Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#31 (947) 9.08.2012 – 15.08.2012

Արծրունիների հին նախարարական տոհմի շառավիղներից էր հայ հասարակական գործիչ, ազնվական Գեւորգ Արծրունին։ Ծնվել էր Վանում, 1771-ին, 1813-ին մշտական բնակություն հաստատել Թիֆլիսում, որտեղ եւ 1830-ին կնքեց իր մահկանացուն։ Մեծ հարստության տեր էր, առեւտրական, շինարարական, հասարակական լայն գործունեություն ծավալելով՝ միջոցներ տրամադրեց Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի կառուցմանը, 1819-ին Ամստերդամում գնեց հայկական տպարան եւ նվիրեց Ներսիսյան դպրոցին։

ՍԱՀՄԱՆԻՑ ՀԵՐՈՍԱՑՈՒՄ ՄԻ ՔԱՅԼ Է

Հոդվածի վերնագիրն արդեն իսկ շատ ոգևորիչ է, շատ պարտավորեցնող։ Նախարարը մեծ առաքելություն է վերապահում զինվորին։ Իրոք, տղամարդու հասունացման ճանապարհը անցնում է բանակով, ու ծառայության երկու տարին կարող է լինել ամենաբախտորոշ ու կարևոր ժամանակահատվածը։ Երբ եկա բանակ, բոլորովին ուրիշ մարդ էի։ Այս մեկ տարին ինձ 10 տարվա փորձառություն տվեց, պատասխանեց շատ ու շատ հարցերի, վերաարժևորեց շատ ու շատ պատկերացումներ…

ԵՐԲ ՆՈՐԱԿՈՉԻԿԸ ՄՏՆՈՒՄ Է ԶՈՐԱՄԱՍ

Փոխգնդապետ Ա. Աղաջանյանի հրամանատարությամբ գործող ուսումնական գումարտակի հրամանատարի ու նրա տեղակալի օրն սկսվում է համալրման եկած նորակոչիկների հետ անձնական ծանոթություններով։ Անհատական զրույցներից հետո նորակոչիկները ծանոթանում են զորամասին, նրանց է ներկայացվում զորամասի մարտական ուղին, տեղեկություններ է հայտնվում հրամանատարներից յուրաքանչյուրի մասին։ Մի խոսքով՝ ամեն ինչ արվում է, որ նորակոչիկները շատ արագ հարմարվեն զինվորական կյանքին, առօրյային։

ՕՁԵՐԻ ՀԵՏ ԳԼՈՒԽ ՄԻ ԴՐԵՔ

Շոգերի սաստկանալուն պես առավել հաճախ ենք լսում օձերի մասին։ Շատերն են սարսափում այս կենդանիներից, հենց միայն օձերի տեսքից խուճապի են մատնվում՝ չկարողանալով հաճախ ճիշտ գործել, արագ կողմնորոշվել։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ օձերի կծածներից մահացածների մոտ 40 տոկոսը մահանում է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Ուրեմն՝ անհրաժեշտ է չկորցնել սառնասրտությունը և հիշել՝ նյարդային գրգռվածությունը նպաստում է թույնի արագ տարածմանը։

ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բոլորն արդեն ունեն կարի մեքենա, ռադիո, սառնարան եւ հեռախոս։
-Հիմա ինչո՞վ ենք զբաղվելու,-հարցրեց գործարանատերը։
-Ռումբերով,- ասաց գյուտարարը։
-Պատերազմով,- ասաց գեներալը։
-Դե ինչ,- ասաց գործարանատերը,□եթե այլ կերպ հնարավոր չէ…

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՈՒԺԵՐՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈՐՁԻՑ

Արտասահմանյան մի շարք երկրներում պաշտպանական գերատեսչությունների զորամասերի և կազմակերպությունների, այդ թվում նաև ռազմական օբյեկտների պահպանության գործառույթներն ակտիվորեն փոխանցվում են այսպես կոչված «քաղաքացիական պահակներին», ինչպես պահպանության անհատ (մասնավոր) կազմակերպությունների, այնպես էլ գերատեսչական պահպանության ստորաբաժանումների ուժերով:

Զինված ուժերում առկա հարաբերությունները կարգավորող իրավանորմերի հանդիպում ենք հին աշխարհի տարբեր պետությունների, այդ թվում՝ պատմական Հայաստանի իրավունքի աղբյուրներում:
Ժամանակակից աշխարհում զինված ուժերը կազմում են ցանկացած ժողովրդավարական պետության և հասարակության բաղկացուցիչ մասը: