#48 (964) 6.12.2012 – 12.12.2012
Ինչպես հայտնի է, հանիբալիզմը մարդակերությունն է, որին քաղաքակիրթ ժողովուրդները հավասարեցնում են նաև դիապղծությունը, մահացածին անարգելը: Հայտնի է նաեւ՝ նման զազրելի հանցանք կատարած հանցագործն անգամ ամեն կերպ փորձում է թաքցնել իր արարքը կամ փրփուրն ի բերան ժխտել, ուրանալ, ինչպես արդեն մեկ դար թուրքերն են ժխտում իրենց նախնիների գործած բարբարոսությունները:
55-ամյա գյումրեցի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը մեղադրվում է «ակնհայտ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու ու օգտագործելու եւ 2006-ից մինչեւ 2011 թվականի մարտ ամիսը շահադիտական նպատակով զինվորական կենսաթոշակ ստանալու համար»: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հովհաննես Բաղդասարյանի գործը քննում է արդեն երկու տարի: Կասկածի տակ է դրվում պատերազմի դաշտում նրա կոնտուզիա ստանալ-չստանալը: Մենք զրուցեցինք մեղադրողի, Հովհաննես Բաղդասարյանի եւ նրա շահերի պաշտպանի հետ:
Հովհաննես (Իվան) Խաչատուրի (Քրիստափորի) Բաղրամյանը միայն հայ ազգի պարծանքը չէ։ Նա ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում վաստակել է նախկին խորհրդային և եվրոպական բազմաթիվ ժողովուրդների սերն ու հարգանքը ևս։ Ցարական բանակի շարքայինից աճել-հասնելով մինչև ԽՍՀՄ մարշալի աստիճան (1955թ.)՝ արժանացել է ԽՍՀՄ կրկնակի հերոսի կոչման (1944թ. հուլիսի 29-ին և 1977թ. դեկտեմբերի 1-ին)։
Դեկտեմբերի 3-ին Երեւանում նշվեց Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 115-ամյակը: Վետերանները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին Հովհ. Բաղրամյանի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Ներկաները հուշեր պատմեցին Բաղրամյանի մասին:
Նոյեմբերի 20-ին ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի նախկին պետ Անատոլի Զինեւիչը կդառնար 80 տարեկան։ Զինեւիչը մահացել է 12 տարի առաջ:
1996 թվականի օգոստոսին փորձեցի պատկերել Զինեւիչի «դիմանկարը» «Время» թերթում տպագրած «Մի անգամ ռուս մի գեներալ…» հոդվածում։ Այսօր կցանկանայի ներկայացնել այն ձեզ։ Եվ թող բոլորս հիշենք Անատոլի Վլադիմիրովիչ Զինեւիչին։
Քրդերն այդ ժամանակ մոսին հրացանին դեռևս ծանոթ չէին, և այդ պատճառով նրա հեռահարությունը, ֆիդայիների անվրեպ հարվածները կաշկանդել են նրանց գործողությունները ու զարմանք և վախ հարուցել:
Աշնանային ցրտաշունչ օրերն էին, տեղացող առատ ձյունը, ցուրտն ու քամին մեծապես դժվարացնում էին թուրք կանոնավոր զորաջոկատների և քուրդ հրոսակախմբերի օղակներում մարտնչող հայդուկների ազատ տեղաշարժերը: Երկու օր թուրք-քրդերի բազմաթիվ գրոհները խափանելուց հետո, մարտախումբը զոհ տալով 6 մարտիկների, կռվի երկրորդ օրվա ուշ երեկոյան անկասելի հարվածով դուրս է գալիս շրջափակումից:
Այսօր սիրիահայ համայնքից Քաշաթաղի շրջան արդեն 28 ընտանիք է եկել, իհարկե, ոչ լիակազմ. ինչ-ինչ պատճառներով ոչ բոլորն են կարողանում գալ հայրենիք: Ընդհանուր առմամբ, 60-ից ավելի սիրիահայ է այժմ բնակվում Քաշաթաղի շրջանում: Շրջվարչակազմն անում է ամեն ինչ՝ բնակարանով և աշխատանքով ապահովելու մեր հայրենակիցներին: Լինում է նաև օժանդակություն հասարակական և բարեգործական կազմակերպությունների կողմից: Վերջերս Բերձոր ժամանեց «Հարվալ մաշինըրի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գևորգ Խարչարչյանը, որը նպատակ ունի որոշ ներդրումներ կատարելու շրջանում և իր հետ բերել էր «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության միջոցով հանգանակած օգնությունը սիրիահայերին՝ բնակիչների թվին համապատասխան: