Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#45 (961) 15.11.2012 – 21.11.2012

ՍԻՐՈ ԲԱՐՁՈՒՆՔԻՆ...

Ֆիդայիների փոքրաթիվ ջոկատն անցնում էր տափաստանով: Թշնամու հետքն անգամ չկար. նահանջ չէր, այլ փախուստ` անկանոն, անկարգ: Եվ չնայած հոգնությանը` ֆիդայիները հետապնդում էին թշնամուն:
Տափաստանում ծանր լռություն էր, որը երբեմն խախտվում էր լեշակեր թռչունների ձայնից, որոնք իրենց կռնչյուններով մահվան սաստկացող սպառնալիքն էին ցանում-տարածում այդ ամայի տափարակի վրա:
Ամեն ինչ լուռ էր` մեռնելու աստիճան:
Բոլորի մտքերը սառել էին, ավելի ճիշտ` չորացել: Միայն քայլելով էին զգում ապրելու տենչը…

Սահմաններում թուրքը լկտիացել էր՝ գողանում էր, սպանում, առևանգում… Հարկավոր էր զինվել։ Փնտրում էինք հին զենքեր, որոնք «կոմունիստների ահից» Նժդեհի զինակիցները թաղել էին հողում։
Ծերունիներից մեկը մի օր մահամերձ վիճակում խոստովանեց.
-Մեր Շողնի ձորով գնալիս, Զորավարը ոչ մի զենք հետը չտարավ, թաղեց այնտեղ ու մեզ ասաց. «Հիշեք տեղը, մի օր պետք կգա։ Տեղը չեմ հիշում, բայց մեր Շողնի ձորում էր, փնտրեք-կգտնեք»,- սրանք էին պապի վերջին խոսքերը։

ԳԵՆԵՐԱԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Մեր ժողովուրդն իր բնօրրանում հարկադրված է եղել դիմակայելու տարբեր ասպատակողների և ստիպված է եղել նաև լավ զինվոր լինել: Ցավոք, այսօր էլ մեր հարևանները չեն հրաժարվել ուրիշի տունը քանդելու, երկիրը խլելու մոլուցքից: Եվ հենց այդ իրողության գիտակցումով էլ մեր դպրոցներում, հումանիտար ու բնագիտական առարկաներից բացի, խիստ կարևոր է ռազմագիտությունն առարկայի դասավանդումը, քանի որ այսօրվա աշակերտը վաղվա զինվորն է, նա է պաշտպանելու հող հայրենին: Այս առումով կարևոր է, որ հանրակրթական դպրոցներում լավ հիմքի վրա դրվի ռազմագիտությունը, աշակերտները ծանոթանան զենքին, կարողանան օգտագործել այն, պահպանեն անվտանգության կանոնները:

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Սիրիական պատերազմի պատճառով շատ սիրիահայեր են հեռանում իրենց երկրից, իսկ ոմանք էլ ցանկանում են բնակություն հաստատել ԼՂՀ Քաշաթաղի շրջանում: Արդեն 20-ից ավելի ընտանիքներ են տեղափոխվել Քաշաթաղ, և այդ կապակցությամբ շրջանի Կովսական քաղաքում նրանց համար արդեն երկրորդ բազմաբնակարան տունն է կառուցվում: Կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Հովհաննես Հակոբյանի և «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Միրզոյանի հետ մեկնում ենք Կովսական:

ԿԱՆԳ ԱՌ, ԱԿՆԹԱՐԹ...

Գրիգոր Զոհրապն ասում էր. «Կարեւորը ոչ միայն տեսնելն է, այլեւ տեսցնելը»։ Այս խոսքերը կարծես հենց հայտնի ֆոտոլրագրող ՀԱԿՈԲ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ (ՀԱԿԲԵՐԻ) լուսանկարների մասին լինեն։ Սրանք լոկ համր լուսանկարներ չեն. ամեն մի պատկերի մեջ զգում ես կենդանի բաբախը, կյանքը՝ իր գունային ողջ նրբերանգներով։ Նուրբ դիտողականություն, սուր աչք, պահը հրաշալիորեն որսալու բացառիկ ունակություն, անմիջականություն, մեծ փորձ, արվեստագետին հատուկ նուրբ զգացողություն… մի խոսքով՝ բարձր պրոֆեսիոնալիզմ։

ԳՐՉԻ ԶԻՆՎՈՐԸ

Հրանտ Հորիզոնը բանակում չի ծառայել, բայց սովորել է ռազմագիտություն, այն էլ՝ թատերական ինստիտուտում։ Շատ է կարդացել ռազմարվեստին նվիրված գրքեր, ուսումնասիրել նշանավոր զորավարների կյանքը, գործունեությունը։ Նա շարքային զինվորից հասավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը, որը երգիծանքի ասպարեզում հավասար է գեներալի կոչման։
Զինվորները երկու տարի են ծառայում, իսկ Հորիզոնը (ստույգ տվյալներով) 72 տարի։ Նա զինվորագրվել է գրչին, որն ավելի պատասխանատվություն է ենթադրում։
Վերջերս գրչի զինվոր-գեներալը դարձավ 85 տարեկան։ Շնորհավորանքների հետ մեկտեղ հարկ համարեցինք մի քանի կիսահետախուզական հարցեր տալ հոբելյարին:

ԱՅՍՏԵՂԻՑ ՄԻՆՉԵՎ ՔՈՒՌ ԳԵՏ ԸՆԴԱՄԵՆԸ ՏԱՍԸ ԿԻԼՈՄԵՏՐ Է

Գուցե փոքր-ինչ անսովոր վերնագիր է ընտրված, սակայն, կարծում ենք, որ նյութն ամբողջովին ընթերցելուց հետո ամեն ինչ ավելի կհստականա։ Փորձենք թափանցել պատմության ծալքերի մեջ և քերթողների մեզ ավանդածով ու մեր իմացությամբ ձեզ ու այս հողի վրա կանգնած մարդուն ցույց տալ այս հողի շատ կարևոր ու պատմական լինելը, որ հնուց հայտնի է «Կողմանք Արևելից» անվամբ։ Մասնավորապես, երբ խոսվել է պատմական Հայաստանի ժամանակներում այս տարածքի խիստ կարևորության մասին, մասնագետները և ոչ մասնագետները բավարարվել են, ասելով, որ Կոթի գյուղը շատ հին բնակավայր է, գոյություն ունի անհիշելի ժամանակներից։