են, որ առողջ ապրելակերպ վարի, ուստի Հայաստանում մեծ մասսայականություն վայելող մարզաձեւերով` ձյուդոյով եւ սամբոյով զբաղվել սկսեց վաղ հասակից: Հովհաննեսի համոզմամբ` այդ մարզաձեւերը կոփում են երիտասարդին, դարձնում ավելի կազմակերպված, պարտաճանաչ, համբերատար և դիմացկուն: Ծնողները վստահ էին, որ ձեռք բերած կամային հատկություններն ու նվաճված հաղթանակները (Հայաստանի 2010 թ ձյուդոյի չեմպիոն է, Հայաստանի բաց առաջնության ժամանակ գերծանր քաշային կարգում զբաղեցրել է առաջին տեղը) հետագա մեծ հաջողությունների սկիզբն են։ Նրանք երազում էին, որ իրենց որդին միջազգային ճանաչում եւ վարպետի կոչում ձեռք բերի:

ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՓՈՔՐԻԿ ԶԻՆՎՈՐԸ

«Հայ զինվոր» թերթի առաջին համարները թերթելիս ուշադրությունս գրավեց մի տպավորիչ լուսանկար՝ ազատամարտիկը գրկել է զինվորական համազգեստով մի փոքրիկի։ Այդ նկարն արվել էր մեր բանակի կազմավորման-ձևավորման սկզբնական օրերին, ու ես ակամա զուգահեռ անցկացրի լուսանկարի այդ փոքրիկի ու մեր բանակի միջև. նրանք գրեթե հասակակիցներ են։ Իսկապես որքա՜ն արագ է թռչում ժամանակը. ասես երեկ լիներ, երբ կամավորական ջոկատներում կռվող խենթ ու նվիրյալ տղաների ջանքերով ստեղծվեց մեր բանակը։ Բանակի անցած փառահեղ, բայց դժվարին, կորուստներով լի ճանապարհը մտաբերեցի…

ՄՈՄՆ ԱՅՐՎԵՑ-ՎԵՐՋԱՑԱՎ

Մայոր Սիդելնիկովը Տատյանինսկոյե գյուղ բերեց իր գումարտակի սպանված սերժանտի դագաղը։
Մեքենան կանգ առավ լորենիներով շրջապատված տան մոտ։ Իսկույն հավաքվեցին մարդիկ ու լուռ նայում էին, թե ոնց են շրջզինկոմիսարիատի պրապորշչիկներն ու անծանոթ մայորը թափքից իջեցնում ցինկե դագաղը։
-Էս էլ քեզ Չեչնիա, ժողովրդի քթից է բերում։
-Էդ շան որդիք կկոտորեն մեր երեխեքին։
-Հա… վարպետ են էդ գործում։ Մերոնց գնդակի բերանն են ղրկում, իսկ իրենց երեխեքին հարուստ քոլեջներում են դրստել ու արտասահմաններ ուղարկել, որ բանակում չծառայեն։

ՆԱ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐ ԷՐ

Այլևս մեր շարքերում չէ Արցախ (Դալտոն) Բունիաթյանը։ Միշտ էլ դժվարությամբ է ընկալվում բժշկի կորուստը, չես հավատում, որ բազմաթիվ մարդկանց ցավը ամոքող, կյանքեր փրկած մարդն էլ կարող է հանձնվել, անողոք ժամանակի զոհը դառնալ։ Բժիշկ Բունիաթյանի կորուստն առավել ցավալի է այն հարյուրավոր ազատամարտիկների, զինվորների համար, որոնց նա առանց հապաղման վիրահատում էր հենց ռազմադաշտում։ Նա իր գործն անում էր չափազանց բարձր մասնագիտական վարպետությամբ, ինչի շնորհիվ էլ վիրավորների, բուժվողների ճնշող մեծամասնությունը վերադառնում էր շարք և շարունակում էր ազատագրական պայքարը։

10 ՓԱՍՏ, ՈՐ ՉԳԻՏԵՆՔ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

1998թ. ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմը դադարեցրեց ալ Քաիդայի ղեկավարին Աֆղանստանում թևավոր հրթիռներով ոչնչացնելու նպատակ հետապնդող ռազմագործողությունը, որի կողմնակի վնասը գնահատվում էր շուրջ 300 զոհ՝ ձեռք բերված տեղեկությունների ընդամենը 50% արժանահավատության դիմաց:
2000-2001թթ. ԱՄՆ ՌՕՈՒ-ն փորձեց հակատանկային «Hellfire» («Դժոխային կրակ») հրթիռները հարմարեցնել զուտ դիտարկման համար նախատեսված «Predator» («գիշատիչ») անօդաչու թռչող սարքին (ԱԹՍ): Սպառազինված ԱԹՍ-ի միջոցով մարդ սպանելու առաջին դեպքն արձանագրվեց 2001թ. նոյեմբերին, երբ «Predator»-ը Աֆղանստանում խոցեց Մոհամմեդ Ատեֆին՝ ալ Քաիդայի պարագլուխներից մեկին:

ՇԱԽՄԱՏ

ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդը շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին ճանաչել է 2011թ. աշխարհի լավագույն մարզիչ՝ պարգևատրելով աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալով։ Ի դեպ, տաղանդավոր շախմատիստն ու շնորհալի մարզիչը երկրորդ անգամն է արժանանում նման պարգևի։