Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#38 (954) 27.09.2012 – 3.10.2012

ԿԱՅԱՑԱՎ ՀՊՊ ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԸ

Ազգային բանակում զինծառայողներին ուսուցանվում են շուրջ տասնյոթ առարկաներ, որոնց մի մասի համար ուսումնական տարվա երկրորդ կեսում անցկացվում են համաբանակային քննություններ, եւ որոշվում են լավագույնները։ Անհնար է գերագնահատել հասարակական պետական պատրաստություն առարկայի դերն ու նշանակությունը զինծառայողների գիտելիքների զարգացման, ընդհանուր ճանաչողության և հայրենասիրական դաստիարակության հարցերում։ Առարկայի ուսուցումը մշտապես բարելավելու, կատարելագործելու և ուսումնառության արդյունավետությունը բարձրացնելու գործում մեծ է խմբերի ղեկավարների դերը։ Նրանց պատրաստվածության մակարդակը, մարդկանց հետ աշխատելու, սովորեցնելու կամքն ու ունակությունն են նպաստում գործի հաջողությանը։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՈՍՊԻՏԱԼԸ

Մեր հաջողությունները կոլեկտիվ աշխատանքի արդյունք են, պարզապես ես ունեմ մի քանի սկզբունքներ, որոնք կարեւոր նախադրյալ են հաջողության հասնելու համար։ Առաջինը անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն է եւ համախմբվածությունը։ Մենք գաղափարի շուրջ համախմբված զինվորական կոլեկտիվ ենք, եւ այդ գաղափարը կարեւոր ու թանկ է յուրաքանչյուրիս համար։ Դա բանակի մարտունակության գաղափարն է, ինչը իր հերթին ուժեղ երկիր եւ պաշտպանված սահմաններ ունենալու երաշխիք է։

ԴՈՒՔ ԳԵՆԵՐԱԼ ՉԴԱՐՁԱՔ

Ձեռքիս ափերով, դաստակներովս ու արմունկովս սրբում եմ տարիների փոշին…
Պատերազմ է…
Ամենուրեք կամավորական ջոկատներ են ստեղծվում, առնում են իրենց ինքնաշեն զենքերն ու մարտի դաշտ են մեկնում։
Ես էլ եմ գնում։ Գլխիկոր հասնում եմ կանգառ։ Մայթերին պատանիներ են հավաքված։ Աղմկում են, անլուրջ, անհամ կատակում։ Մեկը հանկարծ մի դրամապանակ է գտնում, օդում թափահարում է, գոռում՝ ո՞ւմն է, ո՞ւմը։ Հեռվից հայտնվում է տերը։ Թերագնահատել էի նրանց, այդ «անլուրջ» տղաներին։

-Աշնան վրձինը բազմերանգ զգեստ էր գունազարդում, ձևում-չափում հայրենի բնաշխարհը։ Ամեն մի ծառատեսակ իրեն հատուկ գույնն էր ուզում, իրեն հատուկ զարդերը։ Աշնան միջօրեն անցել էր։ Ստվերները թեքվում էին դեպի արևելք, արևը գնում էր մայրամուտ։ Գուցե դա բնության մեկ այլ վայրում սովորական մի ընթացք է, սակայն այստեղ դա մի ուրիշ խորհուրդ ունի,- պատմում է Եռաբլուր պանթեոնի պետ գնդապետ Սուրիկ Խաչատրյանը։ -Ծառերի ստվերները պտտվում են, ավելի ընդգծելով գույները։ Ծառերի հովանու ներքո ննջում են մեր հերոսները, ու թափվող բազմագույն տերևներն ասես դափնիներ լինեն նրանց շիրիմներին…

ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԹԱԳՆ ՈՒ ՈՐՈՏԱՆԻ ՀԱՌԱՉԸ

Ու հիմա ոտք դնելով բանաստեղծի ծննդավայր՝ միտքս անկանգ վազում է նրա հետքերով։ Ուզում ես շատ բան իմանալ նրա մասին… ուզում ես տեղյակ լինել ամեն մի մանրուքի։ Երևի դա է կոչվում կարոտ՝ կարոտ մերձավորի, հարազատի հանդեպ, ում երբևէ չես տեսել, սակայն միշտ թվացել է՝ կողքիդ է։
Այդպիսի զգացողություն ունեցա նաև, երբ այցելեցի Լոր գյուղ։ Հասկացա, որ Սյունյաց աշխարհում իմ այցելությունը Լոր՝ Համո Սահյանի ծննդավայր, եղել է ուխտագնացություն։ Լծենը ուխտագնացության շարունակությունն է։

ՈՍԿԵ ՄԵԴԱԼ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՑ

Միշտ էլ խոր հարգանք եմ ունեցել զինվորականների հանդեպ, և երբ ուսանողական ընկերներիցս մեկը (որը ծառայում է զինված ուժերում) ինձ առաջարկեց երգել զինված ուժերի երգի ու պարի համույթի երգչախմբում, անմիջապես համաձայնեցի։ Ես շփվել եմ զինվորական տարբեր շերտերի հետ։ Ե՛վ հորս ընկերների հետ, որոնց մի մասը պատերազմով անցած և հետագայում զինվորական դարձած մարդիկ են, և՛ կադրային սպաների հետ՝ զինվորական կրթությամբ, և՛ իմ կոլեգաների հետ, որոնք, այսպես ասած, արվեստագետ-զինվորականներ են, ու եկել եմ այն համոզման, որ կան բնավորության գծեր, որոնք բնորոշ են զինված ուժերի համակարգում ծառայող գրեթե բոլոր զինվորականներին՝ կարգապահությունը, նպատակասլացությունը, համարձակությունը և վճռականությունը։

ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ...

Վաղ առավոտյան՝ գրեթե արևածագին, Երևանից դուրս եկած փոքրիկ ավտոբուսը կտրում-անցնում է աշնանային բերք ու բարիքով, աշնան գույներով ու բույրերով պճնված այգեվետ Արմավիրի մարզը և ուղղվում դեպի Շիրակի դաշտավայր՝ դեպի Անի… Անին տեսնելու միտքը և նախաձեռնությունը Անահիտ Սարգսյանինն է՝ «Կարոտի կանչ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահինը. ավտոբուսում Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների ընտանիքների ներկայացուցիչներն են՝ թվով քսանմեկ հոգի։