#50 (966) 20.12.2012 – 26.12.2012
Հայրս՝ Ռուբեն Հակոբյանը, Հայրենական պատերազմից վերադարձավ հաղթանակով ու մի ամբողջ կյանք նվիրեց հայ երեխաների դաստիարակությանն ու կրթությանը։ Նա շատ լավ գրիչ ուներ և հրաշալի պատմող էր։ Ես ժամանակին գրի եմ առել նրա հիշողությունները պատերազմի և իր մարտական ընկերների մասին։ Ներկայացվող ակնարկը, որը թելադրել է հայրս, իսկ ես ընդամենը թղթին եմ հանձնել, տասնամյակներ գզրոցումս պահելուց հետո որոշեցի հրապարակել։ Այն մի հավաստի պատմություն է Զանգեզուրի հերոս որդիներից մեկի՝ կարմիրբանակային Սեդրակ Ալավերդյանի մասին, որի անունն ու գործը թերևս շատ քչերին է հայտնի։ Մեր հերոս որդիների սխրանքը չմոռանալը յուրաքանչյուրիս պարտքն է, և ես ինքս էլ կատարում եմ իմ պարտքը՝ տպագրության ներկայացնելով այս տողերը։
Յուրի Միքայելյանը առաջին իսկ օրից ավագ որդու հետ իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը։ Հանրահավաքներ, դրսից զենք-զինամթերքի հայթայթում, տեղափոխում Հայաստան։ Այնուհետև պատերազմի դաշտ` «Սասունցի Դավիթ» ջոկատ (հրամանատար Աշոտ Մանուկյան), Արցախ՝ Արկադի Կարապետյանի ընդհանուր ջոկատ «Վրիժառու» (հրամանատար Գառնիկ Առաքելյան), մասնակցել է Գորիսի Շուռնուխ, Խնձորեսկ գյուղերի ինքնապաշտպանական, Շահումյանի շրջանի Վերիշեն, Հայպարիս, Կարաչինար, Գյուլիստան, Մարտակերտի շրջանի Կոճողուտ, Դրմբոն, Պողոսագոմեր, Չլդրան, Կիչան գյուղերի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին։ Վիրավորվել է, միաժամանակ տարել է ծանր ցնցահարված։
Էֆրիկ Ավետիսյանը ՀՀ զինված ուժերից զորացրվել է գնդապետի ուսադիրներով։ Սովորել է ՊԱԿ-ի` Լենինգրադի հատուկ, Մոսկվայի բարձրագույն և Կիևի վերապատրաստման դպրոցներում։ 1958թ. ծառայության է անցել ՊԱԿ համակարգում։ Աֆղանական պատերազմի մասնակից է։ 2005թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ արտաքին հարաբերությունների և իրավաբանական վարչությունում։ Զբաղեցրել է իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը նախաձեռնել էր ՀՀ ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում`«Գրի հավերժությունը» վերտառությամբ, որին նվիրված «Ձոն Հայկի որդիներին» խորագրով «Արեգնածին» ակումբը կազմակերպել էր գրական միջոցառում` Սասունից վերադարձած ուխտագնացների մասնակցությամբ:
Բարձրաշեն։ Արարատյան դաշտի տիպիկ՝ ոչ դաշտային, ոչ լեռնային, իր անվանը համարժեք մի գյուղ, որտեղ ապրում է համեստ մի ընտանիք՝ ազգային զարթոնքի նվիրյալներից մեկի՝ Սերգեյ Ադամյանի ընտանիքը։ Ազատագրական շարժման առաջին իսկ ամիսներից Սերգեյ Ադամյանը Արցախին ու արցախցուն օգնելու համար զինված պայքարի ելավ ադրբեջանցիների դեմ` Արարատում ստեղծելով «Արաբո» ջոկատը, որը հերոսական փայլուն էջեր գրեց ազգային-ազատագրական պայքարի նորօրյա պատմության մեջ՝ մասնակցելով Երասխավանի, Թալիշի, Կապանի, Նոյեմբերյանի ու Ջաբրայիլի, գրեթե բոլոր վտանգված հայկական բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։
Վահագն ու Հրաչյա Ճենտերեճյան զույգ եղբայրներին Երևանից տեսակցության էին եկել քույրը՝ Նարեն, մայրը՝ Սվետան, և հորեղբայր Արմենը, որը աշխատում էր «Հայ զինվոր» թերթում: Հայրը՝ Աշոտը, եկել էր Ստեփանակերտից (Արցախի պետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստերն էր)։ Վահագնը մասնագիտությամբ երաժիշտ է, Հրաչյան՝ գեղանկարիչ։ Վահագնը ջերմություն ուներ։ Կից սենյակում պառկած էր, և քույրը՝ Նարեն, մշտապես կողքին էր։
Հաղթական հուշահամալիրում տոնախմբություն է։ Եկել են Հայաստանի ողջ տարածքից, Արցախ աշխարհից, շատ են սփյուռքի մեր հայրենակիցները։ Մոտենում, խոնարհվում, ծաղիկ կամ ծաղկեպսակ են դնում Զանգակատան առջև ու շարունակում իրենց ճանապարհը ծաղիկներով քարացած արծիվների հայացքների տակ, քայլում են դեպի թանգարան… Շուրջբոլորը տարածվել է «Սարդարապատ» երգչախմբի սաների ձայնը.