Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#31 (947) 9.08.2012 – 15.08.2012

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵՆ

Փոխգնդապետ Էդուարդ Հովհաննիսյանը պետական սահմանի պահպանություն իրականացնող զորամասի հրամանատարի (գնդապետ Հ. Ավագյան) տեղակալն է անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով։ Զրույցը նրա հետ զորամասում տարվող կրթական, հոգևոր-մշակութային, հայրենասիրական, ծառայողական կարգապահության ուղղությամբ տարվող աշխատանքների, բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինծառայողի կարգավիճակի ու խնդիրների մասին է։

«ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2012»

«Փոխգործակցություն-2012» զորավարժության անցկացման նպատակով կառուցվել է 1600 հոգու համար նախատեսված վրանային ավան՝ բոլոր կոմունալ-կենցաղային պայմաններով՝ արտաքին և ներքին կոմունիկացիոն համակարգերով, կահավորված սանհանգույցներով, բաղնիք-լվացարաններով, շարահրապարակով, ճառաբեմով, կենցաղային սպասարկման եւ տեղեկատվության ու ժամանցի տեղերով, անձնակազմի կերակրման համար տեղադրված անհրաժեշտ քանակի դաշտային խոհանոցներով:

ԶՈՐԱՄԱՍԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով երկրի հարավարևելյան ուղղությունում կազմավորվել է N զորամասը:
Բոլոր տիպային հարմարություններով օժտված զորամասի արտաքին տեսքն ու ներքին կահավորանքը, գեղագիտորեն ձևավորած ծառուղիներն ու կանաչապատված մաքուր տարածքներն առաջին անգամ տեսնողը դժվար թե հավատա, որ այս ամենը մեկ տարվա համառ ու նպատակասլաց աշխատանքի արդյունք է: Ճիշտ է, այս ամենի հիմքերը դրվել էին ավելի վաղ, երբ բացակայում էին շենք-շինություններ:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՖԵՆՈՄԵՆԸ

Անասելի հուզված էի, երբ հասա Սասուն… Ես չգտա այն գյուղը, որ տատս էր պատկերել իմ մանկական հիշողություններում… Եկեղեցիները խոնարհված էին, հավասարեցված հողին, ընկուզենիների անտառը վառելափայտ էր դարձել թուրքերի համար, և հայերի երբեմնի շեն ու կանգուն տների սրբատաշ քարերը զարդարում էին քրդերի նորակառույց կացարանները… Գույնզգույն շորերով քուրդ կանայք, փափախավոր տղամարդիկ մորեմերկ վխտացող տղեկները այնքան աններդաշնակ էին իմ երազանքների գյուղին, իմ ծննդավայրի սրբազան պատկերին… Ինձ թվաց՝ լսում եմ հարազատ հողի տնքոցը օտար ներբանների տակ…

ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՀՈԳՍԵՐԸ

Քարոզչության եւ հակաքարոզչության մեր խնդիրները. ներկայացնում ենք ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ եւ հրապարակախոս, մեր թերթի աշխատակից ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԻ զրույցը։

Հայրենաշունչ խոսքն է նաեւ, որ հային հայ է պահել, զինվորին տարել մարտի, պատանու հոգում վառել հայրենասիրության կրակներ, դարձել սերունդների ուղեկիցը՝ լույս տալով նրանց ճանապարհին։ Այդ խոսքն ասվել է ամենատարբեր առիթներով՝ ճակատամարտից առաջ, հայրենաշեն որեւէ գործ ձեռնարկելիս, այն դժվար պահերին, երբ պետք էր ոգեւորել մարդկանց՝ համախմբելու, զորացնելու նրանց ուժը։ Նման խոսքերը չեն հնանում, մշտապես մնում են հրատապ, արդիական, եւ դրանում է նրանց կենսունակությունը։

4-5-րդ դարերում շատ հայ երիտասարդներ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցը, ուսանել են Ասորիքի քաղաքներում։ Հայերի թիվը Սիրիայում մեծացել է հատկապես 9-11-րդ դարերում՝ բյուզանդական կայսրերի կողմից Հյուսիսային Սիրիա զգալի թվով հայեր գաղթեցնելու, Բագրատունիների թագավորության անկման, սելջուկյան թուրքերի ասպատակությունների, իսկ ավելի ուշ՝ Կիլիկյան Հայաստանի անկման հետևանքով։ Հայերը բնակություն են հաստատել Դամասկոսում, Փայասում, Հալեպում։