#48 (964) 6.12.2012 – 12.12.2012
Երբ խմբագրությունը հերթական շնորհակալական նամակը ստացավ զինվորական բժիշկ, ՊՆ կենտրոնական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ մայոր Լևոն Ժամագործյանի մասին, ես սկսեցի նախապատրաստվել հարցազրույցի՝ հետաքրքրվել ակնարկիս ապագա հերոսի կենսագրությամբ, համբավով, հակումներով…
-Սովորական մարդ չէ, շատ ինքնատիպ է, եռանդուն, կյանքով լի… Նկարում է, բազմաթիվ կտավներ ունի… «Բոինգ-737»-ի խցիկ է հավաքել իր ձեռքերով… Էությամբ արտիստ է…
Նման դեպքերում պիտի հարցերդ շարադրես հնարավորինս պարզունակ, որոշակի ու միանշանակ, որպեսզի կարողանաս գեղանկարչության, «Բոինգ-737»-ի և արտիստի չհատվող տիրույթներում գտնես «բժշկին» ու տեղավորես մեկ հոդվածի շրջանակում։ Եվ ես զրույցն սկսում եմ ամենապարզունակ ու պրոզայիկ հարցով…
Մարդու մարմնի բոլոր մասերը ունեն անոթներ, որոնք եռաշերտ սնամեջ խողովակներ են և լինում են երեք տեսակի. զարկերակներ, որոնք ապահովում են արյան հոսքը դեպի օրգաններ, մազանոթներ, որոնք ապահովում են արյան միջից սննդանյութերի և թթվածնի անցումը դեպի հյուսվածքներ, և երակներ, որոնք ապահովում են արյան հետհոսքը հյուսվածքներից դեպի սիրտ: Անոթների ախտահարումները բազմազան են և շատ տարածված, դրանցից են զարկերակային աթերոսկլերոզը, ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումը և այլն: Ախտահարման մեխանիզմներում մեծ նշանակություն ունի ոչ առողջ ապրելակերպ վարելը: Այստեղ ներկայացված են մի քանի պրակտիկ միջոցներ, որոնց հետևելը թույլ կտա կանխելու անոթների ախտահարումը կամ մեղմել դրա չափը:
Ադրբեջանը այս տարի նույնպես շարունակեց իր շանտաժի և վարկաբեկման մարտավարությունը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի նկատմամբ: Բաքվի որդեգրած մարտավարությունն ըստ էության թեև պարզունակ, բայց բազմաֆունկցիոնալ մարտավարություն է, որը գործարկվում է ռազմական, դիվանագիտական, քաղաքական և տեղեկատվական դաշտերում: Թեև այն բնազդային գործոններով պայմանավորված, սակայն միաժամանակ եւ հղկված ու մշակված մարտավարություն է, որն ավելի շուտ հոգեբանական ազդեցության բնույթ է կրում: Եթե նախկինում այս մարտավարությունը հայկական կողմի համար որոշակի անհարմարություններ էր ստեղծում, ապա այժմ այն հիմնականում կառավարելի է դարձել, որը հակիրճ կարելի է բնութագրել որպես «շնագայլային մարտավարություն», որը, սակայն, ենթադրում է հայկական կողմին տարատեսակ զիջումների պարտադրում:
Բունդեսվերում ռազմական կրթությունը կրում է անընդմեջ, նպատակաուղղված և սոցիալապես ուղղորդված բնույթ: Վերադաս պաշտոնի նշանակելիս նկատի է առնվում սպայական կազմի պատշաճ ուսումնառության պարտադիր փորձը: Սպայի պատրաստվածության աստիճանը պետք է ներդաշնակ լինի զբաղեցրած պաշտոնին:
Փոխգնդապետ Հրանտ Բալասանյանը ծնվել է Գորիսի շրջանի Խնածախ գյուղում: 1981-1983թթ. ծառայել է նախկին խորհրդային բանակում: 1984-1986թթ. սովորել և ավարտել է Կապանի լեռնամետալուրգիական տեխնիկումը, մինչև 1990թվականը աշխատել է Քաջարանի լեռնամետալուրգիական կոմբինատում` որպես տեխնոլոգ:
1990 թվականին «Հատուկ գնդի» կազմում մասնակցել է ՀՀ հարավարևելյան սահմանների պաշտպանությանը:
Պոնտոսի արքա Միհրդատ 6-րդ Եվպատորը (Մեծ) գահ է բարձրանում 11 տարեկանում։ Նրա մայրը մի քանի անգամ փորձում է սպանել որդուն, ու վերջինս ստիպված փախչում է լեռները, զբաղվում որսորդությամբ, իսկ հետո գալիս քաղաք ու ծպտվելով ծառայության է անցնում քարավանատերերի մոտ։ 14 տարեկանում Միհրդատ Եվպատորը տիրապետում էր 22 (!) լեզուների և քարավանի հետ ոտքի տակ էր տվել համարյա ամբողջ Փոքր Ասիան։
Հռոմեացի պատմիչ Տիտա Լիվիոսը գրում է, որ Հաննիբալը երկիրը թալանելիս հրամայում է ձեռք չտալ հռոմեացի զորավար Ֆաբիոսի կալվածքը։ Հռոմեացիները մտածում են, որ Ֆաբիոսն ինչ-որ գաղտնի ծառայություն է մատուցել Հաննիբալին, և նրա հեղինակությունն ընկնում է։ Զորավարին մեղադրում են վախկոտության համար, ապա հետ են կանչում Հռոմ՝ «զոհաբերության մասնակցելու» պատրվակով։