#35 (951) 6.09.2012 – 12.09.2012
Օգոստոսի 25-ին Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում տեղի ունեցավ վերակառուցված Սուրբ Հակոբ եկեղեցու վերաօծման եւ նորակառույց Նարեկ մատուռի օծման արարողությունը։
1884-1890թթ. կիսաքանդ եկեղեցու տեղում կառուցվել է Սուրբ Հակոբ նոր եկեղեցին, որը գործել է մինչեւ 1920թ.՝ Հայաստանի խորհրդայնացումը։ Հետագա տարիներին եկեղեցին ծառայել է որպես հացահատիկի պահեստ։ Սակայն որքան էլ ժամանակները եղել են դժնի ու անհավատ՝ վարդենիսցիները չեն կորցրել իրենց հավատն առ Աստված եւ միշտ փակ եկեղեցու դրսի պատերին մոմեր են վառվել։
Զինվորականը պիտի կարգապահ լինի, ճիշտ-ճշգրիտ, խոսքի տեր։ Զինվորականը պիտի պատիվ ունենա։ Պատիվը ոչ ոք նվեր չի տա քեզ, պատիվը ազնվություն է, արդարամտություն, բարություն, քաջություն։ Բարձր տղամարդ պիտի լինի զինվորականը։ Պիտի զարգացած լինի։ Խորհրդային տարիներին զինվորական բուհերում նույնիսկ սովորեցնում էին, թե քեզ ինչպես պիտի պահես հասարակության մեջ, քաղաքավարություն էին սովորեցնում, շարժուձեւ, որովհետեւ զինվորականը պիտի փայլի հասարակության մեջ։
Թվերի լեզվով խոսենք. նորանկախ Ադրբեջանի առաջին մարդահամարի տվյալներով (1999թ.) Ադրբեջանի բնակչությունը նախորդ մարդահամարի համեմատ (1989թ.) աճել է 930 հազարով, մինչդեռ ադրբեջանցիների քանակը՝ մեկ միլիոն 400 հազարով։ Այսինքն՝ մոտ կես միլիոնով ավելի, քան հանրապետության ողջ բնակչությունը։ Ադրբեջանցի բնակչության աճի գերազանցությունը հանրապետության ողջ բնակչության նկատմամբ պետք է գնահատել որպես այդ երկրի կողմից իրականացվող բռնի ձուլման (ասիմիլյացիա) քաղաքականություն… Սա իսկական էթնոցիդ է, այսինքն՝ այլազգիներին ուղղված գենոցիդ։
Հայերի մեջ ազգանունը, որպես անձի տոհմական անվանում, պատմական խոր անցյալ ունի։ Հին եւ միջին դարերում այն կրել են ազնվական ընտանիքները, օրինակ՝ Մամիկոնյաններ, Արծրունիներ։ Սովորաբար, ազգանուններին ավելացվել են «ազգ» կամ «տուն» բառերը։ Օրինակ՝ «ազգն Ռշտունյաց», «տունն Արծրունյաց»։
Հայոց շատ ազգանուններ ստեղծվել են ըստ անձի ծնվելու, հաճախ էլ՝ գործունեություն ծավալելու վայրի։ Օրինակ՝ Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի։
Արցախյան հերոսամարտում մարտիրոսված հերոսներին նվիրված Բերձորի հուշահամալիրը գտնվում է բլրակի վրա, որտեղ 3 խոնարհված պատերին փորագրված են այն բոլոր քաջերի անունները, ովքեր հավերժի ճամփան բռնեցին Քաշաթաղի տարածքում: Այստեղ կան նաև հուշակոթողներ՝ նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Շուշիի հերոսներին, Հատուկ գնդի նահատակներին և այլն: Արցախի անկախության հռչակման 21-ամյակին նվիրված տոնական միջոցառումներն սկսվում են հուշահամալիրից: Այստեղ էին Քաշաթաղի շրջանի ղեկավարությունը՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, դպրոցականներ, ուսուցիչներ, հյուրեր, բնակիչներ Բերձորից և մոտակա բնակավայրերից: Բերձորի դպրոցականները ծաղիկներ են տալիս հուշահամալիր բարձրացողներին:
Հիմա պահեստազորի ավագ լեյտենանտ է ու այլեւս զինվորական համազգեստ չի հագնում։ Չի հագնում, այո՛, բայց իբրեւ սուրբ մասունք, խնամքով, մի առանձին գուրգուրանքով պահում է զգեստապահարանում։ Ու երբ պատեհ առիթներով նայում, ձեռքը ակամայից կպցնում է տակավին նոր թվացող բաճկոնին, վերնազգեստի մաքուր օձիքին կամ գլխարկին, մանկան նման հաճելիորեն ժպտում, հազար ու մի դեպք է հիշում, ուրախ եւ տխուր անցքեր, եղելություններ, իրադարձություններ։ Եվ, իհարկե, նախկին մարտական ընկերներին է մտաբերում, ականանետային դիվիզիոնի կտրիճ տղաներին, Մամիկոն Միրզաբեկյանին, Լյոնա Միրզաբեկյանին, Ալեքսանդր Գրիգորյանին, Կիմ Հարությունյանին, Ռոմա Դանիելյանին, Յուրա Ավանեսյանին, Լորիկ Թեւանյանին, էլի շատերի։ Քաջ ու կորովի այն բոլոր ռազմիկներին, որոնց հետ մարտական երկար ուղի է անցել, զրկանքներով, դժվարություններով, տրտմության եւ ուրախության պահերով լի, անմոռաց ուղի՝ Կրկժան, Ջանհասան, Լիսագոր, Շուշի, Բերդաձոր, Լաչին, Նախիջեւանիկ, Կարմիր Շուկա, Դրմբոն, Չլդրան, Կուսապատ, Մաղավուզ, Հակոբ Կամարի, Աղդամ, Ֆիզուլի, Կուբաթլու…