Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#38 (954) 27.09.2012 – 3.10.2012

ՆՇՎԵՑ ԿԱՊԱՎՈՐԻ ՕՐԸ

Սեպտեմբերի 22-ին գնդապետ Ս. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասում տեղի ունեցավ կապի զորքերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում: Զորամասի անձնակազմը, ինչպես նաև կապի զորքերի տարբեր զորամասերի և ծառայությունների զինծառայողները շարվեցին հանդիսավոր տողանի: Շարահրապարակ բերվեց զորամասի մարտական դրոշը: Միջոցառումն սկսվեց տերունական աղոթքով: Բոլոր կապավորներին խաղաղ ծառայություն մաղթեց և օրհնության աղոթք կարդաց ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Այնուհետև ելույթ ունեցավ կապի և ԱԿՀ վարչության պետ, կապի զորքերի պետ գնդապետ Կ. Մուրադյանը:

ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Անկախությունը հայերիս կյանքում բացարձակ արժեք է, մեր դարավոր երազների մարմնացումը: Այսօր մենք ունենք նվաճված անկախություն, ազատագրված Արցախ, բայց երբեք չպետք է մոռանանք այդ ամենի ակունքներում կանգնած հայոց մարտիկներին, իրենց կյանքը հայրենիքի ազատության զոհասեղանին դրած մահապարտներին, որոնց հիշատակի առաջ ամենամեծ տուրքը նվաճված հաղթանակը պատվով պահելն է:

ՈՐԴԻՆԵՐԻՆ
Լսեցե՛ք ինձ՝ ձեր հորը, որդինե՛ր, և արեք այդպես, որպեսզի փրկվեք.
քանզի Տերը փառավորում է հորն իր զավակների նկատմամբ և հաստատում մոր իրավունքները որդիների վրա։
Ով պատվում է հորը, քավում է իր մեղքերը, և ով հարգում է իր մորը, նման է գանձ դիզողի։
Ով պատվում է հորը, ինքն էլ կուրախանա իր որդիներով, և նրա աղոթքը լսելի կլինի։
Ով փառավորում է հորը, երկարակյաց կլինի։

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի տոնական տրամադրությունն անսահման է ու ոգևորող։ Նա յուրաքանչյուր հայի սրտում է, յուրաքանչյուր հայի հարկի տակ։
Տոնական տրամադրությունն ալիքվեց նաև կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում՝ ապաքինվող ու հայրենի եզերքը պահող զինվորի մարտական ոգին խանդավառելու համար։ Համերգային ծրագրի բացման խոսքով հանդես եկավ «Զինվորի պաշտպանության կոմիտեի» նախագահ Գոհար Արմենակյանը։

ԱՐՏԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

1972թ. սեպտեմբերի 25-ին ծնվեց Հովհաննիսյանների ընտանիքի երկրորդ որդին` Արտակը: «Արեւային տղա»` այսպես էին նրան դիմում հարազատները, մտերիմներն ու ընկերները: Լրացավ Արտակ Հովհաննիսյանի 40-ամյակը: Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում, որը 1989 թ. ավարտել է ազատամարտիկը, հիշատակի հարգման միջոցառում էր կազմակերպվել, հավաքվել էին ազատամարտիկի հարազատները, ընկերները, ծանոթները:

ԱԼԻԵՎԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԶՐՈՅԻ ՀԱՎԱՍԱՐ

Հաճախակի են դարձել քաղաքական կանխատեսումներն այն մասին, որ Ադրբեջանում հեղափոխություն է սպասվում: Նման տեսակետ արտահայտվում է նույնիսկ թուրքական լրատվամիջոցներում: Օրերս թուրքական «Ջումհուրիեթ» թերթն Ադրբեջանի իշխանություններին քննադատող հոդված հրապարակեց: Թերթի թղթակից Մինե Քըրըքքանըթը հոդվածում անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջերս Բաքու կատարած այցին, որտեղ նա մասնակցել է երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի երկրորդ նիստին: Լրագրողը հիշեցրել է, որ նման հարաբերություններ ոչ վաղ անցյալում Թուրքիան ունեցել է նաեւ Սիրիայի հետ: Այսինքն` Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը հեշտությամբ կարող է փոխվել թշնամության, և Ադրբեջանը բացառություն չէ:

ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՈՒՂԻՆ

Իրադարձություններ են լինում ժողովուրդների կյանքում, որոնք կանխորոշում են նրանց հետագա ճակատագիրն ու դառնում ապագայի հենասյունը: Այսպիսի մեծ ու կարևոր իրադարձություն էր 70-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը:
Իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովուրդը միշտ էլ խորապես գիտակցել է, որ ամենամեծ արժեքն Անկախությունն է: Անկախության ձգտումը ծնվել է հայի ինքնության գիտակցության առաջին իսկ օրվանից, որի համար նա պայքարել է հարյուրամյակներ շարունակ: