Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#36 (952) 13.09.2012 – 19.09.2012

Ի՞ՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ»

Արդեն շուրջ 19 տարի է, ինչ Ադրբեջանում գործում է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» (ՂԱԿ). 1993 թվականի օգոստոսին, ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ տարում, Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ ստեղծվեց «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը»: Նախատեսվում էր, որ նորաստեղծ կազմակերպությունը պետք է խթանի «հայկական կողմից Ղարաբաղը ետ վերցնելու» հասարակական տրամադրությունները։ Ի սկզբանե ՂԱԿ-ը ոչնչով աչքի չընկավ, և ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի ֆիասկոյից հետո տրամաբանական կլիներ, որ ամպագոռգոռ անվանում ունեցող կազմակերպությունը դադարեցներ իր գործունեությունը:

ԺՊՏՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

Հայոց բանակի զինվորը աչալրջորեն եւ հետեւողական մարտական հերթապահություն է իրականացնում, պատվով կատարում է խնդիրները, նրա ծառայության շնորհիվ առաջնագիծը կայուն է, չնայած այդ ահռելի պատասխանատվությանը, նրան երբեք չես տեսնի թեւաթափ կամ դժգոհ: Սահմանից հեռու գտնվողները դրանում համոզվեցին լուսանկարիչ Ալբերտ Պողոսյանի եւ նրա ընկերների նախաձեռնության շնորհիվ: «Ժպտացող զինվորներ» նախագծի շրջանակներում լուսանկարվեցին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավելի քան երկու տասնյակ զինծառայող, A0 չափսով լուսանկարները փակցվեցին Աբովյան պուրակում, այնուհետև` Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին շրջապատող մետաղյա թիթեղներին. «Մեր նպատակն էր ցույց տալ աշխարհին, որ մեր հայ զինվորը ժպտալ, ծիծաղել գիտի: