Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#44 (960) 8.11.2012 – 14.11.2012

ՆՐԱՆՔ ՄԵԶ ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔ ՊԱՐԳԵՎԵՑԻՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԷԴԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Արցախյան ազատամարտում հաղթանակ կռելու համար շատ թանկ վճարեցինք: Ամենածանր հատուցումներից մեկը այսօր մեր կողքին ապրող որդեկորույս մայրերը, սևազգեստ այրիները, անհայր մեծացած ու արդեն պատանի դարձած տղաներն ու աղջիկներն են: Տարիներն անզոր են մեղմելու նրանց ցավը, մեծ կորստի հոգեմաշ կսկիծը անբուժելի վերք է նրանց սրտին:

ՎԱՐԺԱՆՔՆԵՐՈՒՄ ԿՌՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Սովորաբար տարվա այս ժամանակաշրջանում ուսումնական զորամասերում ավարտվում են քննությունները, և մասնագիտական որակավորում ու կրտսեր հրամանատարական կոչումներ ստանալով՝ կուրսանտները համալրում են մարտական զորամասերը։ Այս անգամ, սակայն, իրավիճակն այլ է, զորամասերում դեռևս շարունակվում է ուսման գործընթացը։ Մանրամասները պարզաբանեց ուսումնականների մեջ լավագույնը ճանաչված, գնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Բալայանը։

«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ ԵՎ ՉԵՆ ԷԼ ԿԱՐՈՂ ՏԱԼ»

Օրերս ԼՂՀ պաշտպանության բանակ լրատվամիջոցների ներկայացուցիչների հերթական այցի ավարտին կայացավ լրագրողների հանդիպումը Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ։ Հանդիպման սկզբում նախարարը լրագրողներին հորդորեց միայն բանակին առնչվող հարցեր տալ և խոստացավ բոլոր հարցերին պատասխանել անկեղծ։

ԻՄ ՍԻՐՏԸ ՍԱՀՄԱՆԻՆ Է

Ուժեղ, հայրենասեր, արժանապատիվ, քաջ, կիրթ տղամարդը պիտի իր դերն ու կշիռը ունենա հասարակության մեջ, որպեսզի երիտասարդ տղան ցանկանա նմանվել նրան։ Մենք ենք իդեալներ հուշում երիտասարդ սերնդին… Ռազմագիտություն առարկան դասավանդվում է վերջին երեք դասարաններում։ Իսկ մի՞նչ այդ… 14-15 տարեկան մարդուն ինչքան ուզում ես ասա՝ Տիգրան Մեծ, Ավարայր, Եղեռն, Սարդարապատ… նա արդեն կազմավորված ներաշխարհով ու մտածելակերպով մարդ է… Կիմանա, բայց չի զգա։ Մեր պատմությունը չի դառնա հոգու նկարագիր, մեր մեծերի անունները չեն դաջվի սրտի մեջ, արյունը չի արձագանքի։ Մարդուն հայրենիքին պիտի կապես ծնված օրվանից, երբ լսում է առաջին օրորոցայինը և թոթովում է առաջին բանաստեղծությունը։ Ռազմագիտության ուսուցիչը աշակերտին ավելի շատ ռազմական տարրական գիտելիքներ տալու խնդիր ունի… Նաև բարոյահոգեբանական շեշտադրումներ անելու, եթե դրա համար կա պարարտ հող՝ հայրենիքը սիրող սիրտ…

ՍԵՐԺԱՆՏ ՄԱՐՏԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոխգնդապետ Է. Օհանյանի հրամանատարությամբ գործող գումարտակի սերժանտական խորհրդի նախագահն է։ Նա հրաձգային ջոկի հրամանատար է և արդեն մի քանի տասնյակ մարտական հերթապահություն է կատարել։ Շուտով կլրանա նրա ծառայության ժամկետը, և նա կզորացրվի, սակայն զորամասի հետ կապը չի ընդհատվի, որովհետև այս տարվա գարնանային զորակոչի ընթացքում նրան փոխարինելու է եկել փոքր եղբայրը՝ Արմենը։ Մարտինը քսան տարեկան է։ Դպրոցից հետո ընդունվել է սննդի քոլեջ, մի քանի ամիս սովորել ու զորակոչվել է բանակ։

ՆԱ ՀԱՂԹԵՑ ՄԱՀԻՆ

20 տարի առաջ՝ 1992թ. նոյեմբերի 5-ին, Լաչինի գյուղերից մեկի համար մղվող մարտերում հերոսաբար ընկավ Արցախյան ազատամարտի նվիրյալ Կարեն Մանվելյանը: Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում տեղի ունեցավ Կարեն Մանվելյանի մահվան 20-րդ տարելիցին ու ծննդյան 45-րդ տարեդարձին նվիրված` «Եթե ուզում ես ազգդ, հայրենիքդ ապրեն, ապա նրանց համար մեռնելու կամք ունեցիր» խորագրով հուշ-երեկոն: Ներկա էին ազատամարտիկի հարազատները, մարտական ընկերները, ուսուցիչները, հյուրեր:

ԼԵԳԵՆԴ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ իրանագիտության ամբիոնը վաղուց արդեն ուսումնասիրում է ոչ միայն իրանական ժողովրդի՝ իրանցիների, աֆղանների, թալիշների, քրդերի ազգագրական, պատմական, լեզվական խնդիրները, այլև կովկասյան և կասպյան ժողովուրդներինը։ Բոստոնում հրատարակվող «Իրան և Կովկաս» միջազգային հանդեսում, որը հրատարակվում է նվաստիս խմբագրությամբ, նշանակալի տեղ է հատկացվում հենց կովկասագիտական հոդվածներին։ Իսկ մեր ամբիոնի ջանքերով մոտ ժամանակներս նախատեսվում է հրատարակել կովկասյան ժողովուրդների առասպելաբանությանը նվիրված մի հանրագիտարան։ Այդ յուրահատուկ և առայժմ իր տեսակի մեջ եզակի աշխատանքին իրենց մասնակցությունն են բերելու նաև Վրաստանի, Դաղստանի, Չեչնիայի, Օսիայի, Ադիգեյի, Կարաչաևո-Չերկեսիայի գիտնականները։ Ինչպես տեսնում եք, Կովկասն այնքան էլ օտար թեմա չէ մեր գիտական պրպտումներում…